Իգաել Յադին

իսրայելցի հնագետ և քաղաքական գործիչ

Իգաել Յադին (եբրայերեն՝ יגאל ידין‎‏‏‎, ծննդյան անունը` Սուկենիկ, մարտի 20, 1917(1917-03-20)[1], Երուսաղեմ[1] - հունիսի 28, 1984(1984-06-28)[2][3][4], Երուսաղեմ, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, Իսրայելի փոխվարչապետ (1977-1981), իսրայելցի հնագետ և քաղաքական գործիչ։

Իգաել Յադին
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական շարժում հանուն փոփոխությունների և Դեմոկրատական շարժում
Կրթություն՝ Երուսաղեմի հրեական համալսարան և Ռեհավիյա գիմնազիա
Մասնագիտություն՝ մարդաբան, հնագետ, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և սպա
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր մարտի 20, 1917(1917-03-20)[1]
Ծննդավայր Երուսաղեմ[1]
Վախճանի օր հունիսի 28, 1984(1984-06-28)[2][3][4] (67 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ, Իսրայել
Թաղված Հերցլի լեռ
Քաղաքացիություն  Իսրայել և  Օսմանյան կայսրություն
Հայր Էլեազար Սուկենիկ
Մայր Հասյա Սուկենիկ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռազմական կարիերան խմբագրել

Յադինը ծնվել է 1917 թվականին հայտնի հնագետ Էլեազար Սուկենիկի և կանանց շարժման ակտիվիստուհի Հասյա Ֆայնսոդի ընտանիքում[7]։ 15 տարեկան հասակում նա միացավ Հագանային, որտեղ զբաղեցրեց տարբեր պաշտոններ։ 1946 թվականին Յադինը հեռացավ Հագանայից իր հրամանատար Իցհակ Սադեի հետ կապված վեճերի պատճառով։ 1947 թվականին, Իսրայելի անկախության հռչակումից առաջ, Դավիդ բեն Գուրիոնը կոչ արեց Յադինին նորից անցնել զինվորական ծառայության (այդ ժամանակ նա սովորում էր համալսարանում)։ Գլխավոր շտաբի պետ Յակով Դորիի հիվանդության պատճառով Անկախության պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները ղեկավարում էր Յադինը։

Դորիի հրաժարականից հետո 1949 թվականի նոյեմբերի 9-ից Յադինը պաշտոնապես նշանակվում է Գլխավոր շտաբի պետ և աշխատում այդ պաշտոնում 3 տարի։ Վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բեն Գուրիոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Յադինը 1952 թվականի դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց։ Յադինը ռազմական կարիերան ավարտեց 35 տարեկան հասակում։

Հնագիտություն խմբագրել

Հրաժարականից հետո Իգաել Յադինը իրականացրեց բազմաթիվ հնագիտական հետազոտություններ։ 1956 թվականին նա արժանացավ Իսրայելի պետական մրցանակի, Մեռյալ ծովի թղթագլանների թարգմանությանը նվիրված դոկտորական թեզի համար։ Յադինը մասնակցել է մի շարք կարևոր պեղումների, ինչպիսիք էին Կումրանը, Մասադան, Հացորը և Մեգիդոն։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ Յադինը եղել է վարչապետ Լևի Էշկոլի ռազմական խորհրդականը, իսկ արաբա- իսրայելական պատերազմից հետո եղել է Ագրանատի հանձնաժողովի անդամ։ Պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամ (1966)։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1976 թվականին Յադինը պրոֆեսոր Ամնոն Ռուբինշտեյնի, Շմուելեմ Թամիրի, Մեիր Ամինի և Մեիր Զորեայի հետ համատեղ ստեղծեցին «ԴԱՇ» կուսակցությունը («Դեմոկրատական շարժում հանուն փոփոխությունների»)։ Նոր կենտրոնամետ կուսակցությունը խոստումնալից էր թվում կոռուպցիայի դեմ մղվող պայքարում «Մաարահ» շարժման մեջ (այժմ` «Ավոդա» կուսակցություն)։ 1977 թվականի Քնեսեթի ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացավ 15 տեղ։ «Լիկուդի» առաջնորդ Բեգինը կարողացավ «ԴԱՇ» կուսակցության հետ միասին կազմավորել կոալիցիոն կառավարություն, Մաարախին թողնելով ընդդիմություն։ Իգաել Յադինը ստացավ փոխվարչապետի պաշտոնը և ակտիվ մասնակցություն ունեցավ Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հետագայում կուսակցությունը պառակտվեց և 1981 թվականին Յադինը հեռացավ քաղաքականությունից։

Յադինը մահացել է 1984 թվականի հունիսին, թաղված է Երուսաղեմում, Հերցլյա սարի վրա։ Նրա պատվին անվանակոչվել են Իսրայելի քաղաքների բազմաթիվ փողոցներ։

Պարգևներ խմբագրել

  • 1956 — Իսրայելի մրցանակ[8]
  • 1963 — Ռոտշիլդյան մրցանակ
  • 1969 — Մեսսենջերյան դասախոսություններ

Գրականություն խմբագրել

  • Neil A. Silberman "A Prophet from Amongst You: The Life of Yigael Yadin, Soldier, Scholar, and Mythmaker of Modern Israel" Addison Wesley (1994).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ יגאל ידין (סוקניק)Knesset.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Annuaire prosopographique : la France savante
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Իսրայելի մրցանակ — 1953.
  6. Իսրայելի թանգարան — 1965.
  7. Hasya Sukenik-Feinsod
  8. «Israel Prize Official Site – Recipients in 1956 (in Hebrew)».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգաել Յադին» հոդվածին։