Իդեա Գարանինա
Իդեա Գարանինա (ռուս.՝ Идея Николаевна Гаранина, օգոստոսի 8, 1937[1], Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ - մարտի 19, 2010[1], Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ։
Իդեա Գարանինա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 8, 1937[1] |
Ծննդավայր՝ | Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | մարտի 19, 2010[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ |
IMDb։ | ID 2607908 |
Կենսագրություն խմբագրել
Իդեա Գարանինան ծնվել է 1937 թվականի օգոստոսի 8-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։
1954-1957 թվականներին դերասանական վարպետություն է սովորել Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։
1951-1959 թվականներից աշխատել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի։
1960-1961 թվականներին եղել է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնի քիմիկոս-լաբորանտի աշակերտ։
1961-1964 թվականներին ռեժիսորի օգնական է եղել Մոսկվայի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի հեռուստահեռարձակման գլխավոր խմբագրությունում։
1964-1970 թվականներից սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։
1972-1973 թվականներից եղել է Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայի ռեժիսոր։
1976 թվականին միացել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային, որտեղ մինչև 1992 թվականը, հանդես է գալիս որպես ռեժիսոր, ստեղծում է իր հիմնական անիմացիոն ֆիլմերը, մասնավորապես` «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» լիամետրաժ մուլտֆիլմը, որոնք իրենց մեջ ներառում էին անիմացիոն տեխնոլոգիաների շատ տեսակներ[2]։ Ֆիլմի ստեղծումը տևել է մի քանի տարի։
Եղել է «Բալագան» մուլտֆիլմի ռեժիսորը, որը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մի քանի պիեսների էկրանավորումն է, երաժշտության հեղինակը` Սոֆյա Գուբայդուլինան է[2]։
Իդեա Գարանինան աշխատել է անիմացիոն «փոխադրման» և տիկնիկային անիմացիայի տեխնիկայով, ինչպես նաև` համակցված տեխնիկաներով[2]։ Ինչպես և խորհրդային մուլտիպիկացիայի այդ ժամանակվա շատ վարպետներ, այնպես էլ Գարանինան տարբերվում էր նյութի անհատական, միայն իրեն հատուկ դիտանկյունով և հեղինակային ոճով։
Նրա սիրելի հնարքներից են շարժվող տեսախցիկը, կադրի լուսաստվերային հնարամիտ լուծումները, հակումը խոշոր պլաններին և անսովոր ռակուրսներին, հերոսի վիճակը նրան շրջապատող առարկայական միջավայրի միջոցով բացահայտելու ձգտումը[3]։
Սպանվել է 2010 թվականի մարտի 19-ին Տվերի մարզի Կալյազինսկի շրջանի Կորոլյովո գյուղի իր սեփական տանը։
Մրցանակներ խմբագրել
Իդեա Գարանինայի մուլտֆիլմերը պարգևատրվել են փառատոներում[4].
- «Կռունկի փետուրները» 11-րդ Համամիութենական կինոփառատոնի մուլտֆիլմերի բաժնի 3-րդ մրցանակ (Երևան, 1978 թվական),
- «Թշվառ Լիզան» 12-րդ Համամիութենական կինոփառատոնի մուլտֆիլմերի բաժնի 1-ին մրցանակ (Աշխաբադ, 1979 թվական)։
Ֆիլմագրություն խմբագրել
Ռեժիսոր խմբագրել
- 1973 թվական` «Անանսի սարդը և կախարդական փայտիկը»
- 1977 թվական` «Կռունկի փետուրները»
- 1978 թվական` «Թշվառ Լիզա»
- 1981 թվական` «Բալագան»
- 1988 թվական` «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար»
- 1990 թվական` «Այն մասին, որ դարբնոցում մեխ չի եղել»
- 1992 թվական` «Յոկսել-մոկսել»
Սցենարիստ խմբագրել
- 1977 թվական` «Կռունկի փետուրները»
- 1978 թվական` «Թշվառ Լիզա»
- 1981 թվական` «Բալագան»
- 1988 թվական` «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար»
- 1990 թվական` «Այն մասին, որ դարբնոցում մեխ չի եղել»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
- ↑ «Всесоюзный кинофестиваль». КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.
Գրականություն խմբագրել
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.181.