Ժոզե Ֆեռաս դե Ալմեյդա Ժունիոր

Ժոզե Ֆեռաս դե Ալմեյդա Ժունիոր (պորտ.՝ José Ferraz de Almeida Júnior, մայիսի 8, 1850(1850-05-08)[1][2][3], Իտու, Սան Պաուլու, Բրազիլիա[1] - նոյեմբերի 13, 1899(1899-11-13)[1][2], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա[1]), բրազիլացի նկարիչ, որն առավել հայտնի է Ալմեյդա Ժունիոր անվամբ։

Ժոզե Ֆեռաս դե Ալմեյդա Ժունիոր
José Ferraz de Almeida Júnior
Ծնվել էմայիսի 8, 1850(1850-05-08)[1][2][3]
ԾննդավայրԻտու, Սան Պաուլու, Բրազիլիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 13, 1899(1899-11-13)[1][2] (49 տարեկան)
Մահվան վայրՊիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա[1]
Քաղաքացիություն Բրազիլիա[4]
ԿրթությունAcademia Imperial de Belas Artes (Brazil)?[1]
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Model's Rest?, A Conversão de São Paulo a Caminho de Damasco?, Interrupted Whetting?, Monção departing? և Caipira Cutting Tobacco?
Պարգևներ
Վարդի շքանշան
 Almeida Júnior Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նկարիչը ծնվել է 1850 թվականի մայիսի 8-ին Իտու քաղաքում՝ Սան Պաուլու նահանգում։

Նրա նկարչական կարիերան սկսվեց այն պահից, երբ աշխատում էր որպես զանգահար «Կանդելարիի Տիրամայր» (պորտ.՝ Igreja Matriz de Nossa Senhora da Candelária) եկեղեցում։ Այնտեղ նա ստեղծեց որոշ ոչ մեծ ստեղծագործություններ հոգևոր թեմաներով։ Եկեղեցու գլխավոր քահանան տպավորվել էր սիրողական նկարչի աշխատանքներով։ Արդյունքում նա գումարներ հավաքեց և Ժունիորին ուղարկեց Ռիո դե Ժանեյրո՝ կերպարվեստի դասերի։ 1869 թվականին ապագա նկարիչը ընդունվեց Academia Imperial de Belas Artes ակադեմիա, որտեղ սովորեց Վիկտոր Մեյրելիսի և Պեդրու Ամերիկոյի հետ։ Ակադեմիան ավարտելուց հետո նա վերադարձավ Իտու և բացեց սեփական արվեստանոցը, որպեսզի հետագայում պայքարեր Եվրոպա մեկնելու և կատարելագործվելու համար։

Եվրոպա Ալմեյդա Ժունիորը հասավ 1876 թվականին։ Երբ Բրազիլիայի կայսր Պեդրու II-ն այցելեց Սան Պաուլու նահանգ, դիտեց նկարչի աշխատանքները։ Հիանալով և տպավորվելով դրանցից, նա առաջարկեց հովանավորել նկարչի ուսումը Փարիզում։ Այսպիսով՝ կայսեր հրամանով նշանակվեց ամենամսյա 300 ֆրանկ գումար։

Ալմեյդան տեղավորվեց Մոնմարտրում և ընդունվեց գեղարվեստի դպրոց (ֆր.՝ École des Beaux-Arts)։ Նա դարձավ Ալեքսանդր Կաբանելի աշակերտներից մեկը։ Մասնակցել է փարիզյան 4 նկարչական սալոններին։

Նա մնաց Փարիզում մինչև 1882 թվականը, հետո կարճատև այցով մեկնեց Իտալիա և վերադարձավ հայրենիք։ Այստեղ ցուցադրեց իր եվրոպական շրջանի աշխատանքները։ Հաջորդ տարի Ժունիորը Սան Պաուլուում բացեց նկարչական արվեստանոց, որտեղ սկսեց և՛ նկարել, և՛ դասավանդել։ 1884 թվականին նա ցուցադրեց իր աշխատանքները Exposição Geral de Belas Artes -ում և արժանացավ բրազիլական կայսրության բարձրագույն ասպետական պարգևի՝ Վարդի շքանշանի։

Մեկ տարի անց Վիկտոր Մեյրելիսն առաջարկեց նրան ակդեմիայի պատմական գեղանկարչության պրոֆեսորի աշխատանքը, սակայն վերջինս հրաժարվեց և գերադասեց մնալ և աշխատել Սան Պաուլուում։ 1887-ից 1896 թվականներին նկարիչը ևս երեք անգամ ուղևորվեց Եվրոպա։ Սկսեց ավելի հաճախակի անդրադառնալ աստվածաշնչյան թեմաներին։ 1898 թվականին ստացավ Ակադեմիայի ոսկե մեդալ։

Բրազիլացի նկարչի կյանքին 1899 թվականի նոյեմբերի 13-ին վերջ տվեց նրա զարմիկը՝ José de Almeida Sampaio-ն, վայրագորեն սպանելով հանճարեղ նկարչին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել