Իլհամ Ալիև

Ադրբեջանի նահագահ

Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961(1961-12-24)[1][2][3], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի չորրորդ նախագահ սկսած 2003 թվականի հոկտեմբերի 31-ից։

Իլհամ Ալիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Baku city secondary school number 6? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ և շիա իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1961(1961-12-24)[1][2][3] (62 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դինաստիա Aliyev family?
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Հեյդար Ալիև
Մայր Զարիֆա Ալիևա
Ամուսին Մեհրիբան Ալիևա
Զավակներ Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliyev?
 
Կայք՝ president.az
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո ընտրությունների միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։

Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ 2017 թվականի Ադրբեջանական լվացքատան սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։

Ալիևը ղեկավարում է ավտորիտար ռեժիմում, քանի որ ընտրությունները Ադրբեջանում ազատ չեն և կեղծվում են, իշխանությունը կենտրոնացած է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում, կոռուպցիան ծաղկում է և մարդու իրավունքների խախտումը, ներառյալ հայատյացությունը սովորական երևույթ է դարձել։ Քաղաքական ձերբակալությունները և լրագրողների վրա ճնշումները գնալով շատանում են։

Կենսագրություն խմբագրել

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։

1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով։

1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին՝ նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին՝ կուսակցության նախագահ։

2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ։ Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով։

2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ։ Նա վերընտրվել է 2008 թվականին[8][9]։ 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[10]։

Ընտանիք խմբագրել

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Ալիևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունեն երեք երեխա՝ Լեյլա, Արզու և Հեյդար, և հինգ թոռ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[8]։ Կինը նաև Ադրբեջանի փոխնախագահն է[11]։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[12]։

  •  Հեյդար Ալիևի շքանշան;
  •  «Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
  •  «Պատվո» շքանշան;
  •  «Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
  •  «Պատվո Լեգեոնի շքանշան»;
  •  Բուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
  •  Բելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
  •  «Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
  •  «Տարվա մալ»-2010;
  •  Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
  •  Պատվավոր ;
  •  Ռուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
  •  «Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
  •  «Մարդկանց բարեկամությունը»
  •  Թուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
  •  Ազատության շքանշան;
  •  «Պատվո» շքանշան;
  •  Միության օրդեն;
  •  «Հարավային մրցանակ»;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. Ильхам Гейдар оглы Алиевpresident.az.
  5. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  6. quirinale.it (իտալ.)
  7. https://www.occrp.org/en/poy/2012/
  8. 8,0 8,1 «President Biography». Government of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  9. "Republic of Azerbaijan Presidential Election"
  10. «President of Azerbaijan Republic». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «Meeting of Security Council under chairmanship of Ilham Aliyev was held». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  12. Ilham Aliyev-Honours and medals

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհամ Ալիև» հոդվածին։