Ժոսլեն Անգլոմա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժոսլեն Անգլոմա (ֆր.՝ Jocelyn Angloma, օգոստոսի 7, 1965, Լես Աբիմես, Գվադելուպա), ֆրանսա-գվադելուպացի ֆուտբոլային պաշտպան է։ Ելույթ է ունեցել գվադելուպական «Էտուալ» ակումբի կազմում։ Հանդիսացել է ակումբի ամենատարեց ֆուտբոլիստը։ 2007 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Ժոսլեն Անգլոմա
ֆր.՝ Jocelyn Angloma
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր Գվադելուպա Լես Աբիմես, Գվադելուպա
Հասակ 1.80 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1978-1985 Գվադելուպա Էտուալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1987
1987-1990
1990-1991
1991-1994
1994-1996
1996-1997
1997-2002
2006-2007
Ֆրանսիա Ռեն
Ֆրանսիա Լիլ
Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Իտալիա Տորինո
Իտալիա Ինտեր
Իսպանիա Վալենսիա
Գվադելուպա Էտուալ
37 (1)
92 (13)
36 (6)
85 (3)
60 (7)
30 (1)
120 (5)
? (?)
Ազգային հավաքական
1990-1996
2006-2007
Ֆրանսիա Ֆրանսիա
Գվադելուպա Գվադելուպա
37 (1)
14 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերան խմբագրել

Ֆուտբոլային կարիերան սկսել է գվադելուպական «Էտուալ» ակումբում, որտեղ էլ նրան նկատեցին «Ռենի» սկաուտները։ Գալով Ֆրանսիա և «Ռենի» կազմում երեք տարի հանդես գալուց հետո, Ժոսլենը տեղափոխվում է «Լիլ»։ Նրա խաղը ֆուտբոլիստի վրա բևեռում է ֆրանսիական գեր-ակումբների ուշադրությունը, և 1990 թ. անցնում է «ՊՍԺ»։ Չնայած այն բանին, որ նա հաճախ էր հայտնվում հիմնական կազմում, սակայն նա այդպես էլ չհարմարվեց նոր թիմում։ Ղեկավարությունը ընդառաջեց Անգլոմայի խնդրանքներին և նրան բաց թողեց Մարսելի «Օլիմպիկ»։ «Օլիմպիկում» նա արագ դարձավ հիմնական կազմի խաղացող։ 1993 թ. նա «Օլիմպիկի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, սակայն ակումբի նախագահ Բերնար Տապիի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված եղավ թիմի մյուս առաջատարների հետ թողնել թիմը և տեղափոխվել Իտալիա։ Անցկացնելով միա քանի սեզոն «Տորինոյում» և «Ինտերում», Անգլոման չկարողացավ հաղթել ոչ մի մրցաշարում։ «Ինտերի» հետ նրա ամենամեծ նվաճումը ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հասնելն էր։ Ժոսլենի կարիերայում ամենահաջողակ ակումբը հանդիսացավ «Վալենսիան», որի կազմում նա նվաճեց մի քանի մրցանակներ Իսպանիայում և երկու անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 2002 թ. Անգլոման ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան, սակայն մի քանի տարի անց այն վերսկսեց իր հարազատ «Էտուալ» ակումբում։

Կարիերան Ֆրանսիայի հավաքականում խմբագրել

Խաղալով «Ռենում»՝ Անգլոման հրավեր ստացավ Ֆրանսիայի երիտասարդական հավաքական, որի կազմում դարձավ 1988 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Առաջին հրավերը Ֆրանսիայի ազգային հավաքական նա ստացավ 1990 թ.: Նրա կազմում անց է կացրել է 37 հանդիպում և խփել մեկ գոլ։ Մասնակցել է Եվրոպայի երկու առաջնությունների։ 1996 թ. Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան Անգլիայի հետ կիսեց երրորդ տեղը, որից հետո Անգլոման ավարտեց ելույթները Ֆրանսիայի հավաքականում։

Կարիերան Գվադելուպայի հավաքականում խմբագրել

Վերադառնալով պատմական հայրենիք և վերսկսելով ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան՝ Անգլոման հրավեր ստացավ Գվադելուպայի հավաքական։ Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Գվադելուպան ՖԻՖԱ-ի անդամ չէ (ԿՈՆԿԱԿԱՖ-ի հատուկ կանոնակարգի համաձայն գվադելուպական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստները կարող են խաղալ Գվադելուպայի հավաքականի կազմում, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանդես չեն եկել Ֆրանսիայի հավաքականում)։ Անգլոմայի հետ Գվադելուպան հասավ հրաշալի արդյունքի՝ Կանադայի հետ կիսելով 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղը։ Դրանից հետո Անգլոման հայտարարեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։

Միջազգային գոլերը խմբագրել

Ամսաթիվը Մրցավայրը Հակառակորդը Գոլը Հաշիվը Մրցաշարը
Ֆրանսիայի հավաքական
5 հունիսի 1996 Լիլ, Ֆրանսիա   Հայաստան 1 : 0 2 : 0 ընկերական հանդիպում
Գվադելուպայի հավաքական
14 նոյեմբերի 2006 Ջորջթաուն, Գայանա   Դոմինիկանա 1 : 0 3 : 0 2007 թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար
14 հունվարի 2007 Սան Ֆեռնանդո, Տրինիդադ և Տոբ.   Կուբա 2 : 0 2 : 1 2007 թ. կարիբյան գավաթ
9 հունիսի 2007 Մայամի, ԱՄՆ   Կանադա 1 : 0 2 : 1 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
17 հունիսի 2007 Հյուսթոն, ԱՄՆ   Հոնդուրաս 1 : 0 2 : 1 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել

Հղումներ խմբագրել