Իգնատի Յուլիանի Կրաչկովսկի (մարտի 4 (16), 1883[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 24, 1951(1951-01-24)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), արաբագետ, խորհրդային արաբագիտության հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (19211905 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը։ 1918 թվականից՝ Պետրոգրադի, ապա՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ «Արաբական աշխարհագրական գրականությունը» (1957) մենագրությունը արաբագիտության մեջ այդ նյութին նվիրված լավագույն ուսումնասիրությունն է, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի մասին արաբ աշխարհագրագետների տեղեկություններին։ Ռուսերեն է թարգմանել Ղուրանը՝ մեկնաբանություններով (հրատարակվել է 1963 թվականին)։ Արաբագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել արաբական նոր գրականությունը։ Արժեքավոր աշխատություններ ունի եվրոպական, ռուսական արաբագիտության վերաբերյալ։ Եղել է Դամասկոսի արաբական ակադեմիայի, Լեհաստանի, Իրանի և այլ ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորական ասիական ընկերության անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Իգնատի Կրաչկովսկի
Ծնվել էմարտի 4 (16), 1883[1]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 24, 1951(1951-01-24)[1][2] (67 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարևելագետ, արաբագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրաբագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Դամասկոսի արաբերենի ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարՎասիլի Բարտոլդ, Պավել Կոկովցով, Նիկոլայ Մեդնիկով, Բորիս Տուրաև, Վիկտոր Ռոզեն և Ալեքսանդր Շմիդտ
Եղել է գիտական ղեկավարԱննա Դոլինինա, Բեթսի Շիդֆար, Պյոտր Գրիազնևիչ, Վիկտոր Բելյաև և Q48876994?
Հայտնի աշակերտներTeodor Shumovsky?, Վիկտոր Բելյաև, Պյոտր Գրիազնևիչ, Աննա Դոլինինա, Olga Frolova? և Բեթսի Շիդֆար
Պարգևներ
Լենինի շքանշան
և Ստալինյան մրցանակ
Ամուսին(ներ)Վերա Կրաչկովսկայա
ՀայրQ3918679?
Ստորագրություն
Изображение автографа

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Грязневич П. А. Крачковский Игнатий Юлианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 356.
  2. 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675