Իգոր Շևցով

ռուս խորհրդային կինոդրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և գրող

Իգոր Շևցով (ռուս.՝ Шевцов, Игорь Константинович, նոյեմբերի 9, 1940(1940-11-09), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2003(2003-11-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս թատերագիր, սցենարիստ և ռեժիսոր։

Իգոր Շևցով
Ծնվել էնոյեմբերի 9, 1940(1940-11-09)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 30, 2003(2003-11-30) (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ և կինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Իգոր Շևցովը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 9-ին, Մոսկվայում։ Նրա ոչ հարազատ եղբայրը դերասան Բորիս Նովիկովնէ։ Շևցովը խորհրդային և ռուսական մի շարք կինոֆիլմերի հեղինակ է։ Եղել է Վ. Վիսոցկու ընկերը։ «Կենդանի կյանք» գրքի մեջ տեղ զբաղեցրած հիշողությունների հեղինակ է։ Հայտնի է նաև, որ հենց Շևցովն է առաջինն սկսել հավաքել Վիսոցկու վիդեոարխիվը[1]։ Մահացել է 2003 թվականի նոյեմբերի 30-ին, ավտովթարի հետևանքով։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովսկու գերեզմանոցում[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1978` Թափառաշրջիկ Ռամուսը
  • 1980` Մերսեդեսը փախչում է հետապնդումից
  • 1981` Տնօրենի անձնական կյանքը (Վ. Միխայլովի հետ)
  • 1982` Տրեստը, որը պայթեց
  • 1983` Կանաչ ֆուրգոն
  • 1984` Երեխաների պարեկ (Ա. Կրասիլշիկովի հետ)
  • 1989` Պայծառ անհատականություն (Ա. Պավլովսկու հետ)
  • 1989` Տիկնոջ այցը (Մ. Կոզակովի հետ)
  • 1990` Շան լակոտներ (Լեոնիդ Ֆիլատովի հետ)
  • 1991` Եվ սատանան մեզ հետ (Ա. Պավլովսկու հետ միասին)
  • 1991` Սուխովո-Կոբիլինի գործը (Լ. Պչյոլկինի հետ)
  • 1991` Ստվեր կամ Գուցե ամեն ինչ կանցնի (Մ. Կազակովի հետ)
  • 1992` Երեխան նոյեմբերին (Ա. Բորոդյանսկու և Ա. Պավլովսկու հետ)
  • 1999` Վերջին առասպելը

Դերասան խմբագրել

  • 1991` «Սատանան մեզ հետ», Ստալին համհարզը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել