Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլ

Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլ (ռուս.՝ Госуда́рственный академи́ческий анса́мбль наро́дного та́нца и́мени И́горя Моисе́ева), ժողովրդական պարի խորեոգրաֆիկ անսամբլ, որն ստեղծվել է 1937 թվականին, խորեոգրաֆ և բալետմաստեր Իգոր Մոիսեևի կողմից։ Համարվում է առաջին պրոֆեսիոնալ խորեոգրաֆիկ կոլեկտիվն աշխարհում, որը զբաղվում է աշխարհի ժողովուրդների պարային ֆոլկլորի գեղարվեստական մեկնաբանությամբ և հանրայնացմամբ[1]։

Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլ
Տեսակպարային թատերախումբ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվ1937
Կայքmoiseyev.ru
 Moiseyev Ballet Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Ժողովրդական պարի զարգացում խմբագրել

Առաջին պարային դպրոցը Ռուսաստանում բացվել է 1738 թվականին, և այդ ժամանակվանից ժողովրդական պարերգերը քաղաքներից և մեծ բնակավայրերից սկսել են դուրս մղվել։ Երիտասարդներն սկսել են սովորել արտասահմանյան պարեր, իսկ ժողովրդական պարերգերն արհամարհանքով կոչվել են «գեղջկական»։ Այդ պատճառով ժողովրդական պարերի առաջին դասարանը բացվել է 1891 թվականին։ Միևնույն ժամանակ ելույթների ժողովրդական տարրերը նշանակալիորեն փոխվել են` տալով դրանց դասական պարին բնորոշ գծեր։ Իգոր Մոիսեևի անսամբլի ստեղծմամբ իրադրությունը փոխվել է։ Կոլեկտիվի պարային ստեղծագործությունները տարբերվում էին Ժողովրդական նախատիպերից, սակայն դրանք օգտագործում էին ոչ թե որպես լրացում, այլ որպես համարի զարգացման հիմք[2]։

Մոիսեևի կարիերայի կայացում խմբագրել

1920 թվականին հայրը տասնչորսամյա Մոյիսեևին բերել է Մեծ թատրոնի բալետի նախկին պարող Վերա Մասոլովայի բալետային ստուդիա։ Հոր կարծիքով` պարերը պետք է դրական ազդեցություն ունենային որդու անձի կայացման վրա, ինչպես նաև` նրան տային ճիշտ կկեցվածք։ 3 ամիս անց Վերա Մասոլովան Իգոր Մոիսեևի հետ գնում է Մեծ թատրոնի խորեոգրաֆիկ տեխնիկում և ասում տնօրենին, որ Մոիսեևը պետք է սովորի նրանց մոտ։ Ընդունելության քննությունից հետո նա ընդգրկվում է դասընթացներին[3].:

Տեխնիկումն ավարտելուց հետո, երբ արդեն 18 տարեկան էր, Իգոր Մոիսեևը դարձել էր Մեծ թատրոնի բալետի պարող, իսկ 24 տարեկանում դարձել էր բալետմաստեր և բեմադրել մի քանի համերգներ[4][5]։ Սակայն Մեծ թատրոնի ղեկավարության փոխվելուց հետո իրադրությունը փոխվել է։ Նոր տնօրենը` Ելենա Մալինովսկայան, զայրացել է այն փաստից, որ բալետմաստեր է դարձել 24-ամյա պարողը։ Սովորաբար բալետմաստեր էին դառնում բեմից հեռանալուց հետո, ավելի հասուն տարիքում։ Մալինովսկայան չի հեռացրել նրան պաշտոնից, սակայն արգելել է պատրաստել նոր բեմադրություններ։ Միաժամանակ նոր բալետմաստեր Ռոստիսլավ Զախառովի ժամանակ իրադրությունը թատրոնում ավելի է բարդացել։ Զախառովը Մոիսեևի մեջ տեսել էր լուրջ մրցակցի, ինչը հանգեցրել է շարունակական կոնֆլիկտի</ref>[5][6][7]:

