Ժան Բյուրիդան, լատիներեն՝ Յոհանես Բուրիդանուս (ոչ վաղ քան 1295 և ոչ ուշ քան 1300, Բետյուն, Picardy - մոտ 1358[1][2], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի փիլիսոփա, ճեմարանական դոկտոր, Եվրոպայում կրոնական թերահավատության հիմնադիր։ Արևմուտքում Իմպետուսի տեսության վերահայտնագործող եղավ մոտ 1340 թվականին։ Անունն առավելապես հայտնի է Բյուրիդանի ավանակի պարադոքսի մտածողության փորձառությամբ։ Մի լեգենդ, որը տարածվել է մինչև 21-րդ դարը Ֆրանսուա Վիյոնի ժամանակվա «Կանանց բալլադը», այն սխալ կերպով նմանեցնում է Նեսլի աշտարակի գործի հետ։

Ժան Բուրիդան
ֆր.՝ Jean Buridan
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1295 և ոչ ուշ քան 1300
ԾննդավայրԲետյուն, Picardy
Մահացել էմոտ 1358[1][2]
Մահվան վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՓարիզի համալսարան
Ազդվել էՈւիլյամ Օկկամ և Արիստոտել
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, պրոֆեսոր, տրամաբան, հոգևորական և գրող
ԱշխատավայրՓարիզի համալսարան
 Jean Buridan Վիքիպահեստում

Կենսագրական խմբագրել

Ծնվել է հավանաբար Բեթունում։ Սովորել է Փարիզի համալսարանում՝ ճեմարանական փիլիսոփա Գիյոմ դ'Օկամի ղեկավարության ներքո և դարձել մոլի նոմինալիստ (անվանապաշտ)։

Փիլիսոփայություն է դասավանդել Փարիզում և Փարիզի համալսարանի ռեկտոր է ընտրվել երկու անգամ՝ 1328թ. և 1340 թ.: Որպես փիլիսոփա՝ Բյուրիդանը դասավանդել է արմատական նոմինալիզմ և մասնագիտացել փիլիսոփայական գիտություններում։

Ի հակառակ փիլիսոփայության կարիերային բնորոշ ուսումնական դասընթացի՝ նա ընտրեց սովորել ազատ արվեստներ` աստվածաբանության փոխարեն։ Նա իր անկախությունն է պահում՝ մնալով աշխարհիկ կրոնավոր՝ հոգևոր դասին միանալու փոխարեն։ Սկսած 1340 թվականից նա ընդդիմանում է իր ուսուցիչ Գիյոմ դ'Օկամին։ Այս արարքը մեկնաբանվեց որպես կրոնական սկեպտիցիզմի սկիզբ ու գիտական հեղափոխության արշալույս։

 

Ռեալիստների կողմից հալածվելուց հետո նա մեկնում է Գերմանիա, ուր դպրոց է հիմնում և դասավանդում Վիեննայում։ Որպես նոմինալիստ՝ Բյուրիդանը չէր կարող ընդունել մարդկային ազատության գոյությունը և երկար քննարկել է ազատ արբիտրի հարցն Արիստոտելի «Էթիկա»-յի իր մեկնաբանություններում։

Բազմաթիվ անստույգ պատմություններ նրա սիրային արկածների մասին վկայում են առ այն, որ նա Փարիզում փայլուն և խորհրդավոր անձնավորություն էր։ Ուներ նաև անբնական ձիրք կրթության համար դրամաշնորհներ ստանալու համար։

Բյուրիդանի ավանակի պարադոքս խմբագրել

Բուրիդանի ավանակի պարադոքսը լեգենդ է այն մասին, որ մի ավանակ սատկում է քաղցից ու ծարավից, քանի որ վարսակի չափամանի ու ջրի դույլի միջև չէր կարողանում ընտրել, թե որ մեկից սկսել։

 
Բյուրիդանի ավանակն՝ ընտրության միջև, 1859 թ. նկար

Այս դեպքից կարող ենք պարադոքսային վերլուծություն անել. խոսքն ավելի շուտ աբսուրդի հասնող դիլեմայի դպրոցի դեպքի մասին է, իսկ այս երկու դրվագները բնութագրում են կրկնակի հարկադրման ֆենոմեն։

Բյուրիդանի սահմանում խմբագրել

Բյուրիդանի ավանակի պարադոքսի մասին չենք հանդիպի Ժան Բյուրիդանի հայտնի ոչ մի ստեղծագործություններում՝ չնայած այն հանգամանքին, որ սա կապակցված է ազատության և կենդանու իր հայեցակարգի հետ։ Իր «Երկնքի մասին համաձայնագիրը» ստեղծագործության համար արված գրական մեկնաբանության մեջ Բյուրիդանը ներառել է ոչ թե ավանակ, այլ շան, որը հանդիպել է դաժան դիլեմայի։ Բյուրիդանն իրեն բնորոշ հումորով հիշատակում է այդ հնարավորությունը որպես անխոհեմ այլընտրանքի հնարավորություն։

Արիստոտելի սահմանում խմբագրել

Խնդիրն առաջ է գալիս Արիստոտելի «Երկնքի մասին» աշխատության մեջ, ուր նա հետաքրքրվում է, թե ինչպես պետք է մի մարդ ընտրի երկու սննդից մեկը, որոնք երկուսն էլ գրավիչ են. «Նա, ով վշտացած է քաղցից ու սովից և մթերքից ու խմիչքներից հավասար հեռավորության վրա է, անշարժ կմնա»։

Սպինոզայի սահմանում խմբագրել

Դեկարտի «Փիլիսոփայության սկզբունքները» աշխատության մեջ (հրատարակվել է 1663 թ.), ցուցադրված են երկրաչափական մեթոդներ։ Սպինոզան ընդհանրացում է անում, որը Բյուրիդանը մերժել էր։ Ըստ վերջինիս՝ փաստացի ավանակը կսատկեր քաղցից կամ ծարավից, բայց նրա փոխարեն եթե մարդ լիներ, ապա ունակ կլիներ կամայականորեն ընտրել. դա անտարբերության ազատությունն է։ Սպինոզան, ընդհակառակը, համարում է, որ այս դեպքում տարբերություն չկա մարդու և կենդանու միջև՝ նույնիսկ մարդն էլ կմահանար քաղցից կամ ծարավից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Buridan, Jean // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 824.
  2. 2,0 2,1 2,2 https://www.britannica.com/biography/Jean-Buridan

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Dictionnaire d'histoire et philosophie des sciences sous la direction de Dominique Lecourt, PUF éditeur,, article Impetus rédigé par Christiane Vilain, et article Inertie rédigé par François De Gandt.
  • Clagett, Marshall (1960). The Science of Mechanics in the Middle Ages (1980. ed.). Madison, Wis.: University of Wisconsin Press. ISBN 978-0299019006.
  • Courtenay, William J. (2002). «Philosophy's Reward: The Ecclesiastical Income of Jean Buridan». Recherches de Théologie et Philosophie Médiévale. 68: 163–69. doi:10.2143/rtpm.68.1.859.
  • Courtenay, William J. (2005). «The University of Paris at the Time of John Buridan and Nicole Oresme». Vivarium. 42 (1): 3–17. doi:10.1163/1568534042066974.
  • Faral, Edmond (1951). «Jean Buridan: Maître ès Arts de l'Université de Paris». Extrait de l'Histoire littéraire de la France. Vol. 1. Paris: Imprimerie Nationale.
  • Michael, Bernd (1986). Johannes Buridan: Studien zu seinem Leben, seinen Werken und zu Rezeption seiner Theorien im Europa des späten Mittelalters [Jean Buridan: His life, his works and the reaction to his theories in the Europe of the late Middle Ages]. 2 Vols. Doctoral dissertation. University of Berlin.
  • Zupko, Jack (1998). «What Is the Science of the Soul? A Case Study in the Evolution of Late Medieval Natural Philosophy». Synthese. 110 (2): 297–334. doi:10.1023/A:1004969404080.
  • Zupko, Jack (2004). John Buridan. Portrait of a Fourteenth-Century Arts Master. Notre Dame, Indiana: University of Notre Dame Press. ISBN 9780268032562.