Ժոզե Արթուրո Կաստելյանոս

Ժոզե Արթուրո Կաստելյանոս (իսպ.՝ José Arturo Castellanos, դեկտեմբերի 23, 1893(1893-12-23), San Vicente, Սալվադոր - հունիսի 18, 1977(1977-06-18), Սան Սալվադոր, Սալվադոր), ռազմական գործիչ և դիվանագետ, համագործակցելով Ժորժ Մանտելլոյի հետ Հոլոքոստի ժամանակ փրկել է շուրջ 25 000 հրեայի կյանք։ Կաստելյանոսին կոչում էին սալվադորական Շինդլեր։ Նրա սխրանքի մասին ԱՄՆ-ում նկարահանվել է «Ապակե տուն» վավերագրական ֆիլմը։

Ժոզե Արթուրո Կաստելյանոս
իսպ.՝ José Arturo Castellanos Contreras
դեկտեմբերի 23, 1893(1893-12-23) - հունիսի 18, 1977(1977-06-18) (83 տարեկան)
ԾննդավայրSan Vicente, Սալվադոր
Մահվան վայրՍան Սալվադոր, Սալվադոր
Քաղաքացիություն Սալվադոր
Կոչումգնդապետ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ժոզե Արթուրո Կաստելյանոսը ծնվել է 1893 թվականի դեկտեմեբրի 23-ին Սան Վիսենտե (Էլ Սալվադոր) քաղաքում, գեներալ Աբելինո Կոստելյանոսի և Իզաբել Կոնտրերասի ընտանիքում։

Ռազմական կարիերան սկսել է 1910 թվականին՝ որպես կուրսանտ։ Սովորել է Թուրինի ռազմական քոլեջում։ 1936 թվականին ծառայության մեջ հաջողությունների համար ստացել է գնդապետի կոչում և սալվադորյան բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը[2]։

1937 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել է Սալվադորի դեսպանը Լիվիերպուլում, իսկ 1938 թվականի մայիսի 9-ին Համբուրգում։ 1941 թվականին նոյեմբերի 4-ին նշանակվել է դեսպան Ժնևում[3]։ Ժնևում աշխատել է մինչև 1945 թվականը։ Պատերազմից հետո ապրել է Սալվադորում։

Ամուսնացած է եղել շվեյցարացի Մարիա Շտուրմանի հետ, ունեցել է 3 դուստր և 2 որդի։

Մահացել է 1977 թվականի հունիսի 18-ին Սալվադորում[4]։

Հրեաների փրկություն խմբագրել

Եվրոպայում աշխատելու ժամանակ Կաստելյանոսը ծանոթացել է Տրանսիլվանիայից հրեա գործարար Ժորժ Մանդլի հետ։ 1939 թվականին Մանդլը ստանում է Սալվադորի քաղաքացիություն և Արևելյան Եվրոպայում Սալվադորի պատվավոր դեսպանի պաշտոնը։ 1942 թվականին նրան հաջողվում է արտագաղթել Շվեյցարիա, որտեղ Կոստելյանոսը նրան նշանակեց դեսպանատան առաջին քարտուղարի կեղծ պաշտոնը` նրան անվանելով Մանտելլո[5]։ Դրանից հետո նրանք զբաղվում էին Գերմանիայի հրեաների և նացիստների կողմից օկուպացված եվրոպական երկրների մարդկանց համար կեղծ «քաղաքացիության վկայականներ» եվ ամուսնության փաստաթղթեր տալով։ Փաստաթղթերը ավելի իրական էին թվացել, քանի որ դրանք կնքվել են Ժնևում այլ հյուպատոսությունների կնիքով ևս։

