Ժպիտ, դեմքի մկանների արտահայտիչ շարժումներ (շրթունքների, աչքերի և այտերի), որը ցույց է տալիս ծիծաղ կամ արտահայտում է հաճույք, ողջունում, երջանկություն, բարյացակամություն կամ հեգնանք, ծաղրանք (քմծիծաղ)[1]։

Ժպտացող տղա

Ժպիտի կենսաբանություն խմբագրել

Ժպիտը առաջին հերթին ուղեղային գործընթաց է։ Ամեն ինչ սկսվում է հիպոթալամուսի նախնական գոտու գրգռումից (իսկ հիպոթալամուսի հետին գոտու գրգռումը առաջացնում է դժգոհություն)։ Այնտեղից նյարդային ազդակների հոսքը փոխանցվում է լիմբիկ համակարգին, որը պատասխանատու է մեր զգացմունքների համար։ Մկանային տոնը թուլանում է, հայտնվում է դեմքի գոհ արտահայտությունը։

Ժպիտի էթոլոգիա խմբագրել

 
«Մոնա Լիզա», Լեոնարդո դա Վինչի, 1503 (Լուվր)

Գորիլաներին հետևելը ցույց է տվել, որ խաղի ժամանակ նրանք բացում են բերանները և փակում են ատամները ձեռքով, այսպես ասած. «Ես կարող էի քեզ կծել, բայց չեմ անի»։ Գիտնականները այդ դիմածռությունները կապում են ծիծաղի հետ։ Իսկ երբեմն գորիլաները լայն ժպտում են, բացելով երկու ատամների շարքերը գրեթե Հոլիվուդի ստանդարտներին համապատասխան։ Գիտնականները ցույց են տվել, որ այդպիսի «ժպիտը» հայտնվում է, երբ կապիկը ցանկանում է ինչ-որ բան խնդրել ուրիշին կամ հարթեցնել անհարմարությունը։ Եթե խաղը ձգձգվում է կամ դառնում է շատ ռիսկային, գորիլան սկսում է «ժպտալ» ընկերոջը և դա ծառայում է որպես լրացուցիչ խաղաղության ազդանշան, զսպվելով կատակի ծեծկռտուքով, իսկական պայքարի մեջ ընկնելու փոխարեն։ Որքան կոպիտ և կտրուկ են շարժումները, որքան ակտիվ է խաղը, այնքան հաճախ է պետք լինում հարթեցնել առաջացող անհարմարությունները, այնքան հաճախ է պետք լինում կարգավիճակի և ենթակարգություն հաստատումը և այդպիսով հաճախ գորիլաների դեմքներին հայտնվում է ժպիտ[2]։

Փաստեր խմբագրել

  • Ծիծաղը մեղմում է ցավը։ Գիտնականներն ապացուցել են,որ ժպտացողներն ավելի երկար են ապրում:Մենք գիտենք նաեւ անցյալ դարի 80-ականներին իրականացված փորձարկման մասին, երբ ամերիկյան մի քանի հիվանդանոցում «Ծիծաղի սենյակներ» ստեղծեցին։ Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր,աուդիո եւ վիդեոժապավեններ,հումորիստներն էլ հյուր էին գալիս:Արդյունքում հիվանդները սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց։ Ժպտացեք, ինչքան կուզեք։
  • Միասին ժպտալն ու ծիծաղելն ավելի հետաքրքիր է։ Միայնակ մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում եւ ծիծաղում։ Եվ դա կապված է ոչ միայն կատակների բացակայության հետ։ Գիտնական Ռոբերտ Պրովայնը նշել է, որ ծիծաղի միայն 15 տոկոսն է կապված կատակների, նույնիսկ` ապրիլմեկյան ծիծաղաշարժ դեպքերի հետ։  Ժպիտը եւ ծիծաղն ավելի հաճախ ի հայտ են գալիս ծիծաղելի որեւէ բանի քննարկման ընթացքում, ոչ թե ընդամենը նայելիս։ Մարդը միայնության մեջ ավելի հազվադեպ է ինքն իր հետ զրուցում, քան անծանոթի հետ, որին պատահաբար հանդիպել է Ջիմ Քերրիի մասնակցությամբ նոր ֆիլմի դիտմանը։  
  • Կանացի ժպտունությունը բնության կողմից դրված է ուղեղի մեջ։ Հնազանդության հակում ունեցող մարդիկ առավել հաճախ ժպտում են նրանց ներկայությամբ, ովքեր իշխում են իրենց։ Օրինակ` տնօրենի ներկայությամբ։  Իսկ ղեկավարությունը` ընդհակառակը, ժպտում է միայն ընկերական հանգամանքներում։ Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք ժպտում են աշխատավայրում։ Կինը նման պահերին հնազանդ եւ թույլ է երեւում, եթե համեմատենք չժպտացող եւ խիստ տղամարդկանց հետ։ Կարծիք կա, որ դա կանանց պատմականորեն ենթակա վիճակի հետեւանքն է։ Սակայն արդեն  ութ ամսական հասակում աղջիկներն ավելի հաճախ են ժպտում, քան ուժեղ սեռի երիտասարդ ներկայացուցիչները։ Գիտնական Նենսի Հենլին կանացի ժպիտը «խաղաղարարի նշան» է կոչում, որն օգտագործվում է ավելի տիրական տղամարդկանց հանգստացնելու համար։ Շփման ընթացքում աղջիկները 26 տոկոսով ավելի հաճախակի են ժպտում։
  • Ժպիտ եւ սեր։ Հարվարդի հետազոտությունների համաձայն,  կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք նրանց դուր են գալիս, իսկ տղամարդկանց ձգում են նման կանայք։ Գուցե այդ պատճառով է հումորի զգացումը առաջին տեղերից մեկը գրավում կանանց մեջ տղամարդկանց գրավող որակներում։ Տղամարդու կարծիքով, պարտադիր չէ, որ կինն անեկդոտներ պատմի, նույնիսկ ապրիլի 1-ին, բավական է ծիծաղել նրա կատակների վրա։ Տղամարդը, որը հումորի զգացում ունի, ավելի գրավիչ է կանանց մեծամասնության համար։  
  • Ժպիտ արցունքների միջից։ Հոգեբանին հարցրեք, եւ նա ձեզ կասի, որ ծիծաղը եւ լացը նման են իրար։ Հիշեք, թե դուք երբ եք ծիծաղել շատ ծիծաղելի անեկդոտի կամ ապրիլմեկյան կատակի վրա` այնպես, որ դադարեք վերահսկել ձեզ։ Հետո ի՞նչ եք զգացել։ Ամբողջ մարմնում թեթեւ ծակոց, ճի՞շտ է։  Դա կապված է էնդորֆինների արտազատման հետ, դուք վերելք, ուրախություն եք զգացել։ Պոլ Էկմանի կարծիքով, մեզ գրավում են ժպտացող եւ ուրախ մարդիկ, որովհետեւ նրանք կարող են իրոք ազդել մեր նյարդային համակարգի վրա։ Ժպտացող մարդու տեսնելով` մենք ժպտում ենք ի պատասխան եւ ուղեղն էնդորֆին է արտազատում[3]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Толковый словарь русского языка Ушакова»
  2. «Зачем гориллы улыбаются». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  3. «5 փաստ ժպիտի մասին - Լուրեր Հայաստանից». armtimes.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել