Իզերլոնի քաղաքային գրադարան (գերմ.՝ Stadtbücherei Iserlohn), Իզերլոն քաղաքում գտնվող հանրային գրադարան, որը հիմնադրվել է 1910 թվականին։ Բացի քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր գրասենյակից, այն ունի նաև մասնաճյուղ Լետմատխե (գերմ.՝ Letmathe) շրջանում։ 1976 թվականին գրադարանը տեղափոխվել է Հին ռատուշայի (գերմ.՝ Alten Rathaus) շենք, որը կառուցվել է 1875-1876 թվականների ընթացքում։

Իզերլոնի գրադարան
Երկիր Գերմանիա
Տեսակքաղաքային գրադարան
Հիմնվել էմայիսի 1, 1910
ՏեղադրությունIserlohn?
ՀասցեAlter Rathausplatz 1, 58636 Iserlohn[1]
Այլ տվյալներ
Կայքiserlohn.de/kultur/stadtbuecherei/

Պատմություն և նկարագիր խմբագրել

Ընթերցանության մեջ բնակչության կարիքների բավարարման Իզերլոնի քաղաքային իշխանությունների ջանքերին կարելի է հետևել սկսած 1784 թվականից, երբ առաջին անգամ քաղաքային աղբյուրների մեջ հիշատակվում է «ընթերցանության միությունը» (գերմ.՝ Lesegesellschaft)։ 1819 թվականի փաստաթղթերում հիշատակվում է քաղաքացիների համար նախատեսված մասնավոր գրադարանը, սակայն 21-րդ դարի սկզբին ուսումնասիրողներին մինչև վերջ պարզ չէր, թե դա ինչ հաստատություն է։ 1850 թվականին քաղաքի գրախանութներում բացվում են ընթերցանության սրահներ և խմբակներ, որոնք առաջարկում էին ազատ հասանելիություն դեպի գրականություն՝ ի հավելում արդեն գոյություն ունեցող ընթերցանական խմբակներին։ Արդյունքում Իզերլոնի քաղաքային իշխանության 1906 թվականի հունվարի 6-ին ընդունած որոշման համաձայն քաղաքում պետք է լիներ «հանրային գրադարան հանրային ընթերցանության սրահներով»։ Դրանով հանդերձ՝ նման տեղական ինքնավարության հաստատության ստեղծումը վերագրվում է դեռևս 19-րդ դարին՝ 1898 թվականին։ Այդ պահին քաղաքում արդեն կային երկու գրադարան, որոնք, սակայն, հասանելի էին միայն հատուկ ակումբների անդամներին։

Իզերլոնի առաջին հանրային մունիցիպալ գրադարանը բացվել է 1910 թվականի մայիսի 1-ին այսպես կոչված «Schrimpffschen» տանը։ Գրադարանային ֆոնդի հիմնական մասի ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է քաղաքի բյուջեից։ Գրքերը ձեռք էին բերվում որպես քաղաքացիների ուսուցման աղբյուրներ, ինչպես նաև նրանց զվարճության համար։ Գրադարանն իր առջև նպատակ էր դրել ընթերցողներին տրամադրել հիմնական գրական աղբյուրները (այդ ժամանակվա համար), ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել բնական գիտությունների, մշակույթի պատմության և քաղաքականության պատմության մասին։ Գրադարանի ղեկավարությունը սկզբում հրաժարվել էր հատուկ երիտասարդական բաժնի ստեղծումից, քանի որ քաղաքի դպրոցական գրադարանները ունեին գրքերի հավաքածու երիտասարդ ընթերցողների համար։

1916 թվականին Իզերլոնի հանրային գրադարանը տեղափոխվում է Հին արսենալի (գերմ.՝ alte Zeughaus) շենք, որը գրքերի պահպանման զգալի բարելավում էր։ Չնայած Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված ծայրաստիճան ծանր տնտեսական իրավիճակին՝ քաղաքացիների հետաքրքրվածությունը գրականության հանդեպ մնում էր բարձր։ 1927 թվականին գրադարանը նույնիսկ ձեռք է բերում հատուկ տոմսեր, որոնք անվճար տրամադրվում էին գործազուրկներին և Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների այրիներին։ 1935 թվականին Գերմանիայում Նացիոնալ-Սոցիալիստների իշխանության գալուց հետո, գրադարանը Գուստավ Պֆինգստենի (գերմ.՝ Gustav Pfingsten, 1890-1954) ղեկավարությամբ անցկացրել է «մշակութային զտում» իր ֆոնդերում և դարձել «դաստիարակչական աշխատանքի» վայր։

1976 թվականին գրադարանը տեղափոխվել է Հին ռատուշայի (գերմ.՝ Alten Rathaus) շենք, որը հիմնադրվել է 1875 թվականի հուլիսի 12-ին և հանդիսավոր կերպով բացվել 1876 թվականի օգոստոսի 23-ին։ 1983 թվականի հունիսի 20-ին շենքը ընդգրկվել է քաղաքի ճարտարապետական հուշարձանների ցանկի մեջ։ Գրադարանի միակ մասնաճյուղը գտնվում է Լետմախտեի նախկին առանձնատանը[2]։ 2005 թվականի դրությամբ գրադարանի ֆոնդում հաշվվում է շուրջ 90 000 պահվող միավոր, որը անընդհատ մեծանում է նոր ինֆորմացիայի կրիչների (CD և DVD) միջոցով[3]։ Այցելուների համար ստեղծված են նաև հանրամատչելի ինտերնետային կայքեր։ Գրադարանում հայտնվում է նաև օտար լեզուներով գրականություն, ինչը հանդիսանում էր օտարեկրացիների ինտեգրման ծրագրի մի մասը։ 2006 թվականին Իզերլոնի գրադարանը բավարարել է 400 000 ընթերցողների դիմումները, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցել է 1983 թվականի ցուցանիշները։ «Ընթերցանության ընդլայնման» (գերմ.՝ Leseförderung) ծրագիր շրջանակներում գրադարանը փորձում է հետաքրքրություն առաջացնել քաղաքային դպրոցների տարրական դասարանների աշակերտների մոտ ընթերցանության նկատմամբ[4]։ Մի շարք ցուցահանդեսների միջոցով գրադարանը նաև փորձում է իր ընթերցողներին տրամադրել տեղեկություն տեղացի հեղինակների մասին՝ հույս ունենալով բարձրացնել նրանց հանրաճանաչությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ISIL- und Sigeladressen mit Koordinaten ausgestattetBerlin State Library, 2016.
  2. Thomas Brenck (2019 թ․ հունվարի 12). «Bücherei ist Thema im Radio». ikz-online.de (գերմաներեն). Iserlohner Kreisanzeiger und Zeitung. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  3. Ralf Tiemann (2018 թ․ մարտի 9). «Eine neue Bücherei für Iserlohn». ikz-online.de (գերմաներեն). Iserlohner Kreisanzeiger und Zeitung. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  4. Ralf Engel (2017 թ․ օգոստոսի 17). «Wichtige Leseförderung in der Felsenmeerschule». ikz-online.de (գերմաներեն). Iserlohner Kreisanzeiger und Zeitung. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Ulrich Barth, Elmar Hartmann, August Kracht Kunst- und Geschichtsdenkmäler im Märkischen Kreis : Beschreibungen und Bilder. — 3., überarb. und erg. Aufl. — [Altena]: Heimatbund Märkischer Kreis, 1993. — S. 304—307. — 1078 S. — ISBN 3890530001
  • Götz Bettge Iserlohn-Lexikon / Stadt Iserlohn. — 1. Aufl. — Iserlohn: Hans-Herbert Mönnig Verlag, 1987. — S. 141, 422—423. — 592 S. — ISBN 3-922885-37-3
  • E. Grüber (Hg.): Das alte Rathaus von 1876, in: Iserlohn. Das neue Rathaus, Iserlohn 1974.
  • K. Rosenthal: Das Rathaus im neuen Gewand, in: Der Danzturm 4/1968.
  • Wilhelm Schulte: Iserlohn. Die Geschichte einer Stadt, Band 1, Iserlohn 1937.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Stadtbücherei». iserlohn.de (գերմաներեն). Stadt Iserlohn. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.