Իգնասիո Ագիռե (իսպ.՝ Ignacio Aguirre, դեկտեմբերի 23, 1900(1900-12-23)[1][2], San Sebastián del Oeste, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 11, 1990(1990-07-11), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի նկարիչ և փորագրող։

Իգնասիո Ագիռե
Ծնվել էդեկտեմբերի 23, 1900(1900-12-23)[1][2]
ԾննդավայրSan Sebastián del Oeste, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էհուլիսի 11, 1990(1990-07-11) (89 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարիչ-փորագրող և նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Իգնասիո Ագիռեն ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 23-ին, Մեքսիկայի Սան Սեբաստիան քաղաքում, Իգնասիո Ագիռե դե Սանտիագոյի և Դելֆինա Կամաչոյի ընտանիքում[4]։

Նա մեքսիկական հեղափոխության ժամանակ կռվում էր Վենուստիանո Կառանսայի հետ՝ ընդդեմ Ֆրանսիսկո Վիլյայի։ Հեղափոխության ավարտից հետո աշխատել է մի քանի հանքերում, ապա 1920 թվականին մասնակցել է ապսամբությանը և եղել է Ալվարո Օբրեգոնի կողմնակից։ Ոգեշնչվելով իր նկարիչ ընկերներ Ջուլիո Կաստելանոսի և Մանուել Ռոդրիգեզ Լոզանոյի աշխատանքներով՝ նա իր ընկներների և Դիեգո Ռիվերայի օգնությամբ սկսեց նկարել սովորել։ 1921-1929 թվականներին աշխատել է Secretaria de Comunicaciones y Obras Públicas-ում[4][5]։

1928 թվականին միացել է Teatro Ulises խմբին, որտեղ աշխատել է որպես բեմանկարիչ։ 1931 թվականին Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում և արվեստի համալսարանում դասավանդել է նկարչություն։ 1934 թվականին հիմնել է Հեղափոխական գրողների և արտիստների լիգան, 1937 թվականին՝ Taller de Gráfica Popular-ը և 1953 թվականին դարձել նրա տնօրենը։ Եղել է Salón de la Plástica Mexicana-ի անդամ, աշխատել է Պաբլո Օհիգինսի և Ալֆրեդո Սալսեի հետ[4][6]։

1940, 1942, 1944 և 1948 թվականներին նրա աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքում։ 1952 թվականին նա այլ արտիստների հետ միասին հիմնել է Frente Nacional de Artes Plásticas միությունը։ 1956-1957 թվականներին նրա աշխատանքները ներկայացվել են Արևելյան Եվրոպայում[4]։

Նա արել է փայտափորագրություններ, գոբելեններ և մատիտով ու ջրաներկով նկարներ։ Նրա նկարներում հիմնականում օգտագործվում են կանաչը, վարդագույնը, կապույտը և կարմիրը։ Նա նկարում է գյուղական և ժողովրդական տեսարաններ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/82677
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. «Grabado mexicano del siglio XX». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Tesoros del Registro Civil Salón de la Plástica Mexicana [Treasures of the Civil Registry Salón de la Plástica Mexicana] (Spanish). Mexico: Government of Mexico City and CONACULTA. 2012. էջ 16.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ignacio Aguirre (1900-1990), graphicwitness.com.
  6. Ignacio Aguirre (Spanish)
  7. Francisco Armenta (2005 թ․ հունիսի 10). «Estampas de Mexico» [Prints of Mexico]. Mural (Spanish). Guadalajara. էջ 7.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել