Ժենյա Ավետիսյան

հայ ասմունքող, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժենյա Սեդրակի Ավետիսյան (հուլիսի 16, 1941(1941-07-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2021(2021-09-20)[2]), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ[3]։

Ժենյա Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 16, 1941(1941-07-16)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 2021(2021-09-20)[2] (80 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1962)
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստան
Մասնագիտությունդերասանուհի և ասմունքող
Ակտիվ շրջան1964-2021[3]
Ամուսին(ներ)Յուրի Ամիրյան
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0043099

Դերասան Յուրի Ամիրյանի կինը[4]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[3][5]։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։

Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն[3]։

Դերեր խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Խաթաբալա Նատալյա
Քանդված օջախ Սալոմե
Էլի մեկ զոհ Սալոմե
Մայրամուտից առաջ Ինկեն Պետերս
Դատական գործ Լիդոչկա
Աշխարհն,այո, շուռ է եկել Վարդուհի
Ավերված քաղաքի առասպելը Որմիզդուխտ
Հարսնացուն հյուսիսից Վալյա
Հացավան Անուշ
Արշալույսներն այստեղ խաղաղ են Ժենյա Կամիլկովա
Օթելլո Բիանկա
Պեպո Էփեմիա
Կամք Նադենկա

Դերերը կինոյում խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1997 Հարսնացուն Ջերմուկից
1992 Որտե՞ղ էիր, մարդ աստծո դրվագ
1989 Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ դրվագ
1988 Համբարձում Ռիմա
1986 Երեք ոսկու սկզբունք
1986 Քանի դեռ ապրում ենք...
1985 Ճերմակ անուրջներ Վարդուհի
1982 Գիքոր Նատո
1979 Օ՜, Գևորգ կին
1977 Աշնան արև դրվագ
1974 Մարդն «Օլիմպոսից» Սաթենիկ
1973 Ժայռը Մարգարիտ
1969 Մորգանի խնամին Աննա

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2004
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2011[6]
  • ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ
  • Գյումրու «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալ
  • «Անդրանիկ Զորավար» միության մեդալ
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
  3. 3,0 3,1 3,2 3,3 «AV Production՝ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Жанна Аветисян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Մութաֆյան, Լևոն. «Ժենյա Ավետիսյանը 70 տարեկան է». «Լրագիր. էյ էմ». Վերցված է 08 Օգոստոսի, 2011-ին.
  6. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժենյա Ավետիսյան» հոդվածին։