Ժյուլ Արդուեն-Մանսար (ֆր.՝ Jules Hardouin-Mansart, ի ծնե՝ Ժյուլ Արդուեն, գրաֆ դե Սագոն, ապրիլի 16, 1646(1646-04-16)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 11, 1708(1708-05-11)[1][5][2][…], Մարլի-լե-Ռուա), ֆրանսիացի ճարտարապետ, Լուի արև արքայի ժամանակաշրջանի ճարտարապետ է, ով ազգային «մեծ ոճի» հիմնադիրներից մեկն է, որը համատեղում էր կլասիցիզմի և բարոկկոյի առանձնահատկությունները։ Ֆրանսուա Մանսարի եղբորորդու թոռը ֆրանսիական ճարտարապետության մեջ կլասիցիզմի հեղինակն է։

Ժյուլ Արդուեն-Մանսար
ֆր.՝ Jules Hardouin-Mansart
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1646(1646-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 11, 1708(1708-05-11)[1][5][2][…] (62 տարեկան)
Մահվան վայրՄարլի-լե-Ռուա
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԵրկերGrand commun?, Շամբոր, Grand Trianon?, Château de Chazeron?, Վերսալի պալատ, Մարլի և Վանդոմի հրապարակ
Մասնագիտությունճարտարապետ և արվեստագետ
Զբաղեցրած պաշտոններSurintendant des Bâtiments?
ԱնդամությունՃարտարապետության թագավորական ակադեմիա
ԵրեխաներJacques Hardouin-Mansart?
 Jules Hardouin-Mansart Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բրյուան Լիբերալի մոտ սովորել է նախագծում, ճարտարապետի գործերից հայտնի է Փարիզում հիմնած հաշմանդամների տուն (1671-1676)։ Բացի այդ Արդուեն-Մանսարը Ֆրանսուա Մանսարից ժառանգել է ճարտարապետական պլանների և գծագրերի հավաքածուն։ Ճարտարապետը իր ազգանունին ավելացրել է նաև Մանսարի ազգանունը։

Նա կառուցել է փոքրիկ Վալ դղյակը (Сhâteau de Val, 1674) և վայելել է արքայի հարգանքը, երբ գծագրել է դե Կլանի դղյակի նախագիծը, որը նախանշվա՛ծ է եղել արքայի սիրուհու՝ Մարքիզա դը Մոնտեսպանի համար։ 1675 թվականին դարձել է «իսկական ճարտարապետ» և ընդունվել է Փարիզի ճարտարապետության թագավորական ակադեմիա։ 1681 թվականին ստացել է արքայական առաջին ճարտարապետի պաշտոնը և 1685 թվականին նշանակվել է թագավորական շինությունների սյուրինտենդանտ (surintendant Bâtiments du roi):

Արքայի բակում ծառայությունը սկսել է Սեն-Ժերմեն-ան-Լե պալատի ընդլայման նախագծից, այնուհետև ավարտել է Մեծ Տրիանոնի և Վերսալում առաջին թագավորական եկեղեցու՝ Նոտր-Դամի (Eglise Notre-Dame de Versailles) շինարարությունը (1684-1686)։ Ամենահայտնի ստեղծագործությունը Հաշմանդամների տունը (1693-1706), Վերսալում պալատի վերակառուցումը (1678-1687), Հաղթանակի (Place des Victoires, 1684 թվականի նախագծում) և Վանդոմի հրապարակի (Place Vendôme, 1698 թվականի նախագիծ) ճարտարապետական անսամբլն է։ Համարվում է Սերրան դղյակի հեղինակը։

1690 թվականին՝ Շառլ լը Բրենի մահից հետո, ղեկավարել է գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան, ով նոր էր ավարտել հաշմանդամների տան գմբեթի կառուցումը, արքայական պալատում ամրապնդում է իր ազդեցությունը։

