Ժուլիո Սեզար

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժուլիո Սեզար Սոարեզ դե Էսպինդոլա (պորտ.՝ Júlio César Soares de Espíndola, կամ պարզապես Ժուլիո Սեզար, սեպտեմբերի 3, 1979(1979-09-03)[1][2], Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դարպասապահ։

Ժուլիո Սեզար
պորտ.՝ Júlio César
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1979(1979-09-03)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Ներկայումս հանդես է գալիս պորտուգալական Բենֆիկա ակումբում[3][4], Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ[5]։ 1997-2004 թ. հանդես է եկել բրազիլական Ֆլամենգո ՖԱ-ում։

2004 թվականին պայմանագիր է ստորագրել իտալական Ինտերի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ թվականին չի տեղափոխվում տվյալ ակումբ։ Նա վարձավճարով տեղափոխվում է իտալական Կյեվո ՖԱ որի կազմում սակայն չի անցկացնում և ոչ մի հանդիպում[6]։ 2005 թվականին Ժուլիոն այնուամենայնիվ տեղափոխվում է Միլանի Ինտեր, որի կազմում հանդես է գալիս 3 տարի, փոխարինելով փորձառու դարպասապահ Ֆ. Տոլդոին։ 2009 և 2010 թթ Ինտերի կազմում արժանանացել է առաջնության լավագույն դարպասապահի կոչմանը։ 2012-ին տեղափոխվելով Անգլիա և հանդես է գալիս Քուինս Պարկ Ռենջերսի կազմում 2 տարի[7]։ 2014 թ-ին տեղափոխվել է «Տորոնտո» ակումբ, խաղալով, 30 համարի մարզաշապիկով, ներկայումս հանդես է գալիս «Բենֆիկայում»։

Ակումբային կարիերա խմբագրել

Ժուլիոն ծնվել է Ռիո դե Ժանեյրո նահանգում, իր կարիերան սկսել է Գրաժաու Կաունտրի ակումբում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Դրանից հետո 6 տարվա ընթացքում խաղացել է Ֆլամենգո ակումբում Ռիո դե Ժանեյրոյից։ 2004 թվականին պայմանագիր կնքեց միլանյան Ինտերի հետ, բայց քանի որ լեգիոներ խաղացողները շատ էին ակումբում, Ժուլիոն վարձավճարով խաղաց Կիևո ակումբում, որի կազմում ոչ մի խաղ չանցկացրեց։ 2005 թվականի օգոստոսին Ժուլիոն վերադարձավ Միլանի Ինտեր, կնքելով 3 տարվա պայմանագիր, փոխարինելով Ֆրանչեսկո Տոլդոյին, Ժուլիոն զբաղեցնում է ակումբի հիմնական դարպասապահի պաշտոնը։

2012 թվականի օգոստոսին Ժուլիոն կնքում է 4 տարվա պայմանագիր անգլիական Կուինզ Պարկ Ռենջեռսի հետ։ Անգլիական Պրեմիեր լիգան պարտվելուց հետո նա խաղում է ընդամենը 1 խաղ։

2014 թվականի փետրվարի 7-ին, Ժուլիո Սեզարն ուղևորվեց կանադական Տորոնտո, նրա համար որպեսզի ձեռք բերի լավ մարզավիճակ, 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։ Սեզարը իր նորամուտը Տորոնտոյում անցկացրել է 2014 թվականի մարտի 15-ի խաղում, որը ավարտվել է հաղթանակով (2։1)։ 2014 թվականի հուլիսի 25-ին պայմանագիրը լրանալու պատճառով վերադառնում է Կուինզ Պարկ Ռենջեռս։

2014 թվականի օգոստոսի 20-ին, Կուինզ Պարկ Ռենջեռսը դադարեցնում է պայմանագիրը Ժուլիո Սեզարի հետ, և նա մեկնում է Բենֆիկա, կնքելով 2 տարվա պայմանագիր։

Կարիերան Ազգային Հավաքականում խմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքականում կարիերան սկսել է 2003 թ-ին, իր հավաքականի հետ հանդես գալով Ամերիկայի Գավաթի խաղարկությանը։ Մասնակցել է 2003, 2005, 2007, 2009, 2013 թթ ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին, 2006-2014 թթ ԱԱ-ին։ Իր հավաքականի հետ արժանացել է ավելի քան 80 մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Football: Júlio César signs a two-year contract with SL Benfica». S.L. Benfica. 2014 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Júlio César oficializado por duas temporadas». Record (պորտուգալերեն). 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Жулио Сезар объявил об окончании карьеры в сборной Бразилии
  6. Kendall, Mark (2005 թ․ հուլիսի 8). «Inter land Brazilian keeper». Sky Sports.
  7. «Julio Cesar signs with QPR, pending visa». ESPN FC. 2012 թ․ օգոստոսի 29.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլիո Սեզար» հոդվածին։