Այս փաստաթղթերի մեծ մասը, որոնք ապահովում էին նացիստական ճամբարներից տեղահանումը, ուղարկվեցին Հունգարիայի փոխքաղաքապետ Կարլ Լուցին, որը թաքցրել էր հազարավոր հրեաների լքված ապակու գործարանում, որը հայտնի էր «Ապակե տուն» անվամբ[5]։ Կաստելյանոսը և Մանդլը կարողացան համոզել պաշտոնյաներին` այդ փաստաթղթերի իսկություն վերաբերյալ և ցույց տալ, որ եվրոպական երկներում գոյություն ունի սալվադորյան հսկայական սփյուռք։ Նացիստները շատ բան չգիտեին Սալվադորի մասին, և հենց դա էլ օգնում էր Կաստելյոսին խաբել նրանց։ Ընդհանուր առմամբ տրվել է շուրջ 40000 փաստաթուղթ, որն էլ օգնեց փրկել ավելի քան 25000 մարդու կյանք[5][6].: Կաստելյանոսի դստրերից` Ֆրիդա Գարսիան հիշում է, որ հայրը երբեք չի մտածել, որ ինքը մեծ ու հատուկ բան է արել[7]։

  Նա ասաց, որ իր փոխարեն ով էլ լիներ, նույնը կաներ։ Դրա համար էլ իր արարքը հերոսական չէր։  

1972 թվականին Կաստելյանոսը հարցազրույց է տվել ամերիկացի գրող Լեոն Յուրիսին, որը ցանակնում էր լսել Հոլոքոստի պատմության նրա տեսլականը։ Իր մահից 1 տարի առաջ` 1976 թվականին Կաստելյանոսը կարճ հարցազրույց տվեց մի ռադիոյի։ Այս երկու վկայությունները հանրության կողմից աննկատելի էին[5]։

Ճանաչում խմբագրել

1999 թվականի ապրիլին Երուսաղեմի քաղաքապետարանը Խոսե Կաստելյանոսի թոռնուհուն հրավիրեցին Սալվադորում նրա անունով փողոցի բացմանը։

Կոստելյանոսի պատմությունը միջազգային հեղինակություն ձեռք բերեց «Ապակե տուն» ֆիլմի շնորհիվ, որը նկարահանվել է 2006 թվականին ԱՄՆ-ում։

2006 թվականին Սալվադորի արտաքին գործերի նախարարությունը, պատմաբան Մուրրան Ֆերակուտին, Սալվադորի հրեական համայնքը և «Ապակե տան» ֆիլմի հեղինակները խնդրանքով դիմեցին Հոլոքոստի եւ հերոսության ինստիտուտ` Յադ Վաշեմ, Կաստելյանոսին «Աշխարհի արդարակյացներ» կոչում շնորհելու համար[3][5].[8]: Սալվադորի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկ Լայնեսը, որը Երուսաղեմում էր 2007 թ. եռօրյա այցով, լրացուցիչ զեկույց ներկայացրեց Կաստելյանոսի վերաբերյալ Յադ Վաշեմի ներկայացուցիչներին։

Սալվադոր հրեական համայնքի պատվավոր նախագահ Կլաուդիո Կանն ասել է[7]

  Գնդապետը մեծ գործ է կատարել և մենք հպարտանում ենք դրանով։ Մենք կարևոր ենք համարում, որ այն միջազգային հեղինակություն է ձեռք բերել։  

2008 թվականի հունիսի 15-ին Վաշինգտոնում Սալվադորյան դեսպանատանը տեղի ունեցավ Կաստելյանոսի հիշատակին նվիրված երեկո։ 2010 թվականի հուլիսին Յադ Վաշեմի ինստիտուտը պարգեւատրել է Ժոզե Արթուրո Կաստելյանոսին `«Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչմամբ։ Հուլիսի 27-ին Սալվադորի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ պատվավոր դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Righteous Among the Nations Database
  2. «Diplomático Destacado Salvadoreño Coronel José Arturo Castellanos: Héroe del Holocausto» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Коган, Эли. (15 июня 2008). «Памяти дипломата, спасшего тысячи евреев». Агентство еврейских новостей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Список Кастельяноса(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Вдохновивший Валленберга и Шиндлера
  6. El Salvador, a rescuing country
  7. 7,0 7,1 Eric Lemus — «Сальвадорский Шиндлер» (18 июня 2008 года). «El Schindler salvadoreño» (իսպաներեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 30 сентября 2008-ին.
  8. «Израиль узнал еще об одном Праведнике мира». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. Galería

Արտաքին հղումներ խմբագրել