Իդլիբ (արաբ․՝ ادلب‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Ունի 165000 բնակչություն[1]։ Գտնվում է Հալեպից 40, Լաթակիայից` 168, Համայից` 121 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Իդլիբ
արաբ․՝ ادلب‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԻդլիբի մարզ
ՄինտակաԻդլիբի գավառ
ՆահիյաԻդլիբի շրջան
Մակերես23 կմ²
Բնակչություն165 000 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ23
Պաշտոնական կայքeidleb.sy
Իդլիբ (Սիրիա)##
Իդլիբ (Սիրիա)
Ձիթենիների այգի Իդլիբի արվարձաններում

Իդլիբի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հողը շատ բարեբեր է. այնտեղ մշակում են բամբակ, հացահատիկ, ձիթապտուղ, թուզ, խաղող, լոլիկ, քունջութ, նուշ։ Զբաղվում են նաև ապակու, օճառի արտադրությամբ։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում Իդլիբը ձիթապտղի ու ձիթապտղի օճառի արտադրության կենտրոն էր։ Այնտեղ պատրաստված օճառը վաճառվում էր Հալեպում, Համայում, Անտիոքում, Ստամբուլում։

2011 թվականին՝ Դառաայի մարզում տեղի ունեցած ապստամբությունից հետո, հակակառավարական ցույցեր եղան նաև Իդլիբի գավառում։ Պետական պաշտոնյաների վրա զինված հարձակումներ այստեղ տեղի էին ունեցել դեռ ապրիլին։ Հունիսի 6-ի իրադարձությունները Սիրիայի պատմության մեջ մտան որպես «Ջիսր ալ-Շուղուրի սպանդ»։ Այդ օրը սիրիական զորքերը միայն պաշտոնական տվյալներով այս քաղաքում տվեցին 120 սպանված։ Դրանց երկու երրորդը գազանաբար սպանվել էր քաղաքային ոստիկանության ու հատուկ ուժերի գրասենյակի վրա հարձակման ժամանակ։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ապստամբերի կողմից։ Նրանք քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքում պահեցին մի քանի ամիս։ 2012 թվականի մարտի 13-ին Սիրիայի պետական զորքերը գրավեցին Իդլիբ քաղաքը[2]։ Սակայն նույն տարվա հուլիսին Իդլիբի գավառի մեծ մասը նորից անցավ ապստամբների վերահսկողության տակ[3]։

Մարզական կյանք խմբագրել

1972 թվականին հիմնադրված «Օմայա Իդլիբ» ֆուտբոլային ակումբն ամենահայտնին է քաղաքում։ Ակումբը մասնակցել է Սիրիայի Պրեմիեր լիգային 2011-2012 մրցաշրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդլիբ» հոդվածին։