Իլիջա (քաղաք, Բոսնիա և Հերցեգովինա)

Իլիջա (սերբախորվաթ․՝ Ilidža/Илиджа), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Սարաևոյի օդանավակայանը և Բոսնա գետի Վրելո Բոսնե վտակը։

Քաղաք
Իլիջա
սերբախորվաթ․՝ Ilidža/Илиджа
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասԲոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն
ԿանտոնՍարաևոյի
ՀամայնքԻլիջա (համայնք)
ՔաղաքապետՍենայիդ Մեմիչ
ԲԾՄ495 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ38733
Փոստային ինդեքս71 210
Փոստային դասիչ71210
Պաշտոնական կայքopcinailidza.ba
Իլիջա (քաղաք, Բոսնիա և Հերցեգովինա) (Բոսնիա և Հերցեգովինա)##
Իլիջա (քաղաք, Բոսնիա և Հերցեգովինա) (Բոսնիա և Հերցեգովինա)

Աշխարհագրություն խմբագրել

 
Կամուրջ Իլիջայում

Տեղակայված է հարթ մակերևույթի վրա՝ ծովի մակարդակից 499 մետր բարձրության վրա։ Քաղաքը շրջապատված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Իգմանն է՝ 1502 մետր բարձրությամբ։ Ժելեզնիցա գետը (Բոսնայի վտակ) հոսում է քաղաքի կենտրոնով։

Մեղմ կլիմայի շնորհիվ Իլիջայում գործում է հանգստավայր[1]։

Պատմություն խմբագրել

Մարդկանց առաջին բնակավայրերը եղել են նեոլիթի դարաշրջանում։ Հռոմեացիների օրոք տարածքը կոչվել է Աքվի Սուլֆուրի (Aquae Sulphurae)։

Միջնադարյան քաղաքը մտել է Վերխբոսնա շրջանի կազմում։ Կատերան՝ Կոստանդին Ծիրանածինի «Կայսրությունները կառավարելու մասին» տրակտատի մեջ հիշատակված բոսնիական առաջին երկու քաղաքներից մեկը, գտնվել է Իլիջայի տարածքում։

Ժամանակակից քաղաքի հիմքը դրվել է Օսմանյան տիրապետության օրոք։ Այդ ժամանակ քաղաքը ստացել է անվանումը թուրքական իլիջ բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որը բուժում է»։ Պահպանվել են XV-XVI դարերում կառուցված արևելյան ոճով տներ, ինչպես նաև մզկիթներ և կամուրջներ։

Իլիջան, ինչպես նաև ամբողջ Բոսնիան, անցել է ինդուստրացման գործընթաց՝ ընդգրկվելով Ավստրո-Հունգարիայի կազմում։ Կառուցվել են կայարան, երկաթուղի, հյուրանոցներ, ինչի շնորհիվ Իլիջան դարձել է Սարաևոյից հետո կարևորագույն քաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիջա (քաղաք, Բոսնիա և Հերցեգովինա)» հոդվածին։