Իդա Քար (իրական անունը՝ Իդա Քարամյան, ապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3], Տամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), հայ լուսանկարիչ, հայտնի է հատկապես արվեստագետների և գրողների իր ստեղծած դիմանկարներով։

Իդա Քար
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3]
ԾննդավայրՏամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[4][1][2][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինՎիկտոր Մուսգրեյվ
ԱնդամությունArt et Liberté?
 Ida Kar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իդա Քարամյանը ծնվել է 1908 թ. ապրիլի 8-ին Տամբովում, Մոսկվայի շրջանում, հայ ծնողներից։

1928 թ.-ին սկսել է ուսումը Փարիզում, որտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողել ավանգարդ շարժումները։ Հետագայում Կահիրեյում, որտեղ 1933 թվականին մեկնել էր ամուսնու հետ, նա ստեղծում է իր լուսանկարչական պրակտիկան՝ «Իդաբել»-ը։

1945 թվականին տեղափոխվում է Լոնդոն իր երկրորդ ամուսնու՝ արվեստագետ և քննադատ Վիկտոր Մուսգրեյվի հետ (լոնդոնյան «Gallery One» սրահի տերը)։ Իդա Քարի մասնագիտությունն էր հայտնի նկարիչների և գրողների դիմանկարները, նա ցուցադրվել է «Քառասուն արվեստագետներ Փարիզից ու Լոնդոնից» ցուցահանդեսում 1954 թ.-ին։

Քարի հաջողության գագաթնակետն էր 1960 թվականին Ուայթչեյպել պատկերասրահում անհատական ցուցահանդեսը։

2011 թվականին Լոնդոնյան Դիմանկարների ազգային պատկերասրահը կազմակերպել է Իդա Քարի գործերին նվիրված ցուցադրություն, որը կոչվում էր Իդա Քար. Բոհեմի Լուսանկարիչ։ Իդա Քարի ամենամոտ օգնականի՝ Ջոն Քուզինսի ընտանիքն աջակցել է այս ցուցահանդեսի կայացմանը։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Քար» հոդվածին։