Ժան Ժակ Աննո (ֆր.՝ Jean-Jacques Annaud, հոկտեմբերի 1, 1943(1943-10-01)[1][2][3][…], Ժուվիզի սյուր Օրժ) , ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով 1977 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ժան-Ժակ Աննո
ֆր.՝ Jean-Jacques Annaud
Ծնվել էհոկտեմբերի 1, 1943(1943-10-01)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԺուվիզի սյուր Օրժ
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Լյա Ֆեմի և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0000269
jjannaud.com

Կենսագրություն խմբագրել

Ժան-Ժակ Աննոն ծնվել է ֆրանսիական Էսոն դեպարտամենտում, 1943 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախնական կրթությունը ստացել է Վոժիրարի դպրոցում։ Գրականություն է ուսումնասիրել Սորբոնի համալսարանում։ Դրանից հետո ուսումը որոշում է շարունակել Կինոկրթության բարձրագույն ինստիտուտում (IDHEC): 1964 թվականին ավարտում է ուսումնառությունը։ Մեկ տարի հետո անցնում է զինվորական ծառայության Կամերունում:

Վերջին շրջանում ռեժիսորն ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Հանդիսանում է «French Hollywood Circle» կազմակերպության ներկայացուցիչը. այդ կազմակերպությունը միավորում է ավելի քան 130 ֆրանսիացի մասնագետներ, ովքեր աշխատում են Հոլիվուդի կինոարդյունաբերությունում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Կարիերա խմբագրել

Բանակից հետո սկսում է նկարահանել հեռուստատեսային գովազդներ և ուսումնական ֆիլմեր ֆրանսիական բանակի մասին։

 
Ժան-Ժակ Աննո (1998)

Նրա դեբյուտային աշխատանքն է դառնում «Սևը և սպիտակը գույների մեջ» (1976) ֆիլմը։ Այս ֆիլմը Ֆրանսիայում հաջողություններ չի արձանագրում, մինչդեռ 1977 թվականին ԱՄՆ-ում ստանում է «Օսկար» կինոմրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։ Նրա երկրորդ ֆիլմը եղավ «Հարված գլխով» (1979) աշխատանքը, որի մեջ նկարահանված դերասաններից Ժան Բուիզուն արժանացավ եվրոպական «Սեզար» կինոմրցանակի։ «Պայքար կրակի համար» (1981) ֆիլմը նույնպես արժանանում է «Սեզարի», այն էլ երկու անգամ՝ տարվա ֆիլմ և ռեժիսուրա անվանակարգերում։ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքի էկրանավորում կատարեց Ժան-Ժակ Աննոն։ Այս ֆիլմում նկարահանվեցին հոլիվուդյան հայտնի դերասաններ Շոն Քոններին և Քրիստիան Սլեյտերը։ Կինոնկարը թողարկվեց անգլերենով և արժանացավ «Սեզար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ։

Ռեժիսորը առաջիններից մեկն է դառնում, ով կիրառում է նոր թվային «IMAX 3D » տեխնոլոգիան կինոարտադրության մեջ։ Այդ տեխնոլոգիայով նկարահանված նախակարապետ ֆիլմը համաշխարհային կինոպատմության մեջ եղավ «Քաջության թևերը» (1995), որի տևողությունը կազմեց շուրջ 45 րոպե։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Թվական Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
1976 Սևը և սպիտակը գույների մեջ Noirs et blancs en couleur
1979 Հարված գլխով Coup de tête
1981 Պայքար կրակի համար La guerre du feu
1986 Վարդի անունը Name de Rose
1988 Արջը L’ours
1992 Սիրեկանը L’amant
1995 Քաջության թևերը Wings of Courage
1997 Յոթ տարի Տիբեթում Seven Years in Tibet
2001 Թշնամին դարպասների մոտ Enemy at the Gates
2004 Երկու եղբայր Deux frères
2007 Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ 2 Sa majeste' Minor
2011 Սև ոսկի Or noir
2015 Գայլի տոտեմը Wolf Totem

Սցենարիստ խմբագրել

Թվական Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
1976 Սևը և սպիտակը գույների մեջ Noirs et blancs en couleur
1986 Վարդի անունը Name der Rose, Der
1992 Սիրեկանը L’amant
1995 Քաջության թևերը Wings of Courage
1999 Ազատ որսորդը Running Free
2001 Թշնամին դարպասների մոտ Enemy at the Gates
2004 Երկու եղբայր Deux frères
2011 Սև ոսկի Or noir
2015 Գայլի տոտեմը Wolf Totem

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ժան-Ժակ Աննոն, երբ նկարահանում էր «Վարդի անունը» ֆիլմը, այդպես էլ չկարողացավ իր ուզածին համապատասխան եկեղեցի գտնել, այդ իսկ պատճառով, հատուկ ֆիլմի համար, կառուցվեց եկեղեցի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ժակ Աննո» հոդվածին։