Իդիշ (ייִדישyidish կամ אידיש idish, բառացիորեն «հրեական»), Եվրոպայում, Ամերիկայում, Հավարային Աֆրիկայում և Իսրայելում ապրող հրեաների մի մասի լեզուն։ Պատկանում է արևմտյան գերմանական լեզուների խմբին։ Կազմավորվել է 12-13-րդ դարերում վերին գերմաներեն բարբառների հիմքի վրա՝ սեմայական (եվրայական, արամեական), մասմաբ՝ սլավոնական տարրեով[1][2], որոնք հիմնականում վերաբերում են հնչյունաբանությանն ու շարահյուսական կառուցվածքին։ Առկա է 5 ձայնավոր, 21 բաղաձայն։ Ձայնորդները որոշակի դիրքում վանկարար են։ Շեշտը սովորաբար առաջին վանկում է։ Գոյականին բնորոշ են սեռի, թվի, որոյալ-անորոշի, հոլովի կարգեր։ Բայն ունի հարուստ արտահայտություն։ Կան բարբառային տարբերակումներ։ Գործածում է սեմագիր հրեական այբուբեն։ Գրության ուղղությունը՝ աջից ձախ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Introduction to Old Yiddish literature, p. 72, Baumgarten and Frakes, Oxford University Press, 2005
  2. "Development of Yiddish over the ages", www.jewishgen.org


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդիշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 311