Իզերնիա (իտալ.՝ provincia di Isernia) գավառը գտնվում է Իտալիայի Մոլիզե մարզում։ Գավառի վարչական կենտրոնը Իզերնիա քաղաքն է, գավառի նախագահն է Լուիջի Բռասիելլոն (անգլ.՝ Luigi Brasiello)։ Գավառը զբաղեցնում է 1,535,24 կմ² տարածք, բնակչության թվաքանակը կազմում է 86.828՝ 2015 թվականի դրությամբ, բնակչության խտությունը՝ 56,56 մարդ 1 կմ² վրա[1]։ Գավառը ներառում է 52 կոմունա (իտալ.՝ comuni)՝ նշված Իզերնիա գավառի կոմունաներում[2]։

Գավառ
Իզերնիա
իտալ.՝ provincia di Isernia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱկվավիվա դ’Իզերնիա, Անոնե, Բանոլի դել Տրինո, Բելմոնտե դել Սաննիո, Կանտալուպո նել Սաննիո, Կապրակոտա, Կարովիլի, Կարպինոնե, Կաստել Սան Վինչենցո, Կաստել դել Ջուդիչե, Կաստելպետրոզո, Կաստելպիցուտո, Կաստելվերինո, Չերո ալ Վոլտուրնո, Կիաուչի, Չիվիտանովա դել Սաննիո, Կոլի ա Վոլտուրնո, Կոնկա Կազալե, Ֆիլինյանո, Ֆորլի դել Սաննիո, Ֆորնելի, Ֆրոզոլոնե, Իզերնիա, Լոնգանո, Մաքիա դ’Իզերնիա, Մաքիագոդենա, Միրանդա, Մոնտակվիլա, Մոնտեներո Վալ Կոքիարա, Մոնտերոդունի, Պեսկե, Պեսկոլանչանո, Պեսկոպեննատարո, Պետորանելո դել Մոլիզե, Պետրաբոնդանտե, Պիցոնե, Պոջո Սանիտա, Պոցիլի, Ռիոներո Սանիտիկո, Ռոքամանդոլֆի, Ռոքասիկուրա, Ռոքետա ա Վոլտուրնո, Սան Պիետրո Ավելանա, Սանտ Ագապիտո, Սանտ Անջելո դել Պեսկո, Սանտ Էլենա Սաննիտա, Սանտա Մարիա դել Մոլիզե, Սկապոլի, Սեսանո դել Մոլիզե, Սեստո Կամպանո, Վաստոջիրարդի և Վենաֆրո
Մակերես1528,85 կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0865 և 0874
Փոստային դասիչ86070–86097 և 86170
Ավտոմոբիլային կոդIS
Պաշտոնական կայքprovincia.isernia.it
Իզերնիա (գավառ) (Իտալիա)##
Իզերնիա (գավառ) (Իտալիա)

Իզերնիան հայտնի էր որպես Սամնիտ Ասերնիա (անգլ.՝ Samnite Aesernia)՝ մինչ մ․թ․ա․ 263 թվականը Հռոմեական տիրապետության տակ ընկնելը։ 9-րդ դարի ընթացքում այն բազմիցս թալանվել էր մուսուլմանական արշավների ընթացքում և տուժել էր 847 թվականի երկրաշարժից՝ ավերելով Իզերնիա և Վենաֆրո քաղաքները[3]։ Չնայած դրան, քաղաքը դարձվել է Եպիսկոպոսական աթոռանիստ, և 964 թվականին շնորհվել է կոմսության կարգավիճակ։ 1979 թվականին հնագիտական պեղումների ժամանակ Իզերնիա քաղաքի մոտ գտնվել էր բնակեցման վկայություններ՝ թվագրված պալեոլիթյան ժամանակաշրջանին՝ ավել քան 736,000 տարի առաջ[3]։

476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, Բենեդիկտյանները Իզերնիա գավառում հիմնեցին Սան Վինչենցո լա Վոլտուրնո (անգլ.՝ San Vincenzo al Volturno) վանքը։ Երբ տարածք ներխուժեցին մուսուլմանները՝ 500-900 վանականներ գլխատվեցին նրանց կողմից, և շատերը գերեվարվեցին որպես ստրուկներ։ Չնայած դրան, վանքերը շարունակեցին իրենց գործունեությունը և հասան իրենց գագաթնակետին 11-12-րդ դարերի ընթացքում։ Կելեստինոս V պապը ծնվել է Իզերնիայի մոտակայքում և գավառի տոնակատարության օրը՝ Մայիսի 19-ին։ 1805 թվականի երկաշարժը ավերեց Իզերնիայի եկեղեցին, որը վերակառուցվեց 1837 թվականին[3]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Սան Վինչենցոյի եկեղեցին

Իզերնիայի գավառը հիմնականում լեռնային տարածք է կենտրոնական Իտալիայում։ Հարավ-արևմուտքից լեռների բարձրությունը նվազում է, և անտառապատ բլուրները ձգվում են դեպի հարթավայրերը, որոնք շրջապատում են Վենաֆրոն։ Հյուսիս-արևելքից Կամպոբասո գավառն է։ Հյուսիսից Լ'Աքվիլա և Կիետի գավառներն են՝ երուսն էլ գտնվում են Աբրուցո մարզում։ Արևմուտքից Ֆրոզինոնե գավառն է Լացիո մարզում, իսկ հարավից՝ Կազերտա գավառը Կամպանիայում[4]։

Գավառում կա չորս լեռնաշղթաներ և Աբրուցոի ազգային պարկը։ Գավառի ամենաբարձր գագաթը Մոնթե Մարեն է (Monte Mare)՝ 2,020 մ։ Գլխավոր գետերն են Վոլտուրնոն և Տրիգնոն, որոնք թափվում են Ադրիատիկ ծով[4]։ Սան Վինչենցոյի եկեղեցու լիճը կառուցված է արհեստական ջրամբարով՝ ուժեղացնելու ՀԷԿ սխեման։

Մարզի տնտեսությունը ավանդաբար հիմնված է գյուղատնտեսության վրա։ Հողատարածությունները շատ փոքր են, և արտադրվում են խաղողի, ձիթենու, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի արտադրանքներ։ Ավանդական մթերքները աճում են գավառում՝ ներառելով նաև հատիկաընդեղեն (իտալ.՝ Lathyrus sativus) և հացահատիկային (իտալ.՝ Farro) բույսեր։ Թինթիլիա (իտալ.՝ Tintilia) խաղողը աճեցվում է մարզի կարմիր գինու (իտալ.՝ "Tintilia del Molise") արտադրության համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Isernia». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Statistics». Upinet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջեր 226–227. ISBN 978-0-313-30733-1.
  4. 4,0 4,1 The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
  5. «Vino Tintilia del Molise». In vino veritas et benignitas. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզերնիա (գավառ)» հոդվածին։