Իլզե Կոխ (գերմ.՝ Ilse Koch, ծնված՝ Իլզե Քյոհլեր (Ilse Köhler), սեպտեմբերի 22, 1906(1906-09-22)[1], Դրեզդեն, Գերմանական ռայխ[2] - սեպտեմբերի 1, 1967(1967-09-01)[2], Այխախ, Այխախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գործիչ, Բուխենվալդ և Մայդանեկ համակենտրոնացման ճամբարների պարետ Կարլ Կոխի կինը։ Հայտնի է «Բուխենվալդի վհուկ»[4][5], «Բուխենվալդի շուն», «Բուխենվալդի հրեշ»[6], «Բուխենվալդի թագուհի»[7][8] անուններով՝ անասելի դաժանության պատճառով։

Իլզե Կոխ
գերմ.՝ Ilse Koch
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1906(1906-09-22)[1]
ԾննդավայրԴրեզդեն, Գերմանական ռայխ[2]
Մահացել էսեպտեմբերի 1, 1967(1967-09-01)[2] (60 տարեկան)
Մահվան վայրԱյխախ, Այխախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունտանջող, համակենտրոնացման ճամբարի պահակ և գրադարանավար
ԱշխատավայրԲուխենվալդ համակենտրոնացման ճամբար
ԱմուսինKarl-Otto Koch?[3]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Ilse Koch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իլզե Քյոհլերը ծնվել է Դրեզդենում՝ աշխատավորի ընտանիքում։ Դպրոցում աղջիկը ջանասեր և կենսուրախ երեխա էր։ Դպրոցից հետո աշխատել է որպես գրադարանավար։ 1932 թվականին մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը։ 1934 թվականին Իլզեն ծանոթանում է Կարլ Կոխի հետ, որի հետ, երկու տարի անց, ամուսնանում է։

1936 թվականին Իլզե Կոխը, որպես քարտուղար, սկսեց աշխատել Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ 1937 թվականին ամուսինը՝ Կարլ Կոխը նշանակվեց Բուխենվալդ ճամբարի պարեկ. հենց այս ճամբարում էլ Իլզեն ձեռք բերեց տխրահռչակ հայտնիություն՝ կալանավորների հետ իր դաժան վարքի համար[9]։ Ըստ կալանավորների խոսքերի, Իլզեն շրջում էր ճամբարով մեկ, մտրակահարում ամեն պատահածին, գերմանական հովվաշանը հարձակման հրահրում։ Իլզեն սպանել էր տալիս բոլոր այն կալանավորներին, ում վրա դաջվածքներ էր տեսնում, որպեսզի հետո հուշանվերներ պատրաստի կաշվից, մասնավորապես լուսամփոփներ, ձեռնոցներ, գրքի կազմ և այլն[10]։ 1941 թվականին Իլզե Կոխը՝ կին-հսկիչների մեջ դարձավ ավագ վերակացու։

1941 թվականի սեպտեմբերին Կարլ Կոխը նշանակվում է Մայդանեկի պարեկ, սակայն, 1942 թվականի հուլիսին զրկվում է պաշտոնից՝ կոռուպցիայի պատճառով։ 1943 թվականին Կոխ ամուսինները կալանավորվում են ՍՍ-ի կողմից։ Պատճառը երկու կալանավորի սպանությունն էր՝ բժիշկ Վալտեր Կրամերի (գերմ.՝ Walter Krämer) և վերջինիս օգնականի, որոնք, շատ հնարավոր է, որ պատմեին, թե ինչպես են Կոխին բուժել սիֆիլիսից[11]։ 1945 թվականին Կարլ Կոխի դատապարտում են մահապատժի, որն իրականացնում են Մյունխենում, ապրիլ ամսին։ Իլզե Կոխին արդարացնում են։ Դրանից հետո նա գնում է ծնողների մոտ՝ Լյուդվիգսբուրգ։

1945 թվականի հունիսի 30-ին Կոխը ձերբակալվում է ամերիկյան զորքերի կողմից։ 1947 թվականին Իլզեին ցմահ ազատազրկման են դատապարտում։ Սակայն, մի քանի տարի անց, ամերիկացի գեներալ Լյուսիուս Քլեյն ազատում է Կոխին՝ մարդկային կաշվից հուշանվերներ պատրաստելու գործը թերի ապացուցված լինելու համար[12]։

Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացնում հասարակության մոտ և, այդ իսկ պատճառով, 1951 թվականին, Արևմտյան Գերմանիայի դատարանը Իլզե Կոխին կրկին ցմահ ազատազրկման է դատապարտում[13]։

1967 թվականի սեպտեմբերի 1-ին Կոխը ինքնասպան է լինում՝ կախվելով[14] Այխախի բանտի մենախցում[15]։

Իլզե Կոխի կերպարը օգտագործվել է 1975 թվականին Կանադայի կողմից նկարահանված «Իլզա՝ ՍՍ-ի էգ գայլը» ֆիլմը նկարահանելու համար[16]։

Գրականություն խմբագրել

  • Massimiliano, Livi (2008). «Ilse Koch». In Pugliese, Elizabeth; Hufford, Larry (eds.). War Crimes and Trials: A Historical Encyclopedia, from 1850 to the Present. Santa Barbara: ABC-CLIO. ISBN 9781576078907.
  • Gutman, Israel, ed. (1995). Encyclopedia of the Holocaust. Macmillan. էջեր 809–810. ISBN 9780028645285.
  • Lacqueur, Walter; Baumel, Judith Tydor, eds. (2001). The Holocaust Encyclopedia. Yale University Press. էջ 97. ISBN 9780300084320 https://books.google.am/books?id=nPbr0XzlTzcC&pg=PP1. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
  • Shirer, William L. (1990) [1959]. The Rise and Fall of the Third Reich. Simon and Schuster. էջեր 983–984. ISBN 9780671728687.
  • The Holocaust Chronicle, p. 117.
  • Israel Gutman (ed.), Encyclopedia of the Holocaust, p. 809—810.
  • Walter Lacqueur (ed.), The Holocaust Encyclopedia, p. 97.
  • William L. Shirer, The Rise and Fall of the Third Reich, p. 983—984.
  • David A Hackett (ed.), The Buchenwald Report, p. 43 n. 19.
  • Олег Мазурин, «Женщины-маньяки». Глава 9: «Бухенвальдская ведьма».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Whitlock F. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118723995 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Hackett D. A. The Buchenwald reportNYC: Perseus Books Group, 2007. — 424 p.
  4. «Ilse Koch, Red Witch of Buchenwald, on Trial». Los Angeles Times. 1950 թ․ նոյեմբերի 28. էջ 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.(subscription required)
  5. «Life sentence for 'Red Witch' of Buchenwald». Lewiston Evening Journal. 1951 թ․ հունվարի 15. էջ 6. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Alban, Dan (2005 թ․ նոյեմբերի 10). «Books Bound in Human Skin; Lampshade Myth?». Harvard Law Record. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Boyle, Hal (1947 թ․ օգոստոսի 14). «Cruel 'Queen of Buchenwald' given a permanent address». The Milwaukee Journal. էջ 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Buchenwald Queen must face German court on release». The Evening Independent. 1949 թ․ հուլիսի 4. էջ 15. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «The Holocaust Chronicle». 1937: Quiet Before the Storm. Holocaustchronicle.org. էջ 117. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  10. Mittelbau-Dora, Stiftung Gedenkstätte Buchenwald und. «Lampenschirme aus Menschenhaut? - Gedenkstätte Buchenwald». buchenwald.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  11. Höhne, Heinz (2000). The Order of the Death's Head: A History of the SS. Penguin Books. ISBN 9780141390123. The author notes the irony that the SS prosecutor, Konrad Morgen, investigated some cover-up murders of inmates in detail while being ignorant of, or willfully ignoring, the industrialized mass murder later alleged to have been going on in the camps further to the east.
  12. «GERMANY: Very Special Present». Time. 1950 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(subscription required)
  13. «Woman decides against suicide Life demanded for Ilse Koch». The Spokesman-Review. 1951 թ․ հունվարի 12. էջ 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. Norman Polmar, Thomas B. Allen: World War II: the Encyclopedia of the War Years, 1941–1945, Publisher Courier Corporation, 2012, 9780486479620 p. 476
  15. Hackett, David A. The Buchenwald Report [Bericht über das Konzentrationslager Buchenwald bei Weimar]. էջեր 43, n. 19, 3.(չաշխատող հղում)
  16. Binder, David (1971 թ․ մայիսի 7). «Ilse Koch's Posthumous Rehabilitation Sought by Son». The New York Times. New York. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել