Ժան-Բատիստ Բարոնյան (Ժոզեֆ Լու Բարոնյան, ֆր.՝ Jean-Baptiste Baronian, ապրիլի 29, 1942(1942-04-29)[1], Անտվերպեն, Բելգիա): Որոշ ստեղծագործություններ ստորագրվել է Ալեքսանդր Լու գրական կեղծանունով։

Ժան-Բատիստ Բարոնյան
Ծնվել էապրիլի 29, 1942(1942-04-29)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա
Մասնագիտությունվիպասան, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա[2]
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[3]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լուվենի կաթոլիկական համալսարանը՝ արժանանալով գիտության պսակավորի և իրավագիտության դոկտորի կոչումներին (1969 )։ Իբրև գիտաֆանտաստիկ գրականության բաժնի տնօրեն և խմբագիր աշխատել է «Մարաբու» հրատարակչությունում (1970-1977 թվականներին)։ Պաշտոնավարելով զանազան հաստաատություններում ՝ հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ։ Իբրև գրականագետ և գրական քննադատ աշխատակցել է «Լը Վիֆ Լ’Էքսպրես» (Բրյուսել) և «Մագազեն լիտերեր» (Փարիզ) գրական հանդեսներին։ Բազմաժանր գրող է։ Գրել է վեպեր, պատմվածքներ, նովելներ, գրականագիտական և գրաքննադատական աշխատություններ, կենսագրականներ, հեքիաթներ և մանկական ստեղծագործություններ։ Հեղինակ է 50-ից ավելի գրքի և բազմաթիվ հոդվածների:Ֆրանսիացի հայազգի նշանավոր արձակագիրը և գրաքննադատը, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ է։ Ժան-Բատիստ Բարոնյանը հայ ընթերցողներին ծանոթ է որպես արկածային և ոստիկանական վեպերի հեղինակ։ Սակայն ֆրանսախոս երկրներում նա հայտնի է նաև որպես Արթյուր Ռեմբոյի, ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ) գիտական կենսագրության հանրաճանաչ մասնագետ։ «Մի ամառվա դժոխքը» վեպով նա շարունակում է ֆրանսիացի պատանի հանճարի կենսագրության և պոեզիայի պրպտումները, բայց այս անգամ արձակի ժանրում։ Գրողը՝ որպես նյութ, վերցրել է Ա. Ռեմբոյի կարճատև, բայց արկածալից կյանքի մի դրվագ, երբ Պոլ Վեռլենը 1873 թվականի հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած բուռն վիճաբանության ընթացքում ատրճանակով վիրավորում է տասնութամյա բանաստեղծին։ Վերքը բարեբախտաբար ծանր չէ, սակայն բելգիական արդարադատությունը գործի է անցել, ուստի Ա. Ռեմբոն ստիպված է