Ժիրայր Դանիելյան

հայ խմբագիր, մատենագետ, հրատարակիչ

Ժիրայր Կարապետի Դանիելյան (1941, Լիբանան - նոյեմբերի 22, 2022(2022-11-22)[1], Բոստոն, ԱՄՆ[2]), հայ խմբագիր, մատենագետ, հրատարակիչ։

Ժիրայր Դանիելյան
Դիմանկար
Ծնվել է1941
ԾննդավայրԼիբանան
Մահացել էնոյեմբերի 22, 2022(2022-11-22)[1]
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունխմբագիր, մատենագետ և հրատարակիչ

Կենսագրություն խմբագրել

Ժիրայր Դանիելյանը սովորել է Բեյրութի Հայկազյան քոլեջում (այժմ՝ համալսարան)։ Շուրջ 23 տարի պաշտոնավարել է նույն տեղում՝ որպես հայագիտական գրադարանի վարիչ, ապա՝ ընդհանուր գրադարանապետ։ Եղել է Բեյրութի Հովակիմյան Մանուկյան, Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանների տնօրեն[3]։

Դասավանդում է Հայկազյան համալսարանում և ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան հայագիտական հաստատությունում։ Աշխատել է «Հայկազեան հայագիտական հանդէս», «Հիւսիսեան հայագիտական տարեգիրք», «Հասկ հայագիտական տարեգիրք», «Երիտասարդ հայ», ՀԲԸՄ-ի «Խօսնակ», «Շիրակ» (1990-1997 թվականներին՝ պատասխանատու խմբագիր) և այլ պարբերականների խմբագրություններում։ 2005 թվականից «Կամար» գրական պարբերականի հիմնադիր-խմբագիրն է[3]։

Բեյրութի նավահանգստի պայթյունից վնասվել են Ժիրայր Դանիելյանի աչքերը։ Վիրահատության նպատակով մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ մահացել է քաղցկեղից 2022 թվականի նոյեմբերի 25-ին[4]։

Աշխատություններ խմբագրել

Լույս են տեսել Ժիրայր Դանիելյանի «Ակնարկ լիբանանահայ մամուլի պատմութեան» (1973), «Հայ մամուլի հաւաքածոյ» (1974), «Սփիւռքահայ նոր պարբերական մամուլը 1967–1980 թուականներուն» (1981), «Հայ նոր պարբերական մամուլը. 1967–1981» (1984), «Լիբանանահայ տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975–1984» (1986), «Բանասիրական որոնումներ» (1996), «Գրական որոնումներ» (2007), «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» (2011) մատենագիտական և բանասիրական աշխատությունները[3]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.aztagdaily.com/archives/565329
  2. 2,0 2,1 2,2 Գույժ.Ժիրայր Դանիելյան
  3. 3,0 3,1 3,2 3,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 323. ISBN 978-5-89700-042-5.
  4. Գույժ.Ժիրայր Դանիելյան

Արտաքին հղումներ խմբագրել