«Իդեալական դայակ» (ֆր.՝ Chanson douce, այլ անուններ՝ անգլ.՝ Lullaby, անգլ.՝ The Perfect Nanny), ֆրանսիացի գրող Լեյլա Սլիմանիի վեպը, որը գրվել է 2016 թվականին։ Գիրքը հիմնված է 2012 թվականին տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։

Իդեալական դայակ
ֆր.՝ Chanson douce
ՀեղինակԼեյլա Սլիմանի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՓարիզ
ՇարքCollection Blanche?
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀ978-2-07-019667-8
Պարգև(ներ)

Վեպի մասին խմբագրել

Սա Լեյլա Սլիմանիի երկրորդ վեպն է և առաջինը[1], որը թարգմանվել է անգլերեն[2], ապա նաև մի քանի տասնյակ լեզուներով[3]։ Սկզբում վեպը կոչվում էր «Chanson douce» (ֆրանսերեն՝ Քաղցր երգ)։ Ավելի ուշ այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում «Lullaby» (Օրորոցային) և ԱՄՆ-ում «The Perfect Nanny» (Կատարյալ դայակ) անվանումներով։

Ֆրանսիայում հրատարակման առաջին տարում վաճառվել է վեպի 600.000 օրինակ[1]։

Սյուժե խմբագրել

Պոլը (երաժշտական պրոդյուսեր) և Միրիամը (իրավաբան) Փարիզից երիտասարդ ամուսնական զույգ են։ Նրանք որոշում են իրենց երեխաների համար դայակ վարձել։ Բազմաթիվ հարցազրույցներից հետո նրանք ծանոթանում են Լուիզայի հետ, որը կարծես լավ թեկնածու է և արագ ապացուցում է, որ այդպիսին է։ Նա հրաշալի է պատրաստում, մաքրում բնակարանը, նրան սիրում են երեխաները, և նա միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մնալ ավելի երկար։ Բայց երեխաները մեծանում են, իսկ Լուիզան այնպես է կապվել այդ ընտանիքին ...

Ընդ որում, Պոլն ու Միրիամը նույնպես կապվել են այդ «կատարյալ դայակի» հետ։

Մրցանակներ խմբագրել

Քննադատություն խմբագրել

«The Guardian» թերթի լրագրողը վեպը համարել է փայլուն կատարված[5], իսկ «The Daily Telegraph»-ն ու «The Independent»-ն այն համեմատել են «Կորած աղջիկը» վեպի հետ։

Էկրանավորում խմբագրել

2019 թվականին վեպը էկրանավորվել է։ Նախագծի ռեժիսորն էր Լյուսի Բորլետոն։ Միրիամի դերը խաղացել է դերասանուհի Լեյլա Բեխտին, Պոլի դերը՝ Անտուան Ռեյնարցը, իսկ Լուիզայի դերը՝ Կարին Վիարը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոնպելիեի միջազգային կինոփառատոնում։ Վարձույթի համար ֆիլմը թողարկվել է Ֆրանսիայում նոյեմբերի 27-ին, Ռուսաստանում՝ հունվարի 30-ին[6] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Killer-Nanny Novel That Conquered France
  2. Lullaby by Leïla Slimani review – brilliantly unsettling
  3. Lullaby, the book of the moment, is a wake-up call for us all
  4. Romain Jeanticou (2016 թ․ նոյեմբերի 3). «Goncourt 2016 : Leïla Slimani primée pour "Chanson douce"» (French). Telerama. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Aida Edemariam (2018 թ․ հունվարի 10). «Lullaby by Leïla Slimani review – brilliantly unsettling». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  6. Идеальная няня, премьера в России