Իզաբել Աջանի

դերասանուհի

Իզաբել Յասմին Աջանի (ֆր.՝ Isabelle Yasmina Adjani, հունիսի 27, 1955(1955-06-27)[9][10][11][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[12]), ֆրանսիացի դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգո թագուհին», «Ապրողը» և «Կամիլ Կլոդել» ֆիլմերից։ Սեզար կինոմրցանակի հնգակի դափնեկիր է։

Իզաբել Աջանի
ֆր.՝ Isabelle Adjani[1]
Հասակը163 սմ[2]
Ծնվել էհունիսի 27, 1955 (68 տարեկան)[2]
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունՖլորան դասընթացներ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա[4][5]
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր[2]
Ակտիվ շրջան1969 –այժմ[2]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Մելոդրամա[2]
Ընտրանի"Մարգո թագուհի",
"Ապրողը",
"Կամիլ Կլոդել"
Ծնողներհայր՝ Մոհամեդ Շերիֆ Աջանի, մայր՝ Էմմա Աջանի
Համատեղ ապրող(ներ)Բրյունո Նյուիտտեն, Դանիել Դեյ-Լյուիս, Ուորեն Բիթի և Ստեֆան Դելաժու
Երեխա(ներ)Barnabé Nuytten? և Gabriel-Kane Day-Lewis?
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[6] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[7]

Prix du Syndicat de la critique?

Սյուզաննա Բյանկետիի մրցանակ

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանուհուն

Նյու Յորքի կինոքննադատների ընկերության մրցանակ լավագույն դերասանուհու համար

Կինոքննադատների ազգային միության մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն

Cartagena Film Festival?

Բեմբի

Լավագույն դերասանուհի

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ֆանտասպորտո

Բյուրեղապակե գլոբուս մրցանակ

Լավագույն դերասանուհի

prix de la laïcité?

[8]
և

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

IMDbID 0000254
ԿինոՊոիսկID 86847
isabelleadjani.fr

Կենսագրություն խմբագրել

Իզաբելը ալժիրցի վտարանդի Մոհամեդ Շերիֆ Աջանի և գերմանուհի Ավգուստայի դուստրն է, ծնվել է Փարիզի 17-րդ շրջանում[13]։ 12 տարեկան հասակից խաղում էր սիրողական թատրոնում, նկարահանվել է փոքրիկ դերերում։ 15 տարեկանում, դպրոցական արձակուրդների ժամանակ, նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Փոքրիկ ածխագործ» («Le petit bougnat»)։ 1971 թվականին Նինա Կոմպանեեցը Իզաբելին հրավիրում է «Ֆոսթինը և հիանալի ամառը» («Faustine et le bel été») կինոնկարում։

1972-1974 թվականներին Աջանին պայմանագրով աշխատում է ռեժիսոր Ռոբեր Օսեյնի մոտ, Ռեյմսի Ազգային թատրոնում, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման մեջ։ Դրանից հետո Աջանին հրավեր է ստանում «Կոմեդի Ֆրանսեզ» (ֆր.՝ Comédie-Française) թատրոնից։ Նա խաղացել է «Կանանց դպրոց» և «Ունդինա» ներկայացումներում և նրան առաջարկում են կնքել 20 տարվա պայմանագիր։ 1974 թվականին Աջանին խաղում է Կլոդ Պինոտոյի «Ապտակ» («La gifle») ֆիլմում։

Աջանին լքում է թատրոնը հանուն Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հյուգոյի պատմությունը» («L'histoire d'Adèle H.») ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, որը նրան բերում է միջազգային ճանաչում։ Վիկտոր Հյուգոյի դստեր դերի համար, ով խելագարվում է անհաջող սիրո պատճառով, նա առաջարկվում է «Օսկար» և «Սեզար» մրցանակների[13]։ 1976 թվականին էկրան են բարձրանում Անդրե Տեշինեի «Բարոկկո» («Barocco») և Ռոման Պոլանսկու «Ապրողը» («Le locataire») ֆիլմերը։

1979 թվականին Աջանին Կլաուս Կինսկիի հետ խաղում է Բրեմ Սթոկերի «Նոսֆերատու՝ գիշերային ուրվական» («Nosferatu։ Phantom der Nacht») ստեղծագործության էկրանավորումում, ռեժիսոր Վերներ Հերցոգ։ Նույն թվականին նա կատարում է բանաստեղծուհի Էմիլի Բրոնտեի դերը Անդրե Տեշինեի մյուս ֆիլմում՝ «Բրոնտե քույրերը» («Les soeurs Brontë»)։

