Ժողովրդահանրապետական կուսակցություն (Թուրքիա)

Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցություն (թուրքերեն՝ Cumhuriyet Halk Partisi), Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցություն, որն ունի ձախակենտրոն և քեմալիստական հայացքներ։ Առավել կարճ կոչում են ԱՀԿ (CHP): Կուսակցության դրոշի վեց նետերը խորհրդանշում են քեմալիզմի վեց հիմնական սկզբունքները՝ հանրապետականություն, ազգայնականություն, էտատիզմը, պոպուլիզմը (ազգայնություն), լաիցիզմ (աշխարհիկություն) և հեղափոխականություն։

Ժողովրդահանրապետական կուսակցություն
թուրքերեն՝ Cumhuriyet Halk Partisi
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Թուրքիա
ԱռաջնորդՄուստաֆա Քեմալ Աթաթուրք, Իսմեթ Ինյոնյու, Բյուլենտ Էջևիտ, Deniz Baykal?, Hikmet Çetin?, Deniz Baykal?, Altan Öymen?, Deniz Baykal?, Քեմալ Քըլըչդարօղլու և Özgür Özel?[1]
ՀիմնադիրՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
Հիմնադրվածսեպտեմբերի 9, 1923
Գաղափարախոսությունքեմալականություն, աշխարհականություն, սոցիալ-ժողովրդավարություն և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքձախակենտրոն
ՇտաբՉանկայա, Անկարա, Թուրքիա
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն, Սոցիալիստական ինտերնացիոնալ[2], Պրոգրեսիվ ալյանս[3] և Nation Alliance?
Կայքchp.org.tr
en.chp.org.tr
 Republican People's Party Վիքիպահեստում

Կուսակցությունը հիմնադրվել է Սիվասի համաժողովի ժամանակ, որի հիմնական նպատակը Թուրք-հունական պատերազմի ժամանակ դեպի Անատոլիա Հունաստանի հնարավոր ներխուժման կասեցումն էր։ 1923 թվականի սեպտեմբերի 3-ին Ազգային կուսակցությունը իրեն հռչակեց որպես քաղաքական կազմակերպություն, իսկ արդեն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիայի անկախությունը և հանրապետական կարգերի հիմնադրումը։ 1924 թվականի նոյեմբերի 10-ին կուսակցությունը ստացել է նոր Ազգային հանրապետական կուսակցություն անվանումը։ Մինչև 1946 թվականը Թուրքիայում գործել է միակուսակցական համակարգ։ Քաղաքական այլ կուսակցությունները (Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ- հանրապետական կուսակցությունը, Ազգային զարգացման կուսակցությունը) համարվում էին անօրինական գործող կազմակերպություններ։

Երբ ԱՀԿ առաջնորդ Իսմեթ Ինյոնյուն անցկացրեց բազմակուսակցական ընտրություններ նրա կուսակցությունը հնարավորություն ունեցավ հաղթելու առաջին ընտրության ժամանակ, սակայն 1950 թվականին նրանք պարտություն կրեցին։ Հանրապետական վերադարձան իշխանության միայն 1960 թվականին՝ զինված հեղաշրջումից հետո, իսկ արդեն 1961 թվականին Արդարություն կուսակցության հետ կազմել են խոշոր կոալիցիա։

2011 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 11 131 371 (25,91 %) ձայն և 550 հնարավոր մանդատներից ստացել 135-ը։ ԱՀԿ-ն ունի տարածքային ներկայացուցչություններ։ Ներկայումս կուսակցությունը երկրորդն է Թուրքիայում՝ Արդարություն և զարգացում կուսակցությունից հետո[4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդահանրապետական կուսակցություն (Թուրքիա)» հոդվածին։