Իզոստազիա (իզոստազ և հունարեն՝ ζτάσις – հավասարակշռություն), երկրակեղևի առավել կայուն հավասարակշռության վիճակ։ Տերմինն առաջարկել և ավելի նեղ իմաստով օգտագործել է ամերիկացի երկրաբան Ք. Դեթոնը (1892 թվականին)։ Ժամանակակից տվյալներով երկրակեղևը գտնվում է նվազագույն ազատ էներգիայով օժտված իզոստատիկ վիճակում, որի դեպքում լիթոսֆերայի խոշոր բեկորները և ասթենոսֆերայի կիսահեղուկ զանգվածները միմյանց հետ փոխազդեցության մեջ են մտնում Արքիմեդի օրենքի համաձայն։ Բացառություն են կազմում միայն մոլորակի ընդհանուր մակերևույթի փոքր մասը զբաղեցնող ինտենսիվ տեկտոնական շարժման գոտիները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 316
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզոստազիա» հոդվածին։