1936 թվականին Արվեստի հարցերով կոմիտեն` Պլատոն Կերժենցևի գլխավորությամբ, զեկուցում է պահանջել բալետի խնդիրների և հեռանկարների մասին։ Առաջադրանքը հանձնարարվել է Իգոր Մոիսեևին, և նա ներկայացրել է թատրոնում աշխատանքի բարդությունները և կիսվել ժողովրդական պարի զարգացման վերաբերյալ իր գաղափարներով։ Պլատոն Կերժենցևն առաջարկել է այդ առաջարկը ուղղել Վյաչեսլավ Մոլոտովին։ Վերջինս հավանություն է տվել այդ գաղափարի իրագործմանը, և 1936 թվականին Իգոր Մոիսեևին նշանակել են նոր բացված Ժողովրդական ստեղծագործության թատրոնի խորեոգրաֆիկ մասի ղեկավար։ Համամիութենական ժողովրդական պարի փառատոնին[6] բեմադրություն ներկայացնելու համար Իգոր Մոիսեևը հավաքել է ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից ժողովրդական լավագույն պարողներին և բերել է Մոսկվա[5]։ Փառատոնի մեծ հաջողությունը Մոիսեևին հանգեցրել է ԽՍՀՄ պետական ժողովրդական պարի անսամբլի ստեղծման գաղափարին[1][8]։

Պատմություն խմբագրել

Անսամբլի ստեղծում խմբագրել

Անսամբլում աշխատելու համար Իգոր Մոիսեևը հրաժարվել էր ակադեմիական բեմից, մենակատարի պարտականությունից և մեծ թատրոնի բալետմաստերի կոչումից։ Կոլեկտիվ էին հրավիրվել փառատոնի առավել տաղանդավոր մասնակիցներին։ Իգոր Մոիսեևն անսամբլի գլխավոր նպատակն էր համարում ԽՍՀՄ ժողովրդական պարային ֆոլկլորի ստեղծագործական մշակումը և մասսայականացնելը. վերջինիս ուսուցման համար արտիստներն ուղարկվում էին երկրի բոլոր շրջաններ` ժողովրդական պարերին, երգերին և ծեսերին ծանոթանալու համար[1][8][9].

  Ժողովրդական պարերը ամեն մի ժողովրդի մեջ ծնվում են այն օրենքով, որով ծնվում է ժողովրդի լեզուն։ Այսպես որ ըստ էության դա արվեստի իրական դրսևորում է։ Ես չգիտեմ, թե ինչու ոչ ոք չէր կարողացել դա ավելի վաղ հասկանալ։ Այնպես ստացվեց, որ ես դա ուրիշներից ավելի վաղ հասկացա և որոշեցի բացահայտել դա ու ժողովրդական պարը ներկայացնել որպես սահմանված ազգային համակարգ, ինչպես ազգային լեզուն։
- Իգոր Մոիսեև[7]
 

Պարային արվեստի ճշգրիտ նմուշներ ստեղծելու համար անսամբլը խորհրդակցություններ էր անցկացնում երաժիշտների, բանահավաքների, պատմաբանների և երաժշտագետների հետ։ Պարային ներկայացումներում պարի առավելագույն արտահայտման համար օգտագործվում էին դասական երաժշտություն, դերասանի վարպետություն, դրամատուրգիա և բեմանկարչություն։ Իգոր Մոիսեևը պահպանում էր բոլոր պարողների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը և խմբում մենակատարների չէր առանձնացնում։ Բեմադրության յուրաքանչյուր կատարող կարող էր կատարել ինչպես գլխավոր, այնպես էլ` երկրորդական դերեր[10]։

Թատրոնի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1937 թվականի փետրվարի 10-ը[8][11]։ Այդ օրը կայացել էին խմբի առաջին փորձերը[8][11]։ Առաջին համերգը տեղի էր ունեցել Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում, նույն թվականի օգոստոսի 29-ին[9]։ Սկզբում խումբը բաղկացած էր ժողովրդական երաժշտական գործիքների ոչ մեծ անսամբլից և 30 պարողների[12]։

1938 թվականից անսամբլը սկսել էր կանոնավոր կերպով հանդես գալ Կրեմլում կազմակերպվող խնջույքներին[13]։ Դրանից հետո Մոիսեևից 18 անգամ պահանջել են ընդգրկվել ԽՄԿԿ կազմում։ Համարվում էր, որ անկուսակցականները չպետք է կոլեկտիվներ ղեկավարեն։

1940 թվականին հերթական խնջույքներից մեկում Իոսիֆ Ստալինը հետաքրքրվել է կոլեկտիվի գործերով։ Իգոր Մոիսեևը տեղեկացրել է փորձեր կատարելու համար համապատասխան վայրի բացակայության մասին. փորձերը նույնիսկ ստիպված են եղել անցկացնել սանդուղքային հրապարակներում։ Խոսակցությունից հետո հաջորդ օրը կոլեկտիվին առաջարկել են ընտրել մայրաքաղաքում ցանկացած շինություն։ Իգոր Մոիսեևն ընտրել է մի կիսաքանդված շինություն, որտեղ նախկինում տեղակայված էր եղել Վսևոլոդ Մեյերհոլդի անվան պետական թատրոնը։ Երեք ամիս անց շինությունը վերանորոգվել է, և խումբն ունեցել է փորձեր կատարելու մշտական վայր[4][11]։

Զինվորական ելույթներ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Իգոր Մոիսեևն առաջարկ էր արել ելույթ ունենալ ճակատում` զինվորների համար, սակայն նրան մերժել էին։ Անսամբլին տարհանել են Սվերդլովսկի մարզ, որտեղ կոլեկտիվը ելույթ էր ունենում էվակուացված գործարաններում։ Շատ պարողների ուղարկել էին ռազմաճակատ, բայց համերգները չեղյալ չէին հայտարարվում։ Ծրագիրը փոխվում էր ըստ մնացած պարողների, և խումբը շարունակում էր հանդես գալ` երբեմն ունենալով օրը 3 ելույթ[14]։ Սկզբում Իգոր Մոիսեևն էր փոխարինում բացակա պարողներին, սակայն ի վիճակի չէր լինում միաժամանակ նաև բեմադրություններ պատրաստել։ Այդ պատճառով որոշում է բացել երկրում առաջին ժողովրդական պարի պրոֆեսիոնալ դպրոցը։ Անսամբլը մշտապես հյուրախաղերով հանդես էր գալիս Սիբիրում, Անդրբայկալում, Հեռավոր Արևելքում և Մոնղոլիայում։ Ստեղծվել էին մի քանի համարներ, որոնք մտել էին մշտական խաղացանկի մեջ։ Դրանք էին «Նավատորմային մեծ սյուիտ», «Ռուսական սյուիտ» և այլն[3]։ Անսպասելիորեն անսամբլը ոչ միայն կարողանում է ոտքի կանգնել, այլ նաև գումար վաստակել ռազմաճակատի համար։ Համերգներից հավաքված կես միլիոն ռուբլով խորհրդային բանակի համար տանկ է կառուցվել[8][12][13]։

Ժողովրդական պարի դպրոցը բացվել է 1943 թվականին, անսամբլի` մայրաքաղաք վերադառնալուց հետո։ Դպրոցի շրջանավարտները անցնում էին աշխատանքի ինչպես անսամբլում, այնպես էլ` ուրիշ պարային կոլեկտիվներում[1][5][8][13][15].:

Հետպատերազմյան ժամանակաշրջան խմբագրել

Անսամբլը հատկապես մեծ համբավ էր ձեռք բերել հետպատերազմյան տարիներին։ Ժողովրդական պարի պետական անսամբլը համարվում էր ԽՍՀՄ-ի այցեքարտը և երկրում առաջին անսամբլը, որը հյուրախաղերով եղել էր ավելի քան 60 երկրներում։ Օրինակ, 1945 թվականին կոլեկտիվը եղել էր Ֆինլանդիայում, 1954 թվականին՝ Չինաստանում, 1955 թվականին՝ Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում, 1956 թվականին՝ Լիբանանում, Եգիպտոսում և Սիրիայում։ 1958 թվականին անսամբլը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 1963 թվականին՝ Հարավային Ամերիկայի երկրներում, իսկ 1974 թվականին՝ Հնդկաստանում[12]։ Ելույթները նպաստում էին միջպետական հարաբերությունների հաստատմանը և նույնիսկ ազդում էին նորաձևության վրա։ 1953 թվականին Ֆրանսիայում ելույթ ունենալուց հետո ֆրանսուհիները սկսում են կրել թեթև «կազաչոկ» կոշիկներ[16][1][8][14][9]։ Ամեն տարի ԽՍՀՄ-ում և արտասահմանում հյուրախաղերը տևում էին ինը ամիս[4]։

