Ժպիտի շքանշան (լեհ.՝ Order Uśmiechu), միջազգային կարգի շքանշան, որն ի սկզբանե տրվում էր միայն Լեհաստանում։ Այս շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։ Այդ մարդկանց շարքին կարող են դասվել բժիշկները, գրողները, մանկավարժական գործունեություն ծավալողները, երաժիշտները, հայտնի քաղաքական գործիչները և կրոնական գործիչները։

Ժպիտի շքանշան
Изображение орденской планки
ՆշանաբանDobro wszystkich dzieci na świecie najwyższym celem ludzi szlachetnych և Blaginja vseh otrok na svetu je najvišji cilj plemenitih ljudi
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Տեսակշքանշան և public award?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1968
Հերթականություն
Կայքorderusmiechu.pl(լեհ.)
 Order Uśmiechu Վիքիպահեստում

Շքանշանի նկարագիր խմբագրել

Օրդենը պատրաստված է մեդալի տեսքով։ Այն պատված է երկնագույն էմալով, որի վրա պատկերված է ժպտացող արև։ Շքանշանի ժապավենը սպիտակ փայլուն մետաքսից է, որի վրա ասեղնագործված են ծաղիկներ։

 
Ժպիտի շքանշանը

Ժպիտի շքանշանի պատմություն խմբագրել

1968 թվականին լեհական «Kurier Polski» ամսագիրը հիմնադրեց այս շքանշանը[1]։ Նրանք որոշեցին այն մարդկանց տալ այս մեդալը, ովքեր երեխաներին խինդ ու ուրախություն կպարգևեն։ Ժպիտի շքանշանի առանձնահատկությունն այն էր, որ այս պարգևի համար թեկնածուներ ընտրում էին հենց երեխաները։ 1979 թվականին ՄԱԿ-ը հռչակել էր Երեխաների տարի։ Այդ տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմը այս պարգևին տվեց միջազգային ստատուս։ Հիմնադրման պահից այս պարգևին արժանացան 903 ասպետներ աշխարհի շուրջ 45 երկրներից։ 1996 թվականին լեհական Ռաբկա Զդրույ քաղաքում հիմնադրվեց թանգարան, որը նվիրված է Ժպիտի շքանշանի պատմությանը։

 
Ժպիտի շքանշանի թանգարանը Լեհաստանում

Պարգևատրման արարողություն խմբագրել

Շքանշանի ասպետներ ընտրում են Լեհաստանի դպրոցներում և լիցեյներում մեծ քննարկումների և քվեարկությունների արդյունքում։ Դա լինում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը։ Հանձնախմբի մեջ կան 60 անդամներ աշխարհի զանազան երկրներից։ Չնայած որ մեծամասնությունը հենց Լեհաստանից են։ Մնացած անդամները ներքոհիշյալ երկրներից են. Մեծ Բրիտանիա, Հայաստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել, Կանադա, Գերմանիա, Ռուսաստանի Դաշնություն, Թունիս, Ուկրաինա, ԱՄՆ, Հունգարիա, Իտալիա, Ռումինիա, Լիտվա, Չեխիա, Վրաստան, Ճապոնիա, Սերբիա, Ադրբեջան։

Պարգևատրման արարողակարգի ժամանակ պարգևատրվող ասպետը պետք է ժպտա՝ զուգընթաց խմելով կիտրոնի հյութ։

Պարգևատրված հայտնի մարդիկ խմբագրել

Ամենաերիտասարդ ասպետը, ով պարգևատրվել է Ժպիտի շքանշանով, մարեկ Միխալյակն է, ով այս պարգևին արժանացել է 1994 թվականի, 23 տարեկան հասակում։ Իսկ ամենատարեց ասպետն է Իրենա Սենդլերը. վերջինս պարգևին արժանացել է 2007 թվականին՝ 97 տարեկան հասակում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Jacek i Agatka on Muzeum Dobranocek" Retrieved 2014-06-30.

Արտաքին հղումներ խմբագրել