Իզմիթ (թուրքերեն՝ İzmit), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Մարմարա ծովի ափին։ Քաղաքը Քոջայելիի մարզկենտրոնն է։ Այն տեղակայված է Մարմարա ծովի հյուսիսային ափին՝ նեղ մերձափնյա հատվածում՝ 200 մ բարձրության բլրի վրա։

Բնակավայր
Իզմիթ
թուրքերեն՝ İzmit
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ100±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն376 056 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ262
Փոստային դասիչ41000
Ավտոմոբիլային կոդ41
Իզմիթ (Թուրքիա)##
Իզմիթ (Թուրքիա)

Մինչև 1337 թ-ը Իզմիթը կոչվում էր Նիկոմեդիա (հուն․՝ Νικομήδεια) և սկզբում պատկանում էր Հռոմեական կայսրությանը, իսկ այնուհետև՝ Բյուզանդական կայսրությանը։ 1337 թվականին, թուրքերի կողմից գրավվելուց հետո, քանդվեցին քաղաքի պարիսպները և կոտորվեց քաղաքի ամբողջ հունական բնակչությունը։ Քաղաքը կորցրեց իր նշանակությունը և դարձավ երրորդական նշանակության։ Այսօր Իզմիթը Թուրքիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է։

Բնակչություն խմբագրել

Իզմիթը  Թուրքիայի կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոններից մեկն է, բնակչությունը կազմում է մոտ 643 766 մարդ, որից 202 003 բնակվում են հենց քաղաքում 441 763 ՝ գյուղական բնակավայրերում և արվարձաններում։ Իզմիթի երկրաշարժի հետևանքով քաղաքի բնակչության թվային կազմը փոփոխվեց։ Կոջաելիի պրովինցիան (վիլայեթ, իլ), որի կենտրոնը Իզմիթն է զբաղեցնում է 3626 կմ² տարածք և ունի մոտ 1 223 000 մարդ բնակչություն։ Ինտենսիվ ինդուստրացումը 1955—1960 թվականներին նպաստեց բնակչության կտրուկ աճին։

Համաձայն հասցեական մարդահամարի՝ որը իրականացվել է 2007 թվականիբ, Կոջաելիում բնակվում է 1 437 926 մարդ։ Տուրիզմի զարգացման հետ զուգընթաց՝ նոր աշխատատեղերի ստեղծումը և սեզոնային աշխատանքային միգարցիան փոփոխում են բնակչության թվաքանակը շրջանում։

Քույր քաղաքներ խմբագրել

Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 312