1965 թվականին «Դեպի պարը տանող ճանապարհ» ծրագրի համար կոլեկտիվն արժանացել է ակադեմիական անսամբլ կոչմանը[8], իսկ 1987 թվականին պարգևատրվել է Ազգերի բարեկամության շքանշանով[11]։ 1989 թվականին Իսրայելում կայացած հյուրախաղերից հետո Իսրայելի և ԽՍՀՄ-ի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ[9]։

Մեր օրեր խմբագրել

Իգոր Մոիսեևը կոլեկտիվի հետ աշխատել է մինչև մահ։ Նույնիսկ գտնվելով հիվանդանոցում` դիտել է անսամբլի փորձերի տեսագրությունները և հանձնարարություններ տվել[13]։ Նա մահացել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին` 102 տարեկան դառնալուց երկու ամիս առաջ։ 70 տարի աշխատելու ընթացքում բեմադել է մոտ 300 ստեղծագործություն։ Նրա խոսքով` «անսամբլի կյանքում եղել է մեկ երջանիկ հանգամանք, այն, որ կոլեկտիվն արագ ձեռք է բերել ճանաչում և տասնամյակի ընթացքում ձախողում չի ունեցել[17]։ Գեղարվեստական ղեկավարի մահից հետո անսամբլն ստացել էր նրա անունը[12][17]։

Անսամբլը շարունակել է իր աշխատանքը և հյուրախաղերով ելույթներ ունեցել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում[18]։ 2011 թվականին այն ստացավ Անիտա Բուշի իտալական խորեոգրաֆիկ մրցանակ և ՅՈՒՆԵՍԿՕի «հինգ մայրցամաք» մեդալը[11][17]։ 2011 թվականից տնօրեն-գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է Ելենա Շչերբակովան[19]։ 2012 թվականին կոլեկտիվում աշխատում էր համույթի արդեն յոթերորդ սերունդը, որը կազմված էր բալետի 90 պարողներից և 32 հոգանոց նվագախմբից։ 2015 թվականին անսամբլը ստացել է Ռուսաստանի ժողովրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքավոր օբյեկտի կարգավիճակը։ 2018 թվականին գեղարվեստական ղեկավար Ելենա Շչերբակովա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» վեցերորդ աստիճանի շքանշանով։

Խաղացանկ խմբագրել

Իգոր Մորսեևը ժողովրդական պարերը բեմադրել է ըստ 19-րդ դարի կանոնների և հղկել է արտիստների դասական տեխնիկան։ Քանի որ խորհրդային և ժամանակակից հեղինակները չէին տիրապետում այդ մշակույթին, անսամբլի հիմնադիրի մահից հետո կոլեկտիվի համար չափազանց դժվար էր թարմացնել խաղացանկը։ Սակայն անսամբլի խաղացանկում մշտապես հայտնվում էին նոր համարներ, օրինակ, ադըղական «Տլյապատետ» պարը։ կորեական «Եռյակ» պարը սովորելու համար Կիմ Ջոնգ Իլը Մոսկվա է ուղարկել ազգային կոստյումներ և բալետմաստեր։ 1961 թվականին վերականգնվել էր նաև «Ռոքնռոլ» համարը, որն իր ժամանակին բուռն իրարանցում էր առաջացրել հանդիսատեսի շրջանում և ստվեր էր գցել ժողովրդական պարերի վրա[20]։ Անսամբլի լավագույն պարերը համարվում են «Սիրտակի», «Յաբլոչկո», «Հունգարական պար», «Թաթարուհի», «Կալմիկական պար», «Ֆինլանդական պոլկա», արգենտինացի հովիվների «Գաուչո», «Գիշերը Մերկ սարի վրա», «Ռուսական պար» պարերը[7]։

Պարեր խմբագրել

Աշխարի ժողովուրդների պարեր, որոնք բեմադրել է Իգոր Մոիսեևը, կամ որոնք բեմադրվել են նրա ղեկավարությամբ[3].

  • Ադրբեջանական պարեր. «Վոզգալի», «Թարաքյամա», «Հանդիպում» (1939 թվական, բեմադրությունը` Տ. Ս. Իզրաիլովի), «Ղազախի» (1939 թվական, բեմադրությունը` Տ. Ս. Իզրաիլովի), «Դեսմոլի» (1941 թվական, բեմադրությունը Ի. Ի. Արբատովի), «Չաբանի» (1959 թվական)։
  • Արգենտինական պարեր. «Ռոդրիգես Պենյայի պանդոկում» (տանգո, 1963-1965 թվականներ), «Գաուչո» (հովիվների պար, 1967 թվական), «Մալամբո» (1986 թվական)։
  • Հայկական պար «Միրչաի» (1938 թվական)։
  • Հայկական-Քրդական պարերի սյուիտ (1937 թվական). «Մայնուկի», «Քերծի», «Կրնգի», «Փայլանջո», «Շեյխանա», «Յանա-Յանա», «Լորկա», «Վագրամի», «Խասա-բարասի», «Նարո», «Ավուե-Բաշի»։
  • Բաշկորտական պար «Յոթ գեղեցկուհիներ» (1953 թվական)։
  • Բելառուսական պարեր. «Կռիժաչոկ» (1937 թվական), «Լյավոնիխա» (1937 թվական), «Բուլբա» (1940 թվական), «Յուռոչկա» (1940 թվական), պոլկա «Յանկա» (1945 թվական), պոլկա «Մամա» (1948 թվական)։
  • Բուլղարական պարեր. «Արագ եռյակ» (1953 թվական), «Բուլղարական պար» (1965 թվական)։
  • Բուրյաթական պարեր. բուրյաթ-մոնղոլական հեքիաթ «Ցամ» (1950 թվական)։
  • Վենեսուելական պար. «Խոռոպա» (1983 թվական)։
  • Հունգարական պարեր. «Չարդաշ», «Հրաժեշտ», «Գլխի վրա շշերով աղջկական պար» (1951-1952 թվականներ), «Պար խթաններով», «Պոնտոզօօ» (1953 թվական, բեմադրությունը Մ Ռաբաիի)։
  • Վիետնամական պարեր. «Բամբուկով պար» (1983 թվական)։
  • Գերմանական պար. «Գերմանական վալս» (1953 թվական)։
  • Հունական պարեր. Հունական պարերի սյուիտ «Սիրտակի» («Սիրտակի», «Աղջիկների պար», «Ընդհանուր շուրջպար», «Տղամարդկանց պար

