Իզաբել Կոյշետ Կաստիլյո (կատալոներեն՝ Isabel Coixet i Castillo [izəˈβɛɫ kuˈʃɛt];ապրիլի 9, 1960(1960-04-09)[1], Sant Adrià de Besòs[2]), իսպանացի կին կինոռեժիսոր, ժամանակակից Իսպանիայի ամենաբեղուն կինոբեմադրիչներից մեկը, ով, կինեմատոգրաֆիայում իր կարիերան սկսելով 1988 թվականից, արդեն հասցրել է նկարահանել տասներկու լիամետրաժ, ինչպես նաև բազմաթիվ կարճամետրաժ, փաստավավերագրական ու գովազդային ֆիլմեր։ Նրա ստեղծագործությունն առանձնանում է իսպանական ազգային կինոյում, ճանապարհ բացում՝ ազգային կինոն տարբեր հայեցակետերից դիտարկելու համար”[8]: Թեմաները, որոնց անդրադառնում է նա, արտացոլած հույզերը, զգացմունքները, կենսական բախումները՝ համադրվելով զգայուն աչքի ու ինքնատիպ ոճի հետ՝ ապահովում են կատալոնացի բազմաշնորհ կինոհեղինակի կարգավիճակ (նա հեղինակում է սցենարներ, հանդես գալիս որպես կինոդերասանուհի, բեմադրում, թողարկում իր կինոնկարները)[8][9]։

Իզաբել Կոյշետ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1960(1960-04-09)[1] (64 տարեկան)
ԾննդավայրSant Adrià de Besòs[2]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
ԵրկերԻմ կյանքն առանց ինձ (ֆիլմ), Things I Never Told You?, Բառերի գաղտնի կյանքը, The Bookshop? և Elisa & Marcela?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, թարգմանչուհի, գրող և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Isabel Coixet Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Իզաբելը կինոգործի ասպարեզում իր առաջին քայլերը կատարել է դեռևս պատանեկան հասակում, երբ նրան, քրիստոնեական կարևոր մի ծեսի՝ առաջին հաղորդությունն ընդունելու կապակցությամբ, նվիրել են 8 միլիմետրանոց կինոնկարահանող խցիկ։ Դպրոցն ավարտելուց հետո նա նոր և նորագույն շրջանների պատմություն է ուսումնասիրել Բարսելոնի համալսարանում, որը հաջողությամբ ավարտելով՝ աշխատանքի է անցել Fotogramas ամսագրի խմբագրությունում՝ որպես ժուռնալիստ և գովազդի մասնագետ։ Գովազդի աշխարհում նրա փայլուն աշխատանքը նկատել ու գնահատել են և շուտով վստահել են JWT գործակալության ստեղծագործական աշխատանքները ղեկավարելու գործը[10]։ Նրա նշանավոր հաճախորդների, պատվիրատուների շարքում էին աշխարհահռչակ այնպիսի ֆիրմաներ, ինչպես՝ BMW-ն, Renault-ն, Ikea-ն։ Իր առաջադրանքները հիանալի կերպով կատարելու համար Իզաբելը բազմիցս խրախուսանքների է արժանացել, բայց հոգու խորքում զգացել է, որ գովազդը այն գործը չէ, որ կարող է լիովին արդարացնել իր ակնկալիքները։ 1984 թվականին Կոյշետը նկարահանել է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ “Mira y verás”-ը («Նայիր և կտեսնես»-ը)[11]։ Իսկ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու բեմադրիչն էր միաժամանակ, Demasiado Viejo Para Morir Joven (Չափից դուրս ծեր՝ ջահել մեռնելու համար)-ն էր։ Այդ աշխատանքի համար նա ներկայացվել է «Գոյա» մրցանակի՝ «Լավագույն նոր կինոռեժիսոր» անվանակարգում։

Կարիերա խմբագրել

1996 թվականին Կոյշետը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նկարահանելու իր առաջին անգլիալեզու գեղարվեստական կինոնկարը՝ «Բաներ, որ քեզ երբեք չեմ ասել» (Cosas que nunca te dije) խորագրով; Այդ ֆիլմ-դրամայի համար, որտեղ գլխավոր դերերը կատարել են ամերիկացի դերասաններ Լիլի Թեյլորն ու Էնդրյու Մաքքարտին, նա երկրորդ անգամ է ներկայացվել «Գոյա» մրցանակի, այս անգամ արդեն որպես լավագույն և ինքնատիպ կինոսցենարի հեղինակ։ Դրանից հետո կապվել է ֆրանսիական մի ընկերության հետ և 1998 թվականին նկարահանել A los que aman. խորագիրը կրող, պատմական թեմայով արկածային կինոնկարը, որ նրա առաջին իսպանալեզու կինոստեղծագործությունն էր։ Երկու տարի անց Կոյշետը հիմնադրել է կինոարտադրության իր սեփական ընկերությունը, որտեղ էլ թողարկել է հրատապ թեմայով նկարահանած իր լավագույն ֆիլմերից մեկը՝ Mi vida sin mí (Իմ կյանքն առանց ինձ)-ը։ Այդ ժամանակներից սկսած՝ նա դարձել է իսպանական կինոյի ամենապահանջված բեմադրիչներից մեկը[11]։

2000 թվականին հիմնել է մի նոր ընկերություն՝ Miss Wasabi Films-ը, որտեղ արդեն թողարկել է ավելի քան չորս հարյուր գովազդային կինոնկարներ։

«Իմ կյանքն առանց ինձ» հուզառատ դրաման, 2003 թվականին ներկայացվելով Բեռլինի միջազգային կինոփառատոնում, դրել է Իզաբել Կոյշետի միջազգային ճանաչման հիմքը։ Ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած, իսպանա-կանադական համատեղ արտադրության այդ ֆիլմը, որ նկարահանվել է Նենսի Քինքեյդի պատմվածքի հիման վրա, պատմում է մի երիտասարդ մոր մասին (դերակատար՝ կանադացի կինոդերասանուհի Սառա Փոլլի), որը տառապում է քաղցկեղի պատճառով, բայց ընտանիքի անդամներից ամեն կերպ թաքցնում է իր մահացու հիվանդ լինելը[12]։

Շարունակելով համագործակցել Սառա Փոլլիի հետ՝ կինոբեմադրիչը նրան է վստահել կանացի գլխավոր դերի կատարումը նաև «Բառերի գաղտնի կյանքը» կինոնկարում։ 2005 թվականին թողարկված այդ ֆիլմը, որտեղ դերակատարումներով հանդես են եկել նաև Թիմ Ռոբինսն ու Խավիեր Քամերան, «Գոյա» կինոմրցանակի է արժանացել միանգամից չորս անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն կինոռեժիսուրա», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք» և «Լավագույն կինոսցենար»։

Այդ նույն տարում Կոյշետը միջազգային համբավ ունեցող տասնութ այլ կինոռեժիսորների հետ մեկտեղ, մասնակցել է Paris, je t’aime («Ես սիրում եմ քեզ, Փարի՛զ»), խորագիրը կրող աշխարհալուր նախագծի իրականացմանը (կինոբեմադրիչներից յուրաքանչյուրն իր աշխատանքում ներկայացրել է Փարիզի թաղամասերից մեկը)։

Լայն ճանաչման ու բարձր գնահատականի են արժանացել նաև հրատապ թեմաներով Կոյշետի նկարահանած մի շարք փաստավավերագրական կինոնկարներ, ինչպես, օրինակ, «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության մասին պատմող Invisibles, («Անտեսանելիները»), Journey(«Ճամփորդություն»), To The Heart of Torture, («Դեպի տառապանքի սիրտը») ֆիլմերը։ Նշյալներից վերջինը, որ քսաներորդ դարավերջին տեղի ունեցած Բալկանյան պատերազմի մասին է և նկարահանվել է Սարաևոյում, 2003 թվականի հոկտեմբերին մրցանակի է արժանացել մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում։

2006 թվականի ապրիլին կին կինոգործիչը Generalitat de Catalunya-ի կողմից պարգևատրվել է Creu de San Jordi De Cine մրցանակով։ «Բառերի գաղտնի կյանքը» (La vida secreta de las palabras) կինոնկարի համար արժանացել է երկու մրցանակի. առաջինը սահմանել էին կինոքննադատները, որոնք այդ ստեղծագործությունը ճանաչել են որպես իսպանական լավագույն ֆիլմ, երկրորդը՝ Rosa de Sant Jordi-ն, տրվել է Իսպանիայի ազգային ռադիոյի՝ Radio Nacional de España (RNE)-ի ունկնդիրների քվեարկության արդյունքում՝ լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար։ Պարգևատրման արարողությունը կայացել է Palau de la Música պալատի սրահում[13]։

