Ժոաո Կառլոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժոաո Կառլոս Պինտո Չավես (Բրազիլական պորտուգալերեն՝ João Carlos Pinto Chaves, հունվարի 1, 1982(1982-01-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, խաղում է Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կազմում։

Ժոաո Կառլոս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոաո Կառլոս Պինտո Չավես
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1982(1982-01-01)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Համար 55
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002

2002-2004

2004-2008

2008-2011

2011-2013

2013-մինչ հիմա

Բրազիլիա Վասկո դա Գամա

Բուլղարիա ԲԿՄԱ
(ֆուտբոլային ակումբ, Սոֆիա)

Բելգիա Լոքերեն

Բելգիա Գենկ

Ռուսաստան Անժի

Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

13 (0)

46 (4)

114 (8)

73 (11)

56 (3)

10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

 
Ժոաո Կառլոսը Սպարտակի կազմում

Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թ. Ռիո դե Ժանեյրոյի «Վասկո դա Գամա» ակումբում, որի կազմում երկրի առաջնության խաղերում անցկացրել է 13 հանդիպում։ 2002 թ. տեղափոխվել է բուլղարական ԲԿՄԱ, որի կազմում էլ հենց մեկնարկային մրցաշրջանում կարողանում է դառնալ երկրի առաջնության հաղթող։ 2004 թ. հուլիսին ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական «Լոքերեն» ակումբ[2]։ Լոքերենի կազմում մնում է 4 տարի ու այդ ընթացքում հասցնում մասնակցել երկրի առաջնության 114 հանդիպման։ Բելգիական մեկ այլ Գենկ ակումբի հետ ունեցած երկարատև բանակցություններից հետո վերջապես 2008 թ. հունիսի 10-ին ֆուտբոլիստը կնքում է պայմանագիր։ 1 տարի անց Ժոաո Կառլոսը Գենկի կազմում կարողանում է նվաճել Բելգիայի գավաթը։

2011 թ. հունվարի 29-ին բրազիլացին պայմանագիր է ստորագրում Մախաչկալայի «Անժի» ակումբի հետ[3]։ Անժիի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 1-ին, երբ թիմն իր հերթական հանդիպումն էր անցկացնում երկրի Գավաթի խաղարկությունում։ Այդ խաղում նրանց մրցակիցն էր Սանկտ Պետերբուրգի Զենիթը[4]։ Անժիում Ժոաոն իրեն հիանալի դրսևորեց իր վստահ խաղի շնորհիվ, իրեն լավ էր դրսևորում հատկապես երկրորդ հարկում։

2013 թ. օգոստոսի 21-ին Անժին և Սպարտակը համաձայության եկան ֆուտբոլիստի տեղափոխության համար[5]։ Որոշ տեղեկություններով Սպարտակը ֆուտբոլիստի համար վճարել է 1 միլիոն դոլար։

Անձնական կյանք խմբագրել

Իր կնոջ՝ Ֆերնանդայի հետ ծանոթ է եղել դեռ մանուկ հասակում։ Ֆերնանդան փոքր է նրանից 1 տարով։ Նրանք ունեն 2 երեխա. մեծ աղջիկը՝ Մարիա Էդուարդուն և փոքր որդին՝ Ժուան Պելեն։ Ընտանիքն ապրում է Մոսկվայում, երեխաները սովորում են անգլիական դպրոցում[6]։

Նվաճումներ խմբագրել

  ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Սոֆիա)

• Բուլղարիայի չեմպիոն - 2002/03

• Բուլղարիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2003/04 • Բուլղարիայի Գավաթի եզրափակիչ փուլի մասնակից - 2003/04

  Գենկ

• Բելգիայի գավաթակիր - 2008/09

  Անժի

• Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/13 • Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ փուլի մասնակից - 2012/13

Վիճակագրություն խմբագրել

Վերջին թարմացումը - 2013 թ. հունվարի 24

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Van der Weerden heads to Belgium». UEFA.com. 2004 թ․ հուլիսի 6. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  3. «Защитник «Генка» Жуан Карлос стал игроком «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  4. «Информация о матче». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  5. ««СПАРТАК» И «АНЖИ» ДОСТИГЛИ ПРИНЦИПИАЛЬНОГО СОГЛАШЕНИЯ О ПЕРЕХОДЕ ЖУАНА КАРЛОСА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  6. Жуан Карлос — семьянин

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոաո Կառլոս» հոդվածին։