քառյակով», «Ընդհանուր եզրափակիչ պար») (1991 թվական)։

  • Վրացական պար. «Շալախո» (1940-1941 թվականներ)։
  • Վրացա-աջարական պարեր. «Կարտուլի» (1937 թվական), «Խոռումի» (1937 թվական)։
  • Գուցուլական պարեր. «Առկան» (1948 թվական), «Աղջիկների և երկու տղաների պար»։
  • Եգիպտական պար (1997 թվական)։
  • Իռլանդական պար. «Երիտասարդություն»։
  • Իսպանական պարեր. «Իսպանական բալլադ» (1983 թվական), «Արագոնական խոտա» (1963-1965 թվականներ)։
  • Իտալական պարեր «Սիցիլիական տարանտելլա Լա կարետտա»։
  • Ղազախական պար. «Կոկ-պար»։
  • Կալմիկական պար. «Չիչիռդիկ», «Իշկիմդիկ»։
  • Չինական պարեր. «Թմբուկներով պար», «Ժապավեններով պար», «Սան չա կոու»։
  • Ղրղզական պարեր. «Յուրտա», «Կիզ կումայ», «Ղրղզուհիների պար»։
  • Կորեական պար։
  • Լատվիական պար։
  • Լիտվական պարեր։
  • Մակեդոնական կանացի պարեր. «Դզյուրդևկա», «Հողագործուհի»։
  • Մարիյական պար։
  • Մեքսիկական սյուիտ։
  • Մոլդովական պարեր. «Ժոկ ուլմարե. սյուիտ», «Խոռա», «Չիոկիռլիա», «Ժոկ», «Մոլդովենյասկա», «Կոասա», «Լա սպալատ», «Սֆռեդելուշ», «Մոլդավանոչկա», «Խորամանկ մականու. սյուիտ», «Տղաների պար», «Աղջիկների պար», «Սիրո պարզաբանում», «Ընդհանուր ելք», «Սիրբա», «Հոլ»։
  • Մոնղոլական պարեր. «Մոնղոլական հեծյալներ», «Մոնղոլական արձանուհի», «Մոնղոլական ըմբիշտների պար»։
  • Նանայական պարեր. «Սուսերամարտ փայտերի վրա», «Երկու փոքրիկների ըմբշամարտ»։
  • Օսեթական պար. «Սիմպ»։
  • Լեհական պարեր. «Պոլոնեզ», «Տրո», «Օբեռեկ», «Կրակովյակ», «Մազուրկա», «Պոլկա-լաբիրինթոս»։
  • Ռումինական պարեր. «Բրիուլ», «Մուշամաուա», «Օաշական պար»։
  • Ռուսական պարեր. «Փոքրիկ բացատ», «Տարվա եղանակներ. երկու պարից բաղկացած սյուիտ», «Վենզելյա», «Շեստերա. Ուրալական պար», «Կռվարար չաստուշկաները», «Ռուսական փոխապար», «Հողմապար»։
  • Սլովակական պար։
  • Տաջիկական պարեր. «Աղջիկների պար», «Տղամարդկանց մարտական պար դաշույններով», «Դայրայով պար»։
  • Ղազախստանի թաթարների պար։
  • Ղրիմի թաթարների պար. «Չեռնոմոռոչկա»։
  • Ամերիկյան պարեր. «Սկվեր-դանս», «Ետ դեպի կապիկը (Ռոքնռոլ)»։
  • Ուզբեկական պարեր. «Թան», «Պնակով պար», «Ույգուրական պար Սաֆաիլի»
  • Ուկրաինական պարեր «Վիսնյանկա. սյուիտ», «Հրաժեշտ», «Գուշակություն», «Մեծ պար», «Կրնկիկ», «Երիտասարդների ելք», «Վերադարձ», «Հանդիպում և գովաբանում», «Գոպակ»։
  • Ֆիննական պարեր. «Կատակերգական պոլկա»։
  • Գնչուական պար։
  • Չեխական պար. «Չեխական պոլկա»։
  • Չուվաշական պար։
  • Էստոնական պարեր. «Էստոնական պոլկա ոտքի վրայով», «Խիու-վալս. Էստոնական սյուիտ բաղկացած 3 պարից»։
  • Հարավսլավական պարեր. «Սերբուհի», «Կուկունեշտի»։
  • Յակուտական պար. «Բարի որսորդը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Государственный академический ансамбль народного танца имени Игоря Моисеева». Культура.РФ. 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  2. Народно-сценический танец, 2017, էջ 357—361
  3. 3,0 3,1 3,2 «Ушёл из жизни Игорь Моисеев». Телеканал “Россия — Культура”. 2007 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 Игорь Шевелев (2006 թ․ հունվարի 20). «Танцующий век». Российская газета. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Оксана Полякова (2014 թ․ նոյեմբերի 29). «Искусство танца – выше политики». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  6. 6,0 6,1 «Игорь Моисеев: «Нужно идеально владеть своим телом, чтобы оно стало послушным каждой мысли»». OrheusMusic.Ru. 2013. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 Евгения Коробкова (2016 թ․ հունվարի 11). «Десять великих танцев Игоря Моисеева». Известия. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Государственный Академический ансамбль народного танца имени Игоря Моисеева». ТАСС. 2012 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Универсальный язык человечества, 2016, էջ 84
  10. Лидия Шамина (2016 թ․ հունվարի 11). «Игорь Моисеев: «Выгоню любого, кто возомнит себя солистом»». Известия. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ева Меркачева (2016 թ․ հունվարի 11). «Советник главы ФСО раскрыл тайны кремлёвской стены». Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Владимир Вяткин (2012 թ․ փետրվարի 10). «Государственный ансамбль народного танца имени Игоря Моисеева». Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Ольга Шеметова (2018 թ․ փետրվարի 13). «Игорь Моисеев: в балет по амнистии». km.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  14. 14,0 14,1 Оксана Фомина (2006 թ․ հունվարի 20). «Игорь Моисеев отметит столетие танцами». Комсомольская правда. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  15. «Игорь Моисеев. Жизнь и творчество. Часть 2». orpheusmusic.ru. 2013. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  16. Рябова, Терновая, 2015, էջ 39
  17. 17,0 17,1 17,2 «Моисеевский ансамбль народного танца отметит 75-летний юбилей трижды». РИА Новости. 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  18. Jennifer Dunning (2008 թ․ հունվարի 14). «Whoa! Russian Folk Troupe Stomps In» (անգլերեն). New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին.
  19. «Елена Щербакова». Официальный сайт театра. 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  20. Татьяна Кузнецова (2016 թ․ հունվարի 11). «Ансамбль Моисеева отметил 80-летие». Коммерсант. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլ» հոդվածին։