Մոհամմեդ Աբուլ-Քասսեմ իբն Հաուքալ (արաբ․՝ ابن حوقل‎‎, 943, Մծբին, Թուրքիա[1][2] - 988) - X դարի Բաղդադից արաբ աշխարհագրագետ։ Ճանապարհորդել է Աֆրիկայում, Իրանում, Հնդկաստանում։ Իսթախրիի խնդրանքով սկսել է վերամշակել նրա գիրքը, սակայն գրել է մի նոր աշխատություն՝ «Գիրք ճանապարհների և երկրների» («Քիթաբ ալ–մասալիք ու ալ–մամալիք»)։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում Բագրատունյաց Հայաստանի աշխարհագրության, տնտեսության, քաղաքների, արհեստների, առևտրական ճանապարհների վերաբերյալ։

Իբն Հաուկալ
Ծնվել է943
ԾննդավայրՄծբին, Թուրքիա[1][2]
Մահացել է988
Կրոնիսլամ
ԵրկերKitāb al-Masālik wa-'l-mamālik?
Մասնագիտությունվաճառական, աշխարհագրագետ և գրող
 Ibn Hawqal Վիքիպահեստում

Եղել է ավելի քան 30 երկրներում և գրել է «Ճանապարհների և պետությունների գիրքը», որի մեջ կարելի է գտնել տեղեկություններ ղազարների, հայերի, բուլղարացիների, սլավոնացիների, ռուսների և այլ ազգերի և ցեղերի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 307