Ժորժի Ամադու (օգոստոսի 10, 1912(1912-08-10)[2][3][4][…], Իտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4] - օգոստոսի 6, 2001(2001-08-06)[2][3][5][…], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, կոմունիստ։ Բրազիլիայի ակադեմիայի անդամ (1961

Ժորժի Ամադու
բրազ.-պորտ.՝ Jorge Leal Amado de Faria[1]
Ծնվել էօգոստոսի 10, 1912(1912-08-10)[2][3][4][…]
ԾննդավայրԻտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4]
Վախճանվել էօգոստոսի 6, 2001(2001-08-06)[2][3][5][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՍալվադոր, Բրազիլիա
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ, վիպասան և քաղաքական գործիչ
Լեզուբրազիլիական պորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա[4]
ԿրթությունՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ժանրերվեպ
Գրական ուղղություններմոդեռնիզմ և magic realism?
Ուշագրավ աշխատանքներԳաբրիելա, դարչին և մեխակ[4], Դոնա Ֆլորը և իր երկու ամուսին ները[4], Տիետան Ագրեստեից[4], Ավազի կապիտանները[4] և Tereza Batista: Home from the Wars?
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԶելիա Գատաի
Изображение автографа
Կայքjorgeamado.com.br
 Jorge Amado Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ճանաչվել է «Կակաո» (1933), «Քրտինք» (1934) վեպերով։ 1930-ական թվականների կեսերից մասնակցել է Ազգային ազատագրական ալյանսի (միության) պայքարին, այդ տարիներին գրել է «Ժուբիաբա» (1935), «Մեռյալ ծով» (1936) և «Ավազի նավապետները» (1937) վեպերը։ Ալյանսի պարտությունից (1937) հետո բանտարկվել է, ապա դարձել վտարանդի (1941-1942

Վերադառնալով հայրենիք 1945 թվականին՝ Ամադուն Բրազիլիայի կոմկուսի կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի պատգամավոր։ Կոմկուսի արգելումից (1948) հետո կրկին դարձել է վտարանդի (մինչև 1952 թվականը)։

«Հույսի ասպետի՝ Լաիս Կառլոս Պրեստեսի կյանքը» (1942, կենսագրական), «Գաբրիելան, մեխակը և դարչինը» (1958), «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1966) վեպերում, «Հին ծովայիններ» (1961) և «Գիշերային հովիվներ» (1964) պատմվածքների ժողովածուներում սոցիալիստական ռեալիզմի դիրքերից վարպետորեն արտացոլել է բրազիլական ժողովրդի կյանքը։

Ամադուն խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ էր, «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1951

1953 թվականին այցելել է Հայաստան։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժի Ամադու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 271