2008 թվականին Կոյշետը կանադական Lakeshore Entertainment-ում իրականացրել է իր «Եղերերգ» /Elegy,/ ֆիլմի թողարկումը, որը նկարահանել էր Վանկուվերում՝ Ֆիլիպ Ռոտի «Մահացող կենդանին» վեպի հիման վրա։ Այդ կինոնկարը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Պենելոպե Կրուսն ու Բեն Քինգսլին, ներկայացվել է Բեռլինի 58-րդ միջազգային կինոփառատոնում[14]։ Իսկ 2009 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում կայացել է նրա «Տոկիոյի ձայների քարտեզը» կինոնկարի առաջնացուցադրությունը. այդ նպատակով պաշտոնապես ընտրվել էր հենց այդ ֆիլմը, որը իր իսկ՝ Կոյշետի գրած սցենարով և դերասաններ Ռիոնկո Կիկուչիի, Սերխի Լոպեսի, Մին Տանակայի մասնակցությամբ նկարահանվել է Ճապոնիայում և Բարսելոնում։ Ամիսներ անց Centre D'Art Santa Mònica-ում կինոռեժիսորուհին ներկայացրել է իր նոր գործերից ևս մեկը՝ From I to J- ը՝ նվիրված Ջոն Բերգերի /John Berger/ ստեղծագործական աշխատանքին;

Այդ նույն՝ 2008 թվականին Իզաբել Կոյշետը պարգևատրվել է Գեղարվեստի համար ոսկե մեդալով /Gold Medal for Fine Arts/, իսկ հաջորդ տարի ընտրվել Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Կինոռեժիսորի՝ վերջին տարիների բազմաթիվ աշխատանքներից առանձնացվում և ստեղծագործական մեծ նվաճում են համարվում հատկապաես «Երեկը երբեք չի ավարտվում» (Ayer no termina nunca), «Ոչ ոք գիշեր չի ուզում», «Գրախանութը» (La librería) գեղարվեստական և «Ունկնդրելով դատավոր Գարսոնին» փաստավավերագրական կինոնկարները, որոնք մի ամբողջ շարք մրցանակներ են բերել կին անվանի արվեստագետին։

Գոյա մրցանակներ

Տարին Անվանակարգը Ներկայացվ. ֆիլմի վերնագիրը Արդյունքը Ref.
1989 Լավագույն նոր ռեժիսոր Չափից դուրս ծեր՝ ջահել մեռն. համար Ներկայացվել է
1997 Լավագույն և ինքնատիպ սցենար Բաներ, որ քեզ երբեք չեմ ասել Առաջադրվել է [15]
2004 Լավագույն ռեժիսոր Իմ կյանքն առանց ինձ Առաջադրվել է [16]
Լավագույն սցենար Հաղթանակ
2006 Լավագույն պրոդյուս. աշխ. Բառերի գաղտնի կյանքը. Հաղթանակ [17]
Լավագույն և ինքնատիպ սցենար Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
2008 Լավագույն վավերագր. ֆիլմ (4 այլ ֆիլմերի հետ) Անտեսանելիները Հաղթանակ [18]
2012 Լավագույն վավերագր. ֆիլմ Ունկնդրելով դատավոր Գարսոնին Հաղթանակ [19]
2016 Լավագույն ռեժիսոր Ոչ ոք գիշեր չի ուզում Առաջադրվել է [20]
Լավագույն ֆիլմ Առաջադրվել է [20]
2017 Լավագույն ռեժիսոր Գրախանութը Հաղթանակ [21][22]
Լավագույն սցենար Հաղթանակ [23][24]

Կինոյի համար գրողների շրջանակի մեդալներ

Տարին Անվանակարգը Ներկայացված ֆիլմի վերնագիրը Արդյունքը Ref.
1997 Լավագույն և ինքնատիպ սցենար Բաներ, որ քեզ երբեք չեմ ասել Հաղթանակ [25]
2003 Լավագույն սցենար Իմ կյանքը առանց ինձ Հաղթանակ [26]
2006 Լավագույն և ինքնատիպ սցենար Բառերի գաղտնի կյանքը. Հաղթանակ [25][27]
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
2017 Լավագույն ռեժիսոր Գրախանութը Հաղթանակ [28]
Լավագույն սցենար Հաղթանակ

Feroz մրցանակ

Տարին Անվանակարգը Ներկայացված ֆիլմի վերնագիրը Արդյունքը Ref.
2017 Լավագույն ռեժիսոր Գրախանութը Հաղթանակ [29]

Forqué մրցանակ

Տարին Անվանակարգը Ներկայացված ֆիլմի վերնագիրը Արդյունքը Ref.
2004 Տարվա լավագույն ֆիլմ Իմ կյանքը առանց ինձ Առաջադրվել է
2006 Տարվա լավագույն ֆիլմ Բառերի գաղտնի կյանքը. Հաղթանակ [30]
Հաղթանակ
2008 EGEDA հատուկ մրցանակ՝ վավերագր. լավագույն ֆիլմի համար Անտեսանելիները Առաջադրվել է
2016 Լավագույն գեղարվ. ֆիլմ Ոչ ոք գիշեր չի ուզում Առաջադրվել է
2017 Լավագույն ռեժիսոր Գրախանութը Հաղթանակ [31]

Գաուդի մրցանակ

Տարին Անվանակարգը Ներկայացված ֆիլմը Արդյունքը Ref.
2018 Լավագույն ռեժիսոր Գրախանութը Առաջադրվել է
Լավագույն սցենար Առաջադրվել է

Բուտակա մրցանակ

Տարին Անվանակարգը Ներկայացված ֆիլմը Արդյունքը Ref.
2003 Լավագույն կատալոնյան ֆիլմ Իմ կյանքը առանց ինձ Հաղթանակ
2006 Բառերի գաղտնի կյանքը. Հաղթանակ

Այլ մրցանակներ

  • Կատալոնական կինոյի ազգային մրցանակ (2002) «Իմ կյանքը առանց ինձ» ֆիլմի համար
  • Premio Creu de Sant Jordi de cine (2006).
  • Ojo Crítico de Cine մրցանակ՝ «Իմ կյանքը առանց ինձ» ֆիլմի համար
  • Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (2015) արվեստի և մշակույթի ասպարեզում ներդրած ավանդի համար
  • Atlantida մրցանակ՝ կատալոնացի հրատարակիչների կողմից (2016)
  • Գրական երկը կինոյին լավագույնս հարմարեցնելու համար մրցանակ՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ, 2017 թ., «Գրախանութը» ֆիլմի սցենարի համար
  • Yo Dona միջազգային մչցանակ /2018 թ./

Հատընտիր ֆիլմագրություն խմբագրել

  • «Բաներ, որ քեզ երբեք չեմ ասել» (1996)
  • «Իմ կյանքը առանց ինձ» (2003, «Գոյա» մրցանակ, Բեռլինի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
  • «Բառերի գաղտնի կյանքը» (2005, չորս «Գոյա» մրցանակ, Բարսելոնի կինոփառատոնի երկու մրցանակ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ, Արիել մրցանակ և այլ մրցանակներ
  • Ես սիրում եմ քեզ, Փարի՛զ» (2006, Paris, je t’aime — կոլեկտիվ նախագիծ, Բաստիլ դրվագաշարը
  • «Անտեսանելիները» (2007, վավերագրական ֆիլմ, «Գոյա» մրցանակ)
  • «Եղերերգ» (2008
  • «Տոկիոյի հնչյունների քարտեզը» (2009)
  • «Ունկնդրելով դատավոր Գարսոնին»/ Escuchando al juez Garzón, վավերագրական ֆիլմ(2011)
  • «Երեկը երբեք չի ավարտվում»/ Ayer no termina nunca (2013, Մալագայի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ
  • «Մի ուրիշ ես»/ Another Me (2013)
  • «Վարելու դասեր»/ Learning to Drive (2014)
  • «Ոչ ոք գիշեր չի ուզում» / Nadie quiere la noche (2015)
  • «Գրախանութը» / The Bookshop (2017), ըստ Պենելոպա Ֆիցջերալդի վեպի, երեք «Գոյա» մրցանակ

Իզաբել Կոյշետը՝ գրքերի հեղինակ խմբագրել

Ֆիլմեր նկարահանելու հետ մեկտեղ՝ Իզաբել Կոյշետը հեղինակել է մի շարք գրքեր, ընդ որում՝ մի քանի լեզվով՝ կատալոներեն, իսպաներեն, անգլերեն։

  • My Life Without Me (Mi vida sin mí) /«Իմ կյանքը առանց ինձ»/ (2003)
  • La vida es un guión /«Կյանքը սցենար է» (2004)
  • La vida secreta de las palabras / «Բառերի գաղտնի կյանքը»/ (2005)
  • Mapa de los sonidos de Tokio / «Տոկիոյի ձայների քարտեզը»/ (2009)
  • Isabel Muñoz /«Իզաբել Մունյոս»/ (2009)
  • From I to J /«I-ից մինչև J»/ (2009)
  • Alguien debería prohibir los domingos por la tarde /«Մեկը պիտի արգելի կիրակի օրվա կեսօրին»
  • La vida secreta de Isabel Coixet (2011)[32] /«Իզաբել Կոյշետի գաղտնի կյանքը» (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Filmoteca de Catalunya — 1981.
  3. http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2006/cat/
  4. Real Decreto 238/2009, de 23 de febrero, por el que se concede la Medalla al Mérito en las Bellas Artes, en su categoría de oro, a las personas y entidades que se relacionan. (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — ISSN 0212-033X
  5. https://www.ccma.cat/324/arriben-els-premis-gaudi-alcarras-i-un-ano-una-noche-les-mes-nominades-de-la-nit/noticia/3207981/
  6. europeanfilmawards.eu
  7. https://www.vilaweb.cat/noticies/la-cineasta-isabel-coixet-premi-atlantida-2016-del-gremi-deditors-de-catalunya/
  8. 8,0 8,1 Pavlovic, Tatjana (2009). 100 Years of Spanish Cinema. Wiley-Blackwell Publishing. էջեր 181–225. ISBN 978-1-4051-8420-5.
  9. Smith, Paul Julian (January 2004). «Waiting for Pedro». Sight and Sound. 14 (1): 9–9.
  10. «Oficial Malaga Film Festival Webpage». Festival de Malaga. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. 11,0 11,1 «Guía del Ocio». Guía del Ocio. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին.
  12. «My Life Without Me | Mein Leben ohne mich». www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  13. País, Ediciones El (2006 թ․ ապրիլի 26). «Isabel Coixet se convierte en la gran triunfadora de los Sant Jordi de cine». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Elegy». www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. «Cosas que nunca te dije » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. «Mi vida sin mí » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. «La vida secreta de las palabras » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  18. «Invisibles » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  19. «Escuchando al Juez Garzón » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. 20,0 20,1 «Nadie quiere la noche » Premios Goya 2019». www.premiosgoya.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. Ruiz Gómez, Lara (2018 թ․ փետրվարի 4). «Isabel Coixet se corona como mejor directora en los Goya de las mujeres». La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  22. «Isabel Coixet, Goya a la mejor dirección por "La librería"». Radiotelevisión Española (իսպաներեն). 2018 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  23. «'La librería' de Isabel Coixet. Goya 2018 a Mejor guión adaptado». Radiotelevisión Española (իսպաներեն). 2018 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  24. «Isabel Coixet gana el Goya al mejor guion adaptado por 'La librería'». El Economista (իսպաներեն). EcoDiario. 2018 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  25. 25,0 25,1 «::: CEC ::: Círculo de Escritores Cinematográficos». www.cinecec.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  26. «::: CEC ::: Círculo de Escritores Cinematográficos». www.cinecec.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  27. «'La vida secreta de las palabras', vencedora en los premios del Círculo de Escritores Cinematográficos | elmundo.es». www.elmundo.es. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  28. «Premiados en la 73 Gala de las Medallas CEC. Pasen y vean». CÍRCULO DE ESCRITORES CINEMATOGRÁFICOS (եվրոպական իսպաներեն). 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  29. «Premios Feroz 2018 | Premios Feroz». Premios Feroz (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  30. Press, Europa (2006 թ․ մայիսի 10). «'La vida secreta de las palabras' triunfa en la IX edición de los Premios Cinematográficos José María Forqué». europapress.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  31. Belinchón, Gregorio (2018 թ․ հունվարի 14). «'El autor' y 'La librería' empatan a mejor película en los premios Forqué». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  32. «Isabel Coixet». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Կոյշետ» հոդվածին։