Գառզու (ֆր.՝ Jean Carzou, Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, հունվարի 1, 1907(1907-01-01)[1][2][3][…], Հալեպ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4] - օգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…], Պերիգյո[5]), ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։

Ժան Գառզու
ֆր.՝ Jean Carzou
Ի ծնեԶուլումյան Գառնիկ Հարությունի
ԿեղծանունJean Carzou և Carzou
Ծնվել էհունվարի 1, 1907(1907-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՀալեպ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]
Վախճանվել էօգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրՊերիգյո[5]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան[4], Կահիրեի ֆրանսիական լիցեյ[4], Փարիզի ճարտարապետության հատուկ դպրոց (1929)[4] և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող, թատերական ձևավորող, գրող և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն[7], վիմագրություն[7], փորագրություն[7], դեկորատիվ-կիրառական արվեստ[7], թատերական դեկորացիա[7] և բելետրիստիկա[7]
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ԶավակներJean-Marie Carzou?
Ժան Գառզու Վիքիդարանում
 Jean Carzou Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 12-ին։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ 14 տարեկան հասակում հոգեբանական ծանր հարված է ստացել հոր լուսանկարչատան պատուհանից տեսնելով, թե ինչպես են թուրքերը կախաղան հանում գաղթական հայերին։ Մի քանի տարի անց՝ հոր մահից հետո մոր և քույրերի հետ տեղափոխվում է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թվականին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929 թվականին ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929 թվականից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938 թվականին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։

Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր։

Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Նկարչական ոճ խմբագրել

Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները։

Չնայած Գառզուի արվեստում դոմինանտությունը պատկանում է ուրվագծին՝ գույնը նրա համար կարևոր արտահայտչամիջոց է։ Նրա հորինվածքների մեծ մասը հիմնված է գունային հարթությունների (արտացոլում են երկինքը, հողը, ծովը) և ցանցահյուս նախշերի հակադրության վրա։ Լիտոգրաֆիական շարքերում փոփոխություն մտցնելով գունային համակարգում՝ նկարիչը հասնում է միևնույն հորինվածքային մոտիվի տարբեր կերպարային հնչեղությանը։

1950-ական թվականներից սկսած, Գառզուն մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները՝ լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը։ Գառզուի գործերում իրականությունը ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի՝ տեսիլ-աշխարհներ։ Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացման խորհրդավոր մթնոլորտ։ Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց։

Հանրահայտ խորհրդանշական պատկերը և գործեր՝

  • «Երազների ծովախորշը» (1951)
  • «Վենետիկ» (1953 )
  • «Բուժիվալի լքված պալատը» (1954)
  • «Ապոկալիպսիս» (1957)
  • «Երկաթուղի» (1958),
  • «Երկրային դրախտ» (1959) նկարաշարեր
  • «Լքված նավահանգիստը» (1966) վիմագրություն
  • «Քաղաքը» (1972)

Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։

Օֆորտներով են նկարազարդված Անդրե Վերդեի «Գրավված սիրտ, դառը սեր»-ը (1965) և Արթուր Ռեմբոյի «Լուսախաղ» ժողովածուները։ Վիմագիր նկարազարդումներ ունեն Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» (1964), Ալբեր Քամյուի «Հուշատետր» (1965), Գոնկուր եղբայրների անունը կրող ակադեմիայի «Փարիզյան ակնարկներ» (1965), Էդգար Պոյի «Կրկնակի սպանություն Մորգ փողոցում» (1969), Ժյուլ Վեռնի «Երկրից լուսին» (1970), Էժեն Իոնեսկոյի «Փշրտված թերթ», նաև Գառզուի «Ուղևորություն Հայաստան» (1974), «Շրջված քաղաքը», «Անդրանիկը և սուրբ լեռը», «Մահը լճափին», «Կանաչ ձեռքը», Ժուլիեն Կրագի «Արկոլի պալատում» գրքերը։

Չնայած Գառզուն երբեք չի գործում որպես ճարտարապետ՝ այնուհանդերձ, ճարտարապետութունն իր անխախտ դրոշմն է թողնում իր ստեղծագործություններում. ճարտարապետությունը և ակադեմիական կրթությունը, անշուշտ, վճռական դեր են խաղում, որ Գառզուն հետագայում իր նկարաշարերում ներկայացնի գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի («Վերսալ») ճարտարապետության բազմապիսի մոտիվներ՝ գծային, հեռանկարչական անթերի մեկնաբանումներով։ Հետպատերազմյան տասնամյակների ընթացքում նկարիչը մեկը մյուսի ետևից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկեր, օֆորտներ՝ Միջերկրածովի, Իլ-դե-Ֆրանսի, Բրետանիի, Վենետիկի, Փարիզի, Վերսալի, Տյուիլյրի, զանազան նավահանգստային քաղաքների բնապատկերներով։ Այս աշխատանքներում ճշգրտորեն տրված է բնանկարային մոտիվը, սակայն Գառզուի ճշգրտությունը կրկնությունից հեռու է։ Նկարիչը դեմ է բնության ուղղակի վերարտադրությանը, քանի որ հնարավոր չէ մրցել բնության հետ, բայց նա դեմ է նաև բնության իսպառ անտեսմանը, քանզի վերջինս նկարչին հույզեր տվող աղբյուր է։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1939 թվականին Փարիզում կազմակերպվել է Գառզուի առաջին ցուցահանդեսը։ Նկարիչը 3 անգամ արժանացել է Հոլմարկի մրցանակին (1943, 1951, 1953 թթ.)։
  • 1975 թվականին Փարիզի խոշորագույն ցուցահանդեսային սրահներից մեկում բացվել է Գառզուի վիմագրությունների և օֆորտների «Նոր հայացք» ծավալուն ցուցահանդեսը։
  • 1966 թվականը Գառզուի կյանքում լինում է կարևոր և անմոռանալի։ Նա իր տիկնոջ հետ առաջին անգամ այցելում է Հայաստան և հայրենիքում կազմակերպում «Ապոկալիպսիս», «Երկրային դրախտ», «Պրովանս», «Ամառային լույս» վիմագրական շարքերից կազմված անհատական ցուցահանդեսը։

Մեջբերումներ Գառզուից խմբագրել

Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք։

Ես գույնի տարբեր շրջաններ ունեմ։ Այդպես է։ Ատիկա ամենքին ի տես է դրված։ Բայց հավատա, երբեք չեմ նստած ու մտածած, թե այսօր այս գույնով աշխատիմ, վաղը՝ այն գույնով։ Ատոնք բոլորն ինքնաբերաբար են եկած, արվեստագործելու ընթացքում։ Պարզապես ամեն մի շրջանում այդ ժամանակվա տրամադրություններուս ու մտահղացումներուս թելադրած գույնով եմ աշխատել։

Կրնամ ըսել, թե գույնեն առաջ գիծը կտեսնիմ։ Ես ալ սկիզբները չէի անդրադարձած, որ գիծերով կնկարեմ։ Բայց հետո գիծերն ավելի տիրապետող դարձան։ Գիծերը, ամեն ինչ բաժանելու փոխարեն, կմիացնեն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Թորոս Թորանյան, Գառզու. «Աշխարհը կը տեսնիմ գիծերով»։ «Գարուն», 1967, № 3, էջ 37-41։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գառզու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գառզու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 688