Ժոսեֆինա Պլա (իսպ.՝ Josefina Pla, նոյեմբերի 9, 1903(1903-11-09)[2], Լոբոս կղզի, La Oliva, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա - հունվարի 11, 1999(1999-01-11), Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի բանաստեղծուհի, դրամատուրգ, վեպերի և պատմվածքների հեղինակ, գրականագետ, հաջողությամբ զբաղվել է նաև կերամիկայի արվեստով։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։

Ժոսեֆինա Պլա
իսպ.՝ Josefina Plá[1]
Ծննդյան անունիսպ.՝ María Josefina Teodora Plá Guerra Galvani[1]
Ծնվել էնոյեմբերի 9, 1903(1903-11-09)[2]
ԾննդավայրԼոբոս կղզի, La Oliva, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Վախճանվել էհունվարի 11, 1999(1999-01-11) (95 տարեկան)
Վախճանի վայրԱսունսյոն, Պարագվայ
ԳերեզմանRecoleta Cemetery, Asuncion
Մասնագիտությունբանաստեղծուհի, քանդակագործ, գրող, լրագրող, խեցեգործ և պատմաբան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Պարագվայ և  Իսպանիա
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունInternational Academy of Ceramics?[3]
Պարգևներ
ԱմուսինJulián de la Herrería?[4]
 Josefina Pla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժոզեֆինա Պլան ծնվել է Կանարյան կղզիներում գտնվող Լոբոս փոքրիկ կղզում, որը գտնվում է Ֆուերտևենտուրա կղզուց 2 կմ դեպի հյուսիս։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնիչ չէ։ Արգենտինացի բանաստեղծ Ռաուլ Ամարալը (1918-2006), որը հանդիսանում է նրա կենսագիրն ու աշխատանքների հետազոտող, նշում է, որ իր ծննդյան օրը 1903 թվականի նոյեմբերի 8-ն է։

Պլայի հայրը եղել է քաղաքային պաշտոնյա, Պլան մանկության և պատանեկության տարիներին բնակվել է Իսպանիայի տարբեր քաղաքներում։

1924 թվականին Պլան հանդիպել է պարագվայցի նկարիչ Անդրես Կամպոս Սերվերայի հետ, որը հետագայում առավել հայտնի դարձավ Հուլիոս-դարբին (իսպ.՝ Julián de la Herrería) կեղծանվամբ։ Հանդիպումից երկու տարի անց նրանք ամուսնացան։ 1926 թվականից նրանք ապրում էին Պարագվայում, պարբերաբար մեկնում Իսպանիա։ 1934 թվականին լույս է տեսել Պլայի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երազի գինը»։ Գիրքը փառաբանում է սերը, որն էլ բերեց նրա համբավ։

1937 թվականին Իսպանիա ուղևորվելու ընթացքում մահացել է ամուսինը։

Աշխատություններ խմբագրել

Պլայի բանաստեղծությունները ռուսերեն առաջին անգամ լույս են տեսել 1975 թվականին՝ «Լատինական Ամերիկայի պոեզիան» ժողովածուում, Համաշխարհային գրականության գրադարանի 170-րդ հատոր։

  • El precio de los sueños, 1934
  • Una Novia para Josevai, 1950
  • La raíz y la aurora, 1960
  • Rostros en el agua, 1965
  • Invención de la muerte, 1965
  • Satélites oscuros, 1966
  • El polvo enamorado, 1968
  • Desnudo día, 1968
  • Luz negra, 1975
  • Antología Poética, 1927—1977
  • Follaje del tiempo, 1982
  • Tiempo y tiniebla, 1982
  • Cambiar sueños por sombras, 1984
  • La nave del olvido, 1985
  • La llama y la arena, 1985
  • Los treinta mil ausentes, 1985
  • De la imposible ausente, 1996

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսեֆինա Պլա» հոդվածին։