Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (անգլ.՝ Graduate Institute of International and Development Studies, ֆր.՝ Institut de hautes études internationales et du développement), կարող են նաև օգտագործվել կրճատ ձևերը` The Graduate Institute, IHEID և նախկին համառոտ անվանումը hei-ը, պետք արտասանել [հեի], շրջանառվում է նաև Ժնևի միջազգային հետազոտությունների ինստիտուտ անվանումը — մեկը ամենահեղինակավոր և Շվեյցարիայի, աշխարհում առաջին ակադեմիական հաստատությունը, որը նվիրված է միջազգային հարաբերությունների հետազոտությանն ու ուսումնասիրությանը, միջազգային պատմությանը, միջազգային քաղաքականությանը, միջազգային տնտեսությանն և միջազգային զարգացմանը։

Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է2007[1]
ՏնօրենMarie-Laure Salles?
ԱնդամակցությունԲաց հասարակության համալսարանական ցանց[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3]
Երկիր Շվեյցարիա[4]
ՏեղագրությունԺնև
Կայքgraduateinstitute.ch(անգլ.)
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (Շվեյցարիա)##
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (Շվեյցարիա)
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Շվեյցարիա
 Graduate Institute of International and Development Studies Վիքիպահեստում
Համալսարանի «Դեվիսի» գրադարանը
Ժնևի համալսարան
Համալսարանի համայնապատկեր

Պատմություն խմբագրել

Հիմնադրման նպատակ խմբագրել

Ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ սկզբում այն ստեղծվել է հստակ սահմանված նպատակներով, հիմնականում ՄԱԿ-ի համար բարձր որակավորում ունեցող միջազգային անձնակազմի և դիվանագետների պատրաստման համար։ Այս հաստատության մեծ թվով շրջանավարտներ այսօր էլ աշխատում են այս կազմակերպությունում։ Իր հիմնադրման տարիներից (1927), համալսարանը առաջին ակադեմիական հաստատությունն է՝ նվիրված բացառապես միջազգային հարաբերությունների ուսումնասիրությանը և հետազոտությանը։ Համալսարանի հիմնադրման անհրաժեշտություն առաջացավ 1919 թվականին, Ազգերի լիգայի ստեղծումից հետո։ Համալսարանը պատկանում է դիվանագիտական դաշտի ամենահեղինակավոր կրթական հաստատությունների թվին։

Առաջին քայլեր խմբագրել

Համալսարանն իր աշխատանքն սկսել է 1927 թ. նոյեմբերի 3-ից։ Սկզբում այն աշխատում էր Կարմիր խաչի մոտ։ 1938 թվականին Համալսարանը տեղափոխվեց Բարտոն, որտեղ էլ այժմ գործում է գլխավոր մասնաշենքը։ Առաջին տարում համալսարանում սովորում էր 45 ուսանող[5]։ Առաջին հովանավորը Ռոկֆելլերի ֆոնդն էր (Laura Spellman Rockefeller Memorial Fund), որըն ապհովեվց համալսարանի ծախսերի շուրջ 90%-ը, և այդ հովանավորությունը շարունակվեց 20 տարի։ 1952 - 1962 թվականների Համալսարանի հովանավորն էր Ֆորդ հիմնադրամը։ 1953 թվականից ֆինանսական աջակցություն էր ստացվում Ժնևի իշխանություններից և հարուստ գործարարների կողմից[6]։ Ամենահեղինակավոր ֆակուլտետ համարվում է պրոֆեսոր Բոնդ Բրուեվիչի անվան Միջազգային դեսպանությունների իրավունք ֆակուլտետը։

Հիմնադիրներ և հետագա ղեկավարներ խմբագրել

Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է Ուիլյամ Ռապարդի և Պոլ Մանտուի կողմից։ Ուիլյամ Ռապարդը ընտրվեց ռեկտոր, դա 1924 թվականին էր։ Հետագայում, 1926-1928 թվականներին, ապա նաև 1936-1938 թվականներին նա դարձյալ համալսարանի ռեկտորն էր։ Պոլ Մանթուն իր հերթին, պատմաբան-տնտեսագետ, դիվանագետ և միաժամանակ թարգմանիչ էր։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ Պոլ Մանթուն հիմնական թարգմանիչներից մեկն էր։ 1920 թվականից նա ստանձնեց նոր ձևավորված Ազգերի լիգայի քաղաքական բաժնի տնօրենի պաշտոնը։ Հենց նա դարձավ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջին տնօրենը (1927-1955)[7]: Նրա իրավահաջորդները եղան Ժակ Ֆրեյմոնդը (1955-1978), Քրիստիան Դոնոմինիսը (1978-1984), Լուցի Կաֆլիշը (1984-1990), Ալեքսանդր Սվոբոդան (1990 - 1998), Պիտեր Չոպը (1998-2004)։ 2004 թվականից համալսարանը ղեկավարում է Ֆիլիպ Բուրան։

Դիմորդներին ներկայացվող պահանջներ խմբագրել

Այս ինստիտում կարելի է ստանալ մագիստրոսի և դոկտորի կոչում։ Ինստիտուտ ընդունվելու համար հարկավոր է բակալավրի աստիճան։ Կարևոր է նաև որոշակի աշխատանքային փորձի առկայությունը, որը կարող է ներառել պրակտիկա, մասնակցություն լրացուցիչ կրթական ծրագրերի, լեզուների ուսուցման դասընթացների և այլն։ Շատ հաճախ ԱՊՀ երկրներից դիմորդներ են գալիս ավելի շատ մասնագիտություն ձեռք բերելու, քան մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Սակայն ամեն ինչ կախված է դիմորդի գիտելիքների պաշարից և աշխատասիրությունից։

Մագիստրատուրա և դոկտորանտուրա խմբագրել

Ինստիտուտը ուսանողներին տալիս է միայն բարձրագույն կրթության և որակավորման բարձր մակարդակ, այնպիսիք, ինչպիսիք են մագիստրատուրան և դոկտորական աստիճանը։ Ժնևի համալսարանը տվել է ավելի քան 18 000 շրջանավարտներ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում։ Նրանցից են աշխարհում մեծ ճանաչում ստացած շատ նախագահներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ։

Պատկերասրահ խմբագրել

Ուսանողներ և դասախոսներ խմբագրել

2007-2008 ուստարում 210 ուսանողներ ստացան մագիստրոսի կոչում։ Դոկտորի կոչման արժանացան 34 շրջանավարտներ։ 2008-2009 ուստարում Համալսարանում սովորում էին 800 ուսանողներ։ 2008 թվականին Համալսարան էին ընդունվել 305 ուսանողներ [9] Համալսարանում ուսանողների թիվը մշտապես պահպանվում է՝ 800 հոգի։ Տարբեր մասնագիտություններով ուսում ստացողների քանակը հետևյալն է՝

  • Միջազգային հարաբերությունների մագիստրոս— 95
  • Միջազգային գիտությունների մագիստրոս — 187
  • Միջազգային հարրաբերությունների դոկտոր — 85
  • Միջազգային գիտությունների դոկտոր — 127
  • Գիտությունների զարգացման մագիստրոս — 209
  • գիտությունների ակադեմիայի դոկտոր — 62:

Ինչ վերաբերվում է դասախոսական կազմին, ապա 2008 թվականի տվյալներով Համալսարանում դասավանդում են 65 դասախոսներ, որոնցից 45-ը պրոֆեսորներ են։ Դասավանդում են նաև 25 պրոֆեսորներ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Ուսանողների աշխարհագրական բաշխում խմբագրել

2008-2009 ուստարում համալսարան ընդունված ուսանողների աշխարհագրությունը հետևյալն է[9]՝

  • 23% — Շվեյցարիա
  • 34% — Եվրոպա
  • 13% — Աֆրիկա
  • 11% — Հյոփւսիսային Ամերիկա
  • 10% — ՀարավայինԱմերիկա
  • 8% — Ասիա
  • 1% — Օվկիանիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.graduateinstitute.ch/discover-institute/history-institute
  2. https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. Krul, Nicolas (1977). Institut universitaire de hautes études internationales: HEI 50, 1927-1977. էջեր 14–15.
  6. Scott, Norman (2002). Institut universitaire de hautes études internationales: HEI 75, 1927-2002. էջեր 29–37.
  7. Scott, Norman (2002). Institut universitaire de hautes études internationales: HEI 75, 1927-2002. էջեր 38–39.
  8. THE INSTITUTE IN 2014–2015 factsheet (англ.). Graduate Institute of International and Development Studies. Проверено 29 июля 2015.
  9. 9,0 9,1 Rapport d'activité 2008. 2009. էջեր 18–20.

Գրականություն խմբագրել

  • The Graduate Institute of International Studies Geneva: 75 years of service towards peace through learning and research in the field of international relations, The Graduate Institute, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ» հոդվածին։