Իզաբել Բուիս (ֆր.՝ Isabelle Bouysse, նոյեմբերի 23, 1968(1968-11-23)[1], Սեն Մոր դե Ֆոսե, Վալ-դը-Մարն, Ֆրանսիաֆրանսիացի դերասանուհի և հեռուստավարուհի։ Հեռուստատեսային կարիերան սկսել է որպես պարուհի Ժակ Մարտինի, Պատրիկ Սեբաստենի և Դորոտեի ծրագրային հաղորդումներում։ 1990-ական թվականների սկզբում նկարահանվել է AB Productions-ի կողմից թողարկված սերիալների դրվագներում, ինչպիսիք են «Ողջո՜ւյն տղամարդիկ» և «Էլենն ու երեխաները», ապա մշտական դեր է ստացել «Խաչմերուկի կիրք» նախագծում։ Սերիալի փակումից հետո նկարահանվել է «Սիրո արձակուրդ», «Էլենն ու երեխաները» և «Սիրո երազանքը» շարքում, նախ դրվագներում, ապա գլխավոր հերոսներից մեկի` Ժաննա Գարնեերի դերում։

Իզաբել Բուիս
ֆր.՝ Isabelle Bouysse
Ծնվել էնոյեմբերի 23, 1968(1968-11-23)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՍեն Մոր դե Ֆոսե, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի և հեռուստահաղորդավարուհի
ԸնտրանիQ3207960?, Holidays of Love? և Les Mystères de l'amour?
Ամուսին(ներ)Jean-Luc Azoulay?
Երեխա(ներ)Adam Azoulay?

Ինչպես AB Productions-ի իր կոլեգաները, հեռուստատեսային շարքի մեջ, այդ ընկերության լուծարումից հետո Իզաբել Բուիսիի համար դժվար էր ստանալ գլխավոր դեր հեռուստաընկերություններում։ 2008-2009 թվականներին Պատրիկ Պյուիդեբայի հետ եղել է IDF1 հեռուստաալիքի առավոտյան ծրագրի հաղորդավար[2]։ 2010 թվականին նկարահանվել է «Սիրո արձակուրդ» սերիալի «Գաղտնի սեր» շարքում։

Զբաղեցնում է նաև JLA Holding գլխավոր տնօրենի պաշտոնը, որը 1999 թվականից առանձնացել է AB Productions-ից։

Ամուսնացել է Ժան-Լյուկ Ազուլեի հետ, ով AB Productions և JLA Holding-ի հիմնադիրներից մեկն է։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Ադամ (ծնվել է նոյեմբերի 11-ին, 2000 թվական) և Ժաննա (ծնվել է հունիսի 11-ին, 2003 թվական)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1992: Les Cinq Dernières Minutes (Վերջին հինգ րոպեն) (1 սերիա)
  • 1992: Salut Les Musclés (Ողջույն տղամարդիկ) (1 սերիա)
  • 1994: Les Filles d'à côté (Աղջիկ հարևանուհին) (1 սերիա)
  • 1994: Les Garçons de la plage (1 սերիա)
  • 1994: Hélène et les Garçons (Էլենը և երեխաները) — Զազա (7 սերիան)
  • 1994—1996: La Croisière foll'amour (Խաչմերուկի կիրքը) — Էստրելա (69 սերիան)
  • 1996: L'un contre l'autre (Մեկը ուրիշի փոխարեն) — Իզաբել (14 սերիան)
  • 1996—2004: Les Vacances de l'amour (Սիրո Արձակուրդ) — Ժաննա Գարնեեր (112 սերիան)
  • 1997: Nestor Burma (Նեստրո Բուրմա) (1 սերիա)
  • 1999: Le G.R.E.C. (7 սերիան)
  • 2002: L'Instit (Ուսուցում) (1 սերիա)
  • 2002: Les Thibault (Տիմբոի ընտանիքը)
  • 2004: Louis Page (Լուի Պաժ) (1 սերիա)
  • 2005—2009: SOS 18 (26 սերիա)
  • 2005: Les Hommes de cœur (3 սերիան)
  • 2005: Navarro (Նավարոն) (1 սերիա)
  • 2006: Le Tuteur (Խնամակալը) (1 սերիա)
  • 2008: César Levy (Սեզար Լևին) — Նատալի Մոնեստե
  • 2009: Camping Paradis (Արշավ Պարադիզ) (1 սերիա)
  • 2010: Victoire Bonnot (3 սերիան)
  • 2011— : Les Mystères de l'amour (Գաղտնի սեր) — Ժաննա Գարնեեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://archive.wikiwix.com/cache/index2.php?url=https%3A%2F%2Fdirigeant.societe.com%2Fdirigeant%2FIsabelle.AZOULAY.82246532.html#federation=archive.wikiwix.com&tab=url
  2. «Biographie de Isabelle Bouysse» (ֆրանսերեն). Première. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 28.06.2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Բուիս» հոդվածին։