Իբրայ Ալթինսարին (ղազ.՝ Ыбырай Алтынсарин, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1841, Kostanay, ԽՍՀՄ - հուլիսի 17 (29), 1889, Kostanay, Turgay Oblast, Ռուսական կայսրություն), ղազախ մանկավարժ-լուսավորիչ, գրող, բանահավաք, հասարակական գործիչ, ազգագրագետ-գիտնական։ Հեղինակել է պատմվածքներ, առակներ, ղազախերեն թարգմանել է Լև Տոլստոյի, Իվան Կռիլովի ստեղծագործություններից։

Իբրայ Ալթինսարին
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1841
ԾննդավայրKostanay, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 17 (29), 1889 (47 տարեկան)
Վախճանի վայրKostanay, Turgay Oblast, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, մանկավարժ, բանահավաք և ազգագրագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներԿիրգիզական քրեստոմատիա»
«Կիրգիզներին ռուսերեն
ուսուցանելու նախնական ուղեցույց»
ԱզգականներQ12533429?
 Ybyrai Altynsarin Վիքիպահեստում

Ղազախերեն տեքստեր գրելու հնարավորություն ապահովելու նպատակով ղազախական այբուբենի տարբերակներ է ստեղծել՝ հիմնվելով ռուսական գրի վրա։ Ալթնսարինը եղել է ղազախների աշխարհիկ կրթության գործի կազմակերպման սկզբնավորողը։ Բացել է ռուս-ղազախական երկդասյա կենտրոնական երկու ուսումնարան, արհեստագործական մեկ ուսումնարան, Ղազախստանում առաջին ուսումնարանը կանանց համար[1], գավառական հինգ դպրոց, մանկավարժական մեկ ուսումնարան...

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1841 թվականի հոկտեմբերի 20-ին, ռուսական կայսրության Տուրղայ նահանգի Արաղարաղայ գավառակում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել ու դաստիարակվել է պապի՝ հայտնի բեյ (իշխան) Բալգոժա Ժանբուրշինի տանը[2]։

1850-1857 թվականներին սովորել է Օրենբուրգի սահմանային հանձնաժողովին առընթեր ռուսական գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Երեք տարի աշխատել է իր պապի գրասենյակում՝ որպես քարտուղար ու գրագիր։ 1879 թվականից վարել է Տուրղայ նահանգի ղազախական դպրոցների տեսուչի պաշտոնը։ Որպես ցարական պաշտոնյա՝ արժանացել է պետական խորհրդականի տիտղոսի։ Ռուսական այբուբենով 1879 թվականին հրատարակել է «Կիրգիզական քրեստոմատիա» և «Կիրգիզներին ռուսերեն ուսուցանելու նախնական ուղեցույց» դասագրքերը (այդ ժամանակներում ղազախներին կիրգիզներ էին անվանում)։ Մահացել է 1889 թվականի հուլիսի 17-ին։

Մեծարանք և հիշատակ խմբագրել

Ալթնսարինի պատվին անվանակոչվել են՝

  • Կոստանայի մարզի շրջաններից մեկը
  • Արկալիկի պետական մանկավարժական ինստիտուտը
  • գրադարաններ՝ Կոստանայում, Շիմկենտում
  • Ռուդնոյե քաղաքի հասարակական-հումանիտար քոլեջը
  • Ալմաթիի պողոտաներից մեկը
  • մեկական փողոց Կոստանայ, Կոկշեթաու, Ռուդնոյե քաղաքներում
  • մեկական դպրոց Ալմաթի, Կապշագայ, Ուբագան քաղաքներում, Տասկալա ավանում
  • սառցադաշտ Ջունգարյան Ալաթաու լեռներում[3] (1952 թ.)
  • Կենթաու քաղաքում 2013 թվականի մայիսին կանգնեցվել է Ալթնսարինի հուշարձանը
  • 2007 թվականին Ղազախստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է գերատեսչական հատուկ պարգև՝ [1] «Իբրայ Ալթնսարին» կրծքանշան

Գրականություն խմբագրել

  • Altynsarin, Ybrai [Ibrahim] (1994). Tandamaly shygarmalary (Selected Works). Gylym, Almaty, Kazakhstan. ISBN 5-628-00862-1.
  • Lamashev, A. (1983). Ybyrai Altynsarin: Seminarii. Anatili. ISBN 5-630-00018-7.
  • Isabelle Kreindler (1983). «Ibrahim Altynsarin, Nikolai Il'minskii and the Kazakh National Awakening». Central Asian Survey. 2: 3. doi:10.1080/02634938308400440.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |2|314|Женские училища}}
  2. Аян Әден (17 тамыз 2018). «Ыбырайдың атасы Кенесары бастаған қозғалысты жақтамаған». ҚазАқпарат. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին.(ղազախ.)
  3. |1|202|Алтынсарина ледник

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրայ Ալթինսարին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 163