Իեն Բրայս (անգլ.՝ Ian Bryce, 1956[1], Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի կինոպրոդյուսեր։

Իեն Բրայս
Դիմանկար
Ծնվել է1956[1]
ԾննդավայրԴևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունGordano School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, production assistant և պրոդյուսեր

Իր կարիերան սկսել է որպես պրոդյուսերի օգնական «Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը» ֆիլմում։ Ժամանակի ընթացքում կատարելագործվելով և հմտանալով իր մասնագիտության մեջ, Բրայսը սկսեց աշխատել հոլիվուդյան ամենահայտնի կինոռեժիսորների հետ՝ նրանց հետ ստեղծելով բլոկբաստերներ։ Այժմ Իեն Բրայսն ապրում է իր կնոջ՝ Թեյլորի և երկու որդիների՝ Ալեքսի և Մակի հետ։

Կարիերա խմբագրել

Բրայսը ունի բազմաթիվ մրցանակներ, նաև շատ հեղինակավոր մրցանակաբաշխություններում եղել է նոմինանտի դերում։ Դրանց թվում են Օսկարը և BAFTA-ն։ 1998 թ․ էկրան բարձրացած Սթիվեն Սփիլբերգի Փրկել Շարքային Ռայանին ֆիլմը նրանց բերեց բազմաթիվ մրցանակներ, դրանց թվում նաև Ոսկե Գլոբուսի «լավագույն ֆիլմ» մրցանակը, ֆիլմը բազմաթիվ անվանակարգերում նոմինացվեց նաև Օսկարի, բայց «լավագույն ֆիլմ»-ը զիջեց Սիրահարված Շեքսպիր ֆիլմին։ Բրայսը առավել հայտնի դարձավ՝ համագործակցելով բլոկբաստերներ ստեղծելու մեծ վարպետ՝ Մայքլ Բեյի հետ՝ ստեղծելով «Տրանսֆորմերներ» սիքվելը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.