Ժան Բատիստ Վիլյոմ (հոկտեմբերի 7, 1798(1798-10-07)[1][2], Միրկուր - մարտի 19, 1875(1875-03-19)[1][2], rue Pierre-Demours, Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա), աղեղնավոր նվագարանների ֆրանսիացի վարպետ։ 1828 թվականին Փարիզում բացել է արհեստանոց։ 1835 թվականին նմանակել է իտալացի (հիմնականում Ստրադիվարիուսի և Գվառներիի) հին գործիքներ։ 1865 թվականին իր ստեղծած նմուշներով պատրաստել է ջութակներ, ալտեր, թավջութակներ, ինչպես և աղեղներ, հաստատել աղեղնավոր գործիքների հնչման ազգ֊յուրօրինակ նոր տիպ՝ ինտենսիվ, պայծառ, փայլուն։ Ստեղծել է յուրօրինակ կառուցվածքի կոնտրաբաս (այսպես կոչված օկտաբաս, 1849 թվականին), ալտ (վիոլա կոնտրալտո, 1855 թվական), դաշնամուրի հատուկ ոտնակ-մեղմոց (1867 թվական), կատարելագործել ջութակի տարբեր մանրամասեր։ Վիլյոմի լավագույն նվագարանները մինչև այժմ օգտագործվում են համերգներում։

Ժան Բատիստ Վիլյոմ
ֆր.՝ Jean-Baptiste Vuillaume
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1798(1798-10-07)[1][2]
ԾննդավայրՄիրկուր
Մահացել էմարտի 19, 1875(1875-03-19)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրrue Pierre-Demours, Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունջութակ ստեղծող, նվագարանների վարպետ և գործարար
ԵրեխաներJeanne-Émilie Vuillaume?
 Jean-Baptiste Vuillaume Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 442