Իժախոտ սովորական

բույսերի տեսակ
Իժախոտ սովորական
Իժախոտ սովորական
Իժախոտ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Lithospermeae
Ցեղ Իժախոտ (Echium)
Տեսակ Իժախոտ սովորական (E. vulgare)
Միջազգային անվանում
Echium vulgare

Իժախոտ սովորական (լատին․՝ Echium vulgare), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Գորշասպիտակավուն և փափկաթավ երկամյա խոտաբույս է, որն ունի 30-60 սմ բարձրությամբ ցողուններ և նշտարաձև տերևներ։ Խիտ հասկանման ծաղկաբույլը կազմված է հնգանդամ ծաղիկներից։ Սկզբում կարմիր ձագարաձև լայն հետծալքով պսակը հետագայում դառնում է բաց կապույտ։ Եռանկյունաձև-ձվաձև, կողքերից ելուստներով պտուղները (էրեմները) գորշագույն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում։ Լավ մեղրատու, գեղազարդային և թունավոր բույս է։ Բարձր որակի մեղրն ունի հաճելի հոտ և համ[1]։

Նշանակություն խմբագրել

Ամբողջ բույսը հարուստ է թունավոր ալկալոիդներով (ցինոգլուսին, կոնսոլիդին և այլ), որոնք ունեն հանգստացնող, թմրեցնող (նարկոտիկ) ազդեցություն, պարունակում է նաև C, E վիտամիններ, սապոնիններ, խոլին, կարոտին և այլն։ Սերմերում կուտակվում են բարձր որակի ճարպային յուղեր, որոնք օգտագործվում են ներկարարության մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ սովորական» հոդվածին։