1981 թվականին Աջանին խաղաց Անջեյ Ժուլավսկու «Հմայվածը» («Possession») և Ջեյմս Այվորիի «Կվարտետ» («Quartet») ֆիլմերում։ Նրանցում դերերի համար նա արժանանում է 34-րդ Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին, իսկ «Հմայվածը» ֆիլմի համար՝ իր կարիերայի ընթացքում առաջին «Սեզար» մրցանակին։

1983 թվականին Աջանին արժանանում է երկրորդ «Սեզար»-ին, Սեբաստիեն Ժապրիզոյի վեպի հիման վրա Ժան Բեկերի «Սպանիչ ամառ» («L'été meurtrier») էրոտիկ դրամայում դերի համար։ Հաջորդ տարի նա ձայնագրում է երաժշտական ալբոմ, որի համար երաժշտությունը գրել էր Սերժ Գենսբուրը, իսկ սկսնակ ռեժիսոր Լյուկ Բեսոնը երգերից մեկի հիման վրա նկարահանում է տեսահոլովակ։ Բեսոնը Աջանիին առաջարկում է նկարահանվել նրա «Մետրո» («Subway», 1985 թվական) ֆիլմում։

1988 թվականին թողարկվում է «Կամիդա Կլոդել» («Camille Claudel») ֆիլմը (Ժերար Դեպարդիեի հետ), որտեղ Աջանին նաև պրոդյուսեր էր։ Ֆիլմն արժանանում է չորս «Սեզար» մրցանակի, այդ թվում նաև լավագույն կանացի դերի համար։ Չորրորդ «Սեզար»-ը Աջանին ստանում է Ալեքսանդր Դյումայի «Մարգո թագուհին» («La reine Margot») վեպի Պատրիս Շերոյի էկրանավորմանը մասնակցություն ունենալու համար։ 1997 թվականին Աջանին ղեկավարում է 50-րդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը։

2008 թվականին կատարում է Մարգարիտայի կինո-ֆոտո դերը լուսանկարիչ Ժան Դանիել Լոյեի «Վարպետը և Մարգարիտան» ֆոտո-նախագծում (Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի նկարազարդումների ցուցահանդես)։ Ցուցահանդեսն անց էր կացվում Փարիզում և Մոսկվայում[14][15]։

2010 թվականի փետրվարի վերջին Աջանին ստանում է իր հինգերորդ «Սեզար»-ը, Ժան Պոլ Լիլիենֆելդի «Վերջին դասը» («La journée de la jupe») ֆիլմում կանացի դերի լավագույն կատարման համար։ 2010 թվականի փետրվարի 19-ին, Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ներկայացվում է Աջանիի մասնակցությամբ «Մամոնտ» ֆիլմը (ռեժիսոր՝ Գյուստավ դե Կերվերն և Բենուա Դելեպին)։ Բացի Աջանիից, գլխավոր դերերից մեկը խաղում է նաև Ժերար Դեպարդիեն։ Դա նրանց չորրորդ համատեղ աշխատանք էր կինոյում՝ «Բարոկկո», «Կամիլի Կլոդել», «Բոն Վոյաժ» ֆիլմերի հետ միասին։

Անձնական կյանք խմբագրել

1980 թվականին դերասանուհին որդի է ունենում՝ Բարնաբե, ռեժիսոր և կինոօպերատոր Բրյունո Նյուիտենից[16]։

1995 թվականին Աջանին որդի է ունենում բրիտանացի դերասան Դանիել Դեյ-Լյուիսից, ում հետ նա հինգ տարիների ընթացքում ապրում էր Լոնդոնում։

2002 թվականին Աջանին պատրաստվում էր ամուսնանալ երգահան Ժան Միշել Ժարի հետ, սակայն ամուսնությունն այդպես էլ չի կայանում, ըստ դերասանուհու խոսքերի, Ժարի դավաճանության պատճառով։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1969 Փոքրիկ ածխագործ Le petit bougnat Ռոզա Դրամա,
Կատակերգություն
Բերնար Տոուբլանս-Մայքլ Կլաուդ Ամազոն,
Վինչենցո Սարտինի,
Գայ Ալոմբերտ,
Միշել Թեոդյու
1971 Ֆոսթինը և հիանալի ամառը Faustine et le bel été Կամիլա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նինա Կոմպանեեց Մյուրիել Կատալա,
Կլեր Վերնե,
Ժակ Սպիսեր,
Ֆրանսիս Յուսթեր,
Ժորժ Մարշալ
1973 Կանանց դպրոցը L'école des femmes Ագնես Դրամա,
Կատակերգություն
Ռայմոն Ռուլո Բերնար Բլիե,
Ռոբերտ Ռեմբո,
Միշլին Լյուսոնի,
Մարկ Էյրո
1973 Ժլատը L'avare Մարիաննա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռենե Լուկոտ Միշել Օմոն,
Սիմոն Էն,
Ֆրանսիս Յուսթեր,
Ֆրանսուազ Սենե
1974 Ֆլամանդացիների գաղտնիքը Le secret des Flamands Մարիա Ռոբերտ Վալեյ Ժան-Կլոդ Դոֆին,
Կատրին Անգլադե,
Ֆրանսուազ Բեթ,
Ժան-Պոլ Ֆրանկեր
1974 Ապտակ La gifle Իզաբել Դոուլեան Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կլոդ Պինոտո Լինո Վենտուրա,
Աննի Ժիրարդո,
Նիկոլ Կուրսել,
Ժորժ Վիլսոն
1974 Արիանա Ariane Արիանա Պեր-Ժան Դե Սան Բարտոլոմե Էժեն Յոնեսկո,
Էմանյուել Ռիվա,
Ժան Բոիսերի,
Ժակ Սպիսեր
1975 Ունդինա Ondine Ունդինա Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ռայմոն Ռուլո Ֆրանսուա Շոմեթ,
Ժակ Տոժա,
Ռենե Կամոյն,
Միշել Դյուշոսուա
1975 Ադել Հյուգոյի պատմությունը L'histoire d'Adèle H. Ադել Հյուգո / Ադել Լեվրի Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Ֆրանսուա Տրյուֆո Բրյուս Ռոբինսոն,
Սիլվիա Մարիոթ,
Ջոզեֆ Բլետչլի,
Իվրի Գիտլիս
1976 Ապրողը Le locataire Ստելլա Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ռոման Պոլանսկի Ռոման Պոլանսկի,
Մելվին Դուգլաս,
Ջո Վան Ֆլիտ,
Բերնար Ֆրեսոն
1976 Բարոկո Barocco Լաուրի Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Անդրե Տեշինե Ժերար Դեպարդե,
Մարի-Ֆրանս Պիզե,
Ժան-Կլոդ Բրիալի,
Ժյուլեն Գիոմար
1977 Վիոլետան և Ֆրանսուան Violette & François Վիոլետ Կլոթ Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ժակ Ռուֆիո Ժակ Դյուտրոն,
Սերժ Ռեջանի,
Ֆրանսուազ Արնուլ,
Սոֆի Դոմե
1978 Վարորդը The Driver նվագողը Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ուոլտեր Հիլ Ռայան Օ’Նիլ,
Բրյուս Դերն,
Ռոնի Բլեյկլի,
Մեթ Կլարկ
1978 Նոսֆերատու. Գիշերային ուրվականը Nosferatu։ Phantom der Nacht Լուսի Հարկեր Սարսափ Վերներ Հերցոգ Կլաուս Կինսկի,
Բրունո Գանց,
Ռոլանդ Տոպոր,
Վալտեր Լադենգասթ
1979 Բրոնտե քույրերը Les soeurs Brontë Էմիլի Բրոնտե Դրամա,
Կենսագրական
Անդրե Տեշինե Մարի-Ֆրանս Պիզե,
Իզաբել Յուփեր,
Պասկալ Գրեգգորի,
Պատրիկ Մեգի
1981 Կլարան և գեղեցկատեսները Clara et les Chics Types Կլարա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ժակ Մոնե Դանիել Օթոյ,
Ժոզիան Բալասկո,
Քրիստոֆ Բուրսեյե,
Քրիստեան Կլավյե,
Տիրի Լերմիթ
1981 Կվարտետ Quartet Մարյա Զելի Դրամա,
Մելոդրամա
Ջեյմս Այվորի Ալան Բեյթս,
Մեգգի Սմիթ,
Էնթոնի Հիգինս,
Պեր Կլեմենտե
1981 Հմայվածը Possession Աննա, Հելեն Սարսափ,
Դրամա
Անջեյ Ժուլավսկի Սեմ Նիլ,
Մարգիտ Կարստենսեն,
Հայնց Բենենթ,
Յոհաննա Հոֆեր
1981 Հաջորդ տարի..., եթե ամեն ինչ լավ ընթանա L'année prochaine... si tout va bien Իզաբել Մարեչալ Կատակերգություն Ժան-Լուպ Հյուբերտ Տիրի Լերմիթ,
Բերնար Կրոմբե,
Անտոնիեթա Մոյա,
Ֆրեդ Պերսոն
1981 Հրդեհ ու բոց Tout feu, tout flamme Պաուլին Վալանս Մարտական,
Դրամա,
Կատակերգություն
Ժան-Պոլ Ռափենո Իվ Մոնտան,
Լորեն Հաթոն,
Ալեն Սուշոն,
Ժան-Լյուկ Բիդո
1982 Անտոնիետա Antonieta Անտոնիետա Ռիվաս Մերկադո Դրամա,
Ռազմական,
Կենսագրական
Կարլոս Սաուրա Հաննա Շիգուլա,
Իգնասիո Լոպես Տարսո,
Կարլոս Բրակո,
Գոնսալո Վեգա
1983 Մահացու ուղևորություն Mortelle randonnée Քաթրին Լերիս, Լուսի, 'Մարիե' Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Կլոդ Միլեր Միշել Սերո,
Գի Մարշան,
Ստեֆան Օդրան,
Մաշա Մերիլ
1983 Սպանիչ ամառ L'été meurtrier Էլիան, որին անվանում էին 'Էլ' Դրամա,
Դետեկտիվ
Ժան Բեկեր Ալեն Սուշոն,
Ֆրանսուա Կլյուզե,
Սյուզանն Ֆլոն,
Միշել Գալաբրյու
1985 Մետրո Subway Հելենա Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Լյուկ Բեսոն Քրիստոֆեր Լամբեր,
Ռիշար Բորինժե,
Միշել Գալաբրյու,
Ժան-Յուգ Անգլադ
1987 Իշտար Ishtar Շիրա Ասել Կատակերգություն,
Արկածային,
Երաժշտական
Էլեյն Մեյ Ուորեն Բիթի,
Դասթին Հոֆման,
Չարլզ Գրոդին,
Ջեք Ուեսթոն
1988 Կամիլ Կլոդել Camille Claudel Կամիլ Կլոդել Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Բրյունո Նյույթեն Ժերար Դեպարդիե,
Լորան Գրևիլ,
Ալեն Կյունի,
Մադլեն Ռոբինսոն
1990 Քամու ձիավորները Lung Ta։ Les cavaliers du vent պատմող (հնչյունավորում) Ֆրանց-Քրիստոֆ Գիրկե
Մարի Ժաուլ
1993 Թունավոր գործ Toxic Affair Պենելոպե Կատակերգություն Ֆիլոմենա Էսպոզիտո Իպոլիտ Ժիրարդո,
Կլեմենտին Սելարե,
Ֆաբրիս Լուկինի,
Սերջո Կասթելիթո
1994 Մարգո թագուհին La reine Margot Մարգո Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Պատրիս Շերո Դանիել Օթոյ,
Ժան-Յուգ Անգլադ,
Վենսան Պերես,
Վիրնա Լիզի
1996 Սատանայություն Diabolique Միա Բարան Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ջերիմայա Ս. Չեչիկ Շերոն Ստոուն,
Չազզ Պալմինտերի,
Քեթի Բեյթս,
Սպոլդինգ Գրեյ
2002 Զղջում La repentie Շարլոտա / Լեյլա Դրամա,
Քրեական
Լետիցիա Մասոն Սամի Ֆրեյ,
Սամի Նասերի,
Ավրորա Կլեման,
Կատրին Մուշե
2002 Ադոլֆ Adolphe Էլիանոր Դրամա Բենուա Ժակո Ստանիսլաս Մերխար,
Ժան Յան,
Ռոմեն Դյուրիս,
Ժան-Լուի Ռիչարդ
2003 Բոն վոյաժ Bon voyage Վիվիան Դենվերս Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Դետեկտիվ,
Ռազմական
Ժան-Պոլ Ռափենո Ժերար Դեպարդե,
Վիրժինի Լեդուայեն,
Իվան Աթալ,
Գրեգորի Դերանժե
2003 Մսյո Իբրահիմը և Կորանայի ծաղիկները Monsieur Ibrahim et les fleurs du Coran Աստղ Դրամա Ֆրանսուա Դյուպեյրոն Օմար Շարիֆ,
Պեր Բուլանժեր,
Ժիլբեր Մելկի,
Իզաբել Ռենո,
Լոլա Նայմարկ
2008 Ֆիգարո Figaro Կոմտեսի Ալմավիվա Ժակ Վեբեր Դենի Պոդալիդես,
Սելին Սալեթ,
Ժակ Վեբեր,
Ստենլի Վեբեր
2008 Վերջին դասը La journée de la jupe Սոնյա Բերժերակ Ժան-Պոլ Լիլիենֆելդ Դենի Պոդալիդես,
Յանն Կոլեթ,
Նատալի Բեզանսոն,
Մարկ Կիթի
2008 – Այշա Aïcha Դոկտոր Ասոուսա Սերիալ Յամինա Բենգիգի Սոֆիա Էսաիդի,
Ամիդու,
Ռաբիա Մոկեդամ,
Բիյունա,
Շեմս Աուդաթ
2010 Ֆրանսիայի վերջին մամոնտը Mammuth Սերժի կորցրած սերը Դրամա,
Կատակերգություն
Գյուսթավ դե Կերվերն
Բենուա Դելեպին
Ժերար Դեպարդիե,
Իոլանդա Մորո,
Միս Մինգ,
Բենուա Պուլվորդ
2010 Guibert cinéma Guibert cinéma հնչյունավորում Փաստագրական Էնթոնի Դոնկ Էրվե Գիբեր,
Մորին Մազուրեկ
2011 Բռնի ուժով De force Կոմիսար Կլարա Դամիկո Մարտական Ֆրանկ Անրի Էրիկ Կանտոնա,
Սիմոն Աբկարյան,
Տերի Ֆրեմոն,
Ան Կոսինի
2012 Դավիդը և մադամ Անսենը David et Madame Hansen Մադամ Հանսեն-Բերգման Ալեքսանդր Ասթե Ալեքսանդր Ասթե,
Ջուլի-Էն Ռոտ,
Վիկտոր Շամբոն,
Շան-Չարլես Սիմոն
2012 Սերը Փարիզում Ishkq in Paris Մելոդրամա,
Կատակերգություն
Պրեմ Սոնի Պրիտի Զինտա,
Գարավ Չանանա,
Սալման Կխան,
Շեքհար Կապուր

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1988 Կամիլ Կլոդել Camille Claudel

Պարգևներ և անվանակարգումներ խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

«Պատվավոր Լեգիոնի Շքանշան»-ի ասպետ (2010 թվական)[17] «Մշակույթի և գրականության Շքանշան»-ի Կոմանդոր (2014 թվական)[18]

Մրցանակներ խմբագրել

Անվանակարգումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://en.wikipedia.org/wiki/Isabelle_Adjani
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  3. http://www.coursflorent.fr/ecole/anciens/acteurs
  4. http://www.bbc.co.uk/news/world-europe-11133178
  5. http://www.nytimes.com/movie/review?res=9D03E3D9143AF933A15754C0A962948260
  6. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2014
  7. https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000022496905
  8. http://www.laicite-republique.org/les-laureats-du-prix-de-la-laicite-et-les-presidents-du-jury-depuis-2003.html
  9. http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=95
  10. filmportal.de — 2005.
  11. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  12. 12,0 12,1 http://www.filmous.com/person46211/
  13. 13,0 13,1 «Stars of French Film: Biographies: Isabelle Adjani» (անգլերեն). Department of French, University of Sheffield. 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  14. «Французский взгляд на «Мастера и Маргариту»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «ФотоМастер и Маргарита». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Isabelle Adjani» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  17. «Légion d'honneur : Aubrac, Bouygues, Pérol, Adjani, Bolling parmi les promus En savoir plus sur» (ֆրանսերեն). Le Monde. 14.07.2010. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  18. «Nomination dans l'ordre des Arts et des Lettres janvier 2014» (ֆրանսերեն). www.culturecommunication.gouv.fr. 18.03.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Աջանի» հոդվածին։