1691 թվականին նա դառնում է արքայական շենքերի գլխավոր տեսուչ։ Հաջորդ տարում կանչում է գեղանկարիչ Շառլ դե Լաֆոսային և պատվիրում է նկարել եկեղեցու հատակագիծը։ Դե Լա Ֆոսը 1702–1706 թվականներին նկարել է գմբեթի ներսի մասը։

1699 թվականին Արդուէն–Մանսարը կարողացավ կոմս Սագոն–ան–Բուռբոնեից գնել (ավելի քան 130 000 ֆունտ) և պահպանել իր կոմսության տիտղոսը։ 1668 թվականի փետրվարի 3–ին Ժիւլ Արդուէն-Մանսարը ամուսնացել է Աննա Բոդենի հետ (1646-1738), ումից ունեցել է 5 երեխա։ Արդուէն–Մանսարը մահացել է 1708 թվականի մայիսի 11-ին՝ Մառլի լե Ռուաում։ Նա թաղվել է Փարիզի՝ Սեն Պոլ դե Լանդ (l'église Saint-Paul-des-Champs) համայնքի եկեղեցում։ Մարմարյա տապանաքարը պատրաստել է անվանի քանդակագործ Անտուան Կուազևոն։ Եկեղեցին քանդել են 1796–1799 թվականներին։ Հեղափոխության տարիներին ճարտարապետի մնացորդները թաքցվել են փարիզյան կատակոմբներում։ Ճարտարապետի հուշարձանները տեղադրվել են Վերսալում և Փարիզի «Հաշմանդամների տան» պարտեզում։ Արդուէն–Մանսարի անունով է կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը։

Հաշմանդամների տուն եկեղեցին (տաճար) Փարիզում խմբագրել

Ժիւլ Արդուէն-Մանսարի գլխավոր ստեղծագործություններից մեկը՝ «Հաշմանդամների տուն» եկեղեցին (հետագայում՝ տաճար), առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եվրոպականա ճարտարապետության պատմության մեջ։ Դրա կոմպոզիցիան՝ ճարտարապետի կողմից հորինված «ֆրանսիական սխեմայի» օրինակ է․ խաչի պլան, սյունազարդ սրահներ, «հռոմեական գմբեթով» թմբուկ, լապտեր և մեկ ուղղահայաց առանցքի վրա ծայրաձող։ Այդպիսի ծրագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, բայց ճարտարապետության պատմության մեջ չունի ուղղակի նախատիպեր։ Սյունասրահը և գմբեթը հիշեցնում են Հունաստանը և Իտալիան, բայց ծայրաձողը և լապտերը կապում են Հյուսիսային Եվրոպայի երկրների ավանդույթների հետ։ Ժամանակի ընթացքում Արդուէն–Մանսարի «ֆրանսիական սխեման» օրինակ դարձավ նեոկլասիկ՝ «Ալպերից հյուսիս» ճարտարապետության համար։ Այն ընդհանուր հատկանիշներով կրկնել է Ժակ Ժերմեն Սուֆլոն՝ Սուրբ Ժենևի եկեղեցում (Պանթեոն) (1758-1789) և մասամբ զարգացրել է Քրիստոֆեր Ռենը՝ Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում (1675-1708)։ Տաճարի բարձրությունը 107 մետր է։ «Հաշմանդամների տուն» եկեղեցին՝ արևի փայլից ոսկեզօծված գմբեթի ավարներով և ծայրաձողով, հանդիսանում է Փարիզի բարձր օրիենտիրներից մեկը։

Մեծ պալատը և Մեծ Տրիանոն Վերսալում խմբագրել

1661 թվականից Լուի արև արքան հրամայել է Վերսալում ընդարձարկել Մեծ պալատը, որպեսզի օգտագործի այն որպես իր մշտական նստավայր, քանի որ Ֆրոնդայի ապստամբությունից հետո Լուվրում իր ապրելը թվում էր վտանգավոր։ Անդրե Լենորտ և Շառլ լը Բրեն ճարտարապետները նորոգել և ֆրանսիական բարկայի կլասիցիզմի «մեծ ոճով» ընդարձակել են պալատը։ 1668 թվականից մինչև 1671 թվականը Լուի Լևոն շրջապատել է Մարմարե բակը, որը ստեղծվել է նախորդ դարաշրջանում (1624-1631)՝ Ժակ Լեմերսեի և Ֆիլիբեր Լերուայի կողմից[6]։

