Ժան Բուրգուեն (ֆր.՝ Jean Bourgoin, մարտի 4, 1913(1913-03-04)[1][2], Փարիզ[3] - սեպտեմբերի 3, 1991(1991-09-03)[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի կինոօպերատոր։ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Ժան Բուրգուեն
ֆր.՝ Jean Bourgoin
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1913(1913-03-04)[1][2]
ԾննդավայրՓարիզ[3]
Մահացել էսեպտեմբերի 3, 1991(1991-09-03)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ժանը ծնվել է 1913 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ 1936 թվականից սկսել է աշխատել որպես կինոօպերատոր։ 1959 թվականին «Իմ հորեղբայրը» ֆիլմում օպերատորական աշխատանքի համար դարձել է կատալոնական «Սուրբ Գևորգ» մրցանակի դափնեկիր[4]։ 1960 թվականին Մար-դել-Պլատա կինոփառատոնում շահել է մրցանակ «Մի աղջիկ ամառվա համար» ֆիլմի համար[4]։ Հայտնի է նաև «Դեդեն Անտվերպենից», «Արդարադատությունը իրականացվեց», «Սև Օրֆեյ» և «Ամենաերկար օրը» ֆիլմերով։

Մահացել է 1991 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1948՝ Դեդեն Անտվերպենից / Dedee d’Anvers (ռեժիսոր Իվ Ալեգրե)
  • 1950՝ Արդարադատությունը իրականացվեց / Justice est faite (ռեժիսոր Անդրե Քայաթ)
  • 1955՝ Հուսարներ / Les Hussards (ռեժիսոր Ալեքս Ժոֆե)
  • 1958՝  Իմ հորեղբայրը / Mon Oncle (ռեժիսոր Ժակ Թաթի)
  • 1959՝ Սև Օրֆեյ / Orfeu Negro (ռեժիսոր Մարսել Կամյու)
  • 1962՝  Ամենաերկար օրը / The Longest Day (ռեժիսորներ Քեն Էնակին, Բեռնարդ Վիկի, Էնդրյու Մարթոն)
  • 1969՝  Ցանկալի ամուսին / L’homme de desir (ռեժիսոր Դոմինիկ Դելուշ)

Մրցանակներ խմբագրել

  • 1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար Վալտեր Վոտիցի հետ համատեղ եղել է «Օսկար» մրցանակի դափնեկիր[5]։
  • 1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #130475890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 «Jean Bourgoin Awards». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «The 35th Academy Awards | 1963». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «1963 | Golden Globes» (անգլերեն). www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել