Իգոր Սուբելդիա

իսպանացի ֆուտբոլիստ

Իգոր Սուբելդիա (իսպ.՝ Igor Zubeldia, մարտի 30, 1997(1997-03-30)[1], Ասկոյտիա, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Իգոր Սուբելդիա
Igor Zubeldia
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Igor Zubeldia Elorza
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1997(1997-03-30)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ասկոյտիա, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար 5
Պատանեկան կարիերա
2008-2015 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B 52 (3)
2016-ներկա Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 51 (1)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ18 4 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Սոսիեդադ խմբագրել

Սուբելդիան Ռեալ Սոսիեդադի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի փետրվարի 25-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 23-ին՝ փոխարինելով Ռուբեն Պարդոյին Վալենսիայի դեմ խաղում[5]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի ապրիլի 1-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դավիթ Սուրուտուսային Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 24-ին Սուբելդիան հեռացվեց խաղադաշտից Վալենսիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 20-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[9]։ 2017-18 մրցաշրջանում Սուբելդիան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2018 թվականի հունիսի 29-ին Սուբելդիան երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Սոսիեդադի հետ մինչև 2024 թվականը[11][12][13]։ 2019 թվականի հունվարի 17-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի Բետիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սուբելդիան ներկայացրել է Իսպանիան մինչև 18 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 17-ի դրությամբ[15]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ B 2015–16 Սեգունդա Դիվիզիոն B 27 1 27 1
2016–17 25 2 25 2
Ընդհանուր 52 3 0 0 0 0 0 0 52 3
Ռեալ Սոսիեդադ 2015–16 Լա Լիգա 1 0 0 0 1 0
2016–17 4 0 0 0 4 0
2017–18 24 1 1 0 5 0 30 1
2018–19 22 0 4 1 26 1
Ընդհանուր 51 1 5 1 5 0 0 0 61 2
Կարիերայի ընդհանուր 103 4 5 1 5 0 0 0 113 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Igor Zubeldía - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  3. «La Liga Player Analysis: Real Sociedad's Igor Zubeldia - 14th November». Eastbridge (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Zubeldia, Bautista, Odriozola y Luca Sangalli, repóker de renovaciones en la Real Sociedad». BeSoccer (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Valencia CF - Real Sociedad, May 13, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Real Sociedad - CD Leganés, Apr 1, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Real Sociedad - Rosenborg BK, Sep 14, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  8. «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Real Sociedad - Sevilla FC, Dec 20, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  10. «Igor Zubeldia | Football Stats | Real Sociedad | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  11. 29/06/2018. «Present and future assured». www.realsociedad.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  12. «Liga - Real Sociedad : Igor Zubeldia jusqu'en 2024». Mercato 365 (ֆրանսերեն). 2018 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Igor Zubeldia renueva hasta 2024». www.eitb.eus (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Real Sociedad - Real Betis Balompié, Jan 17, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  15. «Zubeldía». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Սուբելդիա» հոդվածին։