1670 թվականին՝ Լուիի մահից հետո, Վերսալում ամբողջ կառուցողական աշխատանքների ղեկավարությունը անցել է Արդուենու Մանսարին, ով1678 թվականին պաշտոնապես դարձել է Վերսալի ճարտարապետ։ Նրա դերը էապես ուժեղացել է 1690 թվականին՝ Լեմբրենայի մահից հետո։ 1678 թվականից մինչև 1687 թվականը Արդուենու Մանսարը ձեռնամուխ է եղել «Կոնվերտա» պալատի վերակառուցմանը, որը ստեղծվել է Լևոյի կողմից։ Նա կցակառուցել է երկու տարածական համաչափ շենքամասեր (հյուսիսային և հարավային թև)՝ այգու կողմից պալատի ճակատամասի մոտ, ինչից հետո ճակատամասի երկարությունը կազմել է 670 մետր[7]։ Ճակատամասը ակնառու կերպով ցուցադրում է «մեծ ոճի» սկզբունքները, կլասիցիզմի և բարոկկոյի կապող տարրերը։ Նրանք հորիզոնական քիվերով բաժանված են երեք հարկի, որոնք վերջանում են պարտերային այգու ընդարձակության հետ։ Ներքևի հարկը ընգծված է «ֆրանսիական» թեթև անտաշ քարով (առանց ուղղաձիգ կարերի), առաջինը՝ հսկայական «ֆրանսիական» պատուհաններով, որմնասյուներով և կրկնապատված, դուրս ցցված սյունավոր ռիզալիթներով։ Տանիքի ճաղաշարքը կազմված է իրար հաջորդող ամրաններից (զինվորական ռազմավարներով), որը ստեղծում է բարկայի անկայունության զգացում, դինամիկություն։ Երորրդությունը (կենտրոնական և երկու կողմնային կորպուսներ, երեք հարկ և յուրաքանչյուրում երեք ռիզալիթ), դեմ դիմաց, ընդգծված է դասական հիմքով[8]։

Երկրորդ հարկի ինտերիերը կենտրոնական մասնաշենքի ամբողջ ճակատի երկայնքով զբաղեցնում է մեծ կամ հայելային պատկերասրահ (Galerie des Glaces), որը ձգվում է 73 մետր։ Ավելի վաղ այդ վայրում էր գտնվում բաց տանիք։ Որմնանկարները, զարդանախշերը և հայելիների ձևավորման գաղափարը պատկանում են թագավորի առաջին գեղանկարիչ Շառլ լը Բրենին։ Ձևավորումն ավարտել է Արդուեն-Մանսարը[9]։ Հայելային պատկերասրահի տարածության ձևավորման ժամանակ Արդուեն Մանսարը շեղվում է իր կողմից նախկինում ստեղծված Կլանի ամրոցի պատկերասրահից և Ապոլոնի պատկերասրահից, որը ստեղծել է Լուի Լևոն և Շառլ լը Բրենը Լուվրում։ Պատկերասրահի ավարտի սխեման քառակուսի սրահներով օգտագործվել է Սեն-Կլույում, Ֆիլիպ Օռլեանի դուքսի նստավայրում։ Ավելի վաղ պատկերասրահում գտնվել էր արծաթից պատրաստված կահույք, որը հետագայում անհետացել է։ Բայց մեր օրերում պատկերասրահի ինտերիերը տպավորիչ է հարդարման շքեղությամբ[10] :

Մեծ Տրիանոն (ֆր.՝ Le Grand Trianon), վաղ «Մարմարե Տրիանոն» պալատ, կառուցվել է 1687-1688 թվականներին Ժ. Արդուեն-Մանսարայի նախագծով Վերսալի այգում հին «Ճենապակե Տրանիոնի» տեղում կառուցված Լուի Լևոյի նախաձեռմամբ (Տրաինոն է կոչվել հնում այդտեղ գտնվող գյուղի անունը)։ Նոր տաղավարը կառուցվել է Իոնիկ օրդերի վարդագույն մարմարի երկատված սյուներով պերիստիլի տեսքով։ Մարմարի հատակը տեղադրված է թեք վանդակի մեջ, պատերը նույնպես պատված են վարդագույն մարմարով։ Կողային տաղավարներն օգտագործվում էին հանգստի և գաղտնի հանդիպումների համար։

Առավել հայտնի նախագծեր և շինություններ խմբագրել

  • 1669 -1671- Ժինևո հյուրանոց, հայտնի է Կոնտի անվամբ (Guénégaud, dit de Conti) Փարիզ
  • 1669 - Ռատուշա Նեմուրում, Նոտրեր Դամ համայնքի նախկին վանք
  • 1670-1672-Պլաս դ'Արմի հյուրանոց Վերսալում
  • 1673- Կաթոլիկական մատուռ Փարիզի Սեն Սևերին եկեղեցում
  • 1673-1676- Ռատուշա Արլում
  • 1674-1677-Վալյ ամրոցը Սեն-Ժերմեն-ան-Լե
  • 1674-1685- հյուրանոց դե Սագոն, Փարիզ
  • 1675-1683-Կլանի ամրոց Վերսալում
  • 1676- Շատո դե Շեզ, Օդենաս
  • 1676-1680- տաղավար Մանս, Շանտիլի
  • 1677-1699-Վանդոմյան հրապարակ, Փարիզ (վաղ Place des Conquêtes)
  • 1677-հրապարակ Վոգեզով, Փարիզ
  • 1678-1687 Վերսալի Մեծ պալատի նոր մասնաշենք, հայելապատ պատկերասրահ
  • 1679-1699- Մարլի ամրոց Մարլի-լե-Ռուայում
  • 1682-Կոլբեր դե Կրուասի Հյուրանոց, Վերսալ
  • 1682–1686- Դամպիեր ամրոց, Դամպիեր-ան-Իվելին
  • 1685-1694- Հաղթանակ հրապարակ (Պլաս Վիկտուար), Փարիզ
  • 1686-1687- աշխատանքներ Սեն-Կլու ամրոցում
  • 1687-1688- Մեծ Տրիանոն Վերսալում
  • 1693-1706- Փարիզում Հաշմանդամների տան եկեղեցի
  • 1698-1710- Թագավորական կաթոլիկական մատուռ, Վերսալ
  • 1686- Թագավորական հրապարակ, Դիժոն
  • 1686- Ջերմոց-դղյակ Շատո դե Սո
  • 1695-1700- Էտան ամրոց, Օդինի
  • 1696- դ'Էկուան պուրակի վերակառուցում .
  • 1698-1704- Մեդոն ամրոցի վերակառուցում
  • 1699-1701- Պալե Ռոյալ պատկերասրահի վերակառուցում, Փարիզ
  • 1701-1722- Սեն Ռոշ եկեղեցի, Փարիզ
  • 1706–1708- Շատո-Նյոֆ ամրոց, Մեդոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ардуэн-Мансар Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 2 : Ангола — Барзас. — С. 185.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Palace of Versailles | palace, Versailles, France. Encyclopedia Britannica. Retrieved 28 August 2017. https://www.britannica.com/topic/Palace-of-Versailles
  7. Palace of Versailles History. Paris: Link, 1998. Retrieved 1 August 2020. https://www.linkparis.com/blogs/news/palace-of-versailles-history
  8. Власов В. Г.. Версаль // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. - СПб.: Азбука-Классика. - Т. II, 2004. - С. 522
  9. Մայմեր Վերսալ Ուղեցույց, Փարիզ Արտ-Լիս 1998. - էջ. 44
  10. Մակ-Կորկոդեյլ. Բնակելի ինտերիերի ձևավորում անտիկվարից մինչև մեր օրեր. 1990
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Արդուեն-Մանսար» հոդվածին։