Ժան Միշել Բասկիա

ամերիկացի նկարիչ

Ժան Միշել Բասկիա, (անգլ.՝ Jean-Michel Basquiat, դեկտեմբերի 22, 1960(1960-12-22)[1][2][3][…], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 12, 1988(1988-08-12)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), ամերիկացի նկարիչ։ Նյու Յորքում նախ հայտնի է դարձել որպես Գրաֆիտի-նկարիչ, ապա, 1980-ական թվականներին հայտնի է դարձել որպես նոր էքսպրեսիոնիզմի շատ հաջող ներկայացուցիչ։

Ժան Միշել Բասկիա
անգլ.՝ Jean-Michel Basquiat
ԿեղծանունBasquiat, Jean-Michel և Samo
Ծնվել էդեկտեմբերի 22, 1960(1960-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրPark Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 12, 1988(1988-08-12)[1][2][3][…] (27 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]
ԱզգությունՊուերտոռիկացիներ, Haitian Americans? և աֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8]
ԿրթությունJohn Jay Educational Campus?, Սուրբ Էննի դպրոց, City As School? և Edward R. Murrow High School?
Մասնագիտություննկարիչ, artivist, երաժշտագետ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գծանկարիչ, քանդակագործ, graffiti artist, լուսանկարիչ, դերասան, գծագրող և ինստալյացիոն արտիստ
ՈճՆեոէքսպրեսիոնիզմ[9][4][10] և Պրիմիտիվ[4]
ԺանրԳրաֆիտի[4][10] և ֆիգուրատիվիզմ[4]
ՄեկենասներԷնդի Ուորհոլ
ԱնդամակցությունGray?
Համատեղ ապրողՄադոննա
Կայքbasquiat.com(անգլ.)
 Jean-Michel Basquiat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժան-Միշելը ծնվել է Նյու Յորքում, Բրուքլինում։ Նրա մայրը՝ Մաթիլդան, Պուերտո Ռիկո, իսկ հայրը՝ Ջերարդը, ունեցել է Հայիթիական արմատներ, որի շնորհիվ Միշելը մանկուց ազատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն` կարդալով գրքեր, այդ թվում պոեզիա, սիմվոլիզմ, առասպելներ ու պատմություն։ Արդեն վաղ տարիքում նա դրսևորել է ունակություններն արվեստի նկատմամբ, և նրա մայրը աջակցել է այս ձգտմանը։

1977 թվականին, 17 տարեկան հասակում, նա ու նրա ընկերը՝ Ալ Դազը, սկսել են նկարել Գրաֆիտի շենքերի պատերին Մանհեթենում` ստորագրելով SAMO կամ SAMO shit: Պատկերները բաղկացած էին բովանդակային արտահայտություններից, որոնց իմաստը դժվար է թարգմանել հայերեն, օրինակ, Plush safe he think.. SAMO կամ` SAMO as an escape clause: 1978 թվականի դեկտեմբերին "Village Voice"-ը հոդված է տպագրել այդ գրությունների մասին։ Նախագիծն ավարտվել է 1978 թվականին, SAMO IS DEAD (SAMO-ն մահացել է) գրությամբ, երբ Բասկիան լքում է տունը և ապրում է ընկերների հետ, գումար վաստակելով փողոցում բացիկներ և շապիկներ վաճառելով։ Յոթանասունականների վերջին Բասկիան ընկերների հետ ստեղծում է Գրեյ խումբը, որը նվագում էր Մանհեթանի տարբեր ակումբներում։

1980 թվականի հունիսին Բասկիան մասնակցում է The Times Square Show-ին՝ նկարիչների խմբակային ցուցահանդեսին։ 1981 թվականին բանաստեղծ և արվեստի քննադատ Ռենե Ռիչարդը (Rene Ricard) հոդված է հրապարակել Արթֆորում ամսագրում, որը նպաստել է Բասկիայի միջազգային կարիերային։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բասկիան շարունակում էր ցուցադրել իր աշխատանքները Նյու Յորքում։ 1982 Բասկիան պարբերաբար ցուցադրվում է Ջուլիան Շնաբելի, Դավիթ Սալլեի, Ֆրանչեսկո Կլեմենտենի, Կուկի Ենդզոյի, ինչպես նաև` մի խումբ այլ արվեստագետների, որոշ արվեստի քննադատների, կուրատորների և կոլեկտորների հետ, որոնք հետագայում պետք է կոչվեին նոր էքսպրեսիոնիստներ։

1982 թվականին Բասկիան ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ, և նրանք միասին ստեղծել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ։ Նրանք աշխատում էին միասին, ազդեցություն են ունեցել միմյանց ստեղծագործական կյանքի վրա։ Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև Ուորհոլի մահը, 1987 թվականը։

Վերջին տարիներ և մահ խմբագրել

 
Ժան-Միշելի գերեզմանը Գրին-Բուդսկ գերեզմանատանը, Նյու Յորք

Ժան Միշել Բասկիային հիվանդանոց են տեղափոխել թմրանյութերի ազդեցության տակ, նա խառնել է կոկաինը և հերոինը) իր ստուդիայում 1988 թվականին։ Թաղվել է Նյու Յորքի Գրին Վուդի գերեզմանոցում։

Ստեղծագործական շրջաններ խմբագրել

Բասկիայի ստեղծագործությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան, 1980-1982 թվականներ. այս ընթացքում նա հաճախ պատկերում է կմախքներ և դիմականման դեմքեր, ինչով և արտահայտվում է նրա արտասովոր հետաքրքրությունը մահվան հանդեպ։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ են ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը, երեխաների խաղերի տեսարաններ մայթերին։ Միջին ժամանակահատվածում, 1982-1985 թվականները նշանավորվել են Հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում, 1986-1988 թվականներին (մինչև նրա մահը), նշվում է նոր վարքագծով և նոր կերպարներով։

Ֆիլմեր խմբագրել

  • "Բասկիա", ռեժիսոր Ջուլիան Շնաբելի ֆիլմը, 1996 թվական
  • "Downtown 81"
  • "Ժան Միշել Բասկիա։ Ռադիոակտիվ մանկիկ"

Աշխատանքների արժեք խմբագրել

 

Մինչև 2002 թվականի ամենաբարձր գնով վճարված աշխատանքի արժեքը կազմել է 3.5 մլն դոլար։

2002 թվականի մայիսի 14-ին Բասկիայի «Profit I»-ը աճուրդի է հանվել ու վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ 2007 թվականի մայիսին Բասկիայի «անվերնագիր» աշխատանքը 1981 թվականին վաճառվել է աճուրդում 14,6 մլն դոլար։

2013 թվականի մայիսի 16-ին «Մշուշված գլուխը» վաճառվել է 48,8 մլն դոլարով Նյու Յորքում։

2017 թվականի մայիսի 18-ին Բասկիայի 1982 թվականին նկարած «անանուն աշխատանքը» վաճառվել է 110,5 մլն դոլարով Նյու Յորքում։

Մեջբերում խմբագրել

Ժան-Միշելը հայտնի է իր մեջբերումով.

  Ես չեմ մտածում արվեստի մասին, երբ ես աշխատում եմ։ Ես փորձում եմ մտածել կյանքի մասին։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Միշել Բասկիա» հոդվածին։