Իլամի նահանգ

նահանգ Իրանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլամ (այլ կիրառումներ)

Իլամ օսթան (պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ, Օսթան-է Իլամ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Քերմանշահ, արևելքից` Լուրիստան, հարավից` Խուզեսթան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 20 133 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 580 158 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Իլամ քաղաքն է։

Իլամ օսթան
պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԻլամ
Բնակչություն580 158 մարդ (2016)[1]
Տարածք20 133 կմ²
Հիմնադրված է1973 թ.
Սահմանակցում էDiyala Governorate?, Wasit Governorate?, Maysan Governorate?, Խուզեսթան, Լոռեսթանի նահանգ և Քերմանշահի նահանգ
ISO 3166-2 կոդIR-16
Հեռախոսային կոդ0841
Փոստային ինդեքսներ69311–69991
portal-il.ir

Օսթանը ձևավորվել է 1973 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 530 464 մարդ` 110 515 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 557 599 մարդ, որոնք ապրում էին 135 499 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 580 158 մարդ` 159 310 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Իլամը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 194 030 մարդ), Դեհլորանը (32 941 մարդ), Էյվանը (31 299 մարդ), Աբդանանը (23 946 մարդ), Դարեհ շահրը (21 900 մարդ), Մեհրանը (17 435 մարդ), Սարաբլեն (12 393 մարդ) և Արքավազը (11 977 մարդ)[7]։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 395 263 մարդ (կամ բնակչության 68,2 տոկոսը)[7]։

Օսթանի բնակչության հիմնական մասը կազմում են քրդերը։ Նրանց լեզուն` քրդերենը, գերակշռում է օսթանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ընդ որում օգտագործվում են հարավային քրդական բարբառները։ Հարավում` Դեհլորանի, Աբդանանի և Դարեհ շահրի շրջաններում, տարածված է նաև լոռերենը։ Ամենահարավում` Խուզեսթանի հետ սահմանային հատվածում, բնակիչներն արաբախոս են[8]։ Իլամ օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում[8].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի Իլամում
Լեզու Տոկոս
Քրդերեն
  
80.66 %
Լոռերեն
  
14.74 %
Արաբերեն
  
3.43 %
Այլ
  
1.16 %

Աշխարհագրություն խմբագրել

Իլամը բաժանվում է երկու տարբեր բնական գոտիների. հյուսիսում և արևելքում Զագրոսի համակարգի մաս կազմող լեռներն են, որոնք տարածվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, իսկ հարավարևմտյան մասում տաք կլիմայով հարթավայրեր են։ Ամենակարևոր լեռնաշղթան Քաբիր Քուհն է, որը ձգվում է մոտ 175 կմ և որի առավելագույն բարձրությունը կազմում է 2 790 մ։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

 

Անվանում Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Աբդանան շահրեստան 45 830 46 977 47 851 Աբդանան
Բադրե շահրեստան1 15 614 Բադրե
Դարեհ շահր շահրեստան 56 346 59 551 43 708 Դարեհ շահր
Դեհլորան շահրեստան 58 993 66 399 65 630 Դեհլորան
Էյվան շահրեստան 47 380 48 833 49 491 Էյվան
Իլամ շահրեստան 193 222 213 579 235 144 Իլամ
Հոլեյլան շահրեստան2 Թովհիդ
Մալեքշահի շահրեստան3 22 587 21 138 Արքավազ
Մեհրան շահրեստան 55 271 27 506 29 797 Մեհրան
Չավար շահրեստան4 Չավար
Չարդավոլ շահրեստան 73 422 72 167 57 381 Սարաբլե
Սիրվան շահրեստան2 14 404 Լումառ
Ընդհանուր 530 464 557 599 580 158
1Առանձնացվել է Դարեհ շահր շահրեստանից
2Առանձնացվել է Չարդավոլ շահրեստանից
3Առանձնացվել է Մեհրան շահրեստանից
4Առանձնացվել է Իլամ շահրեստանից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 1-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. 8,0 8,1 «Language distribution: Ilam Province».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլամի նահանգ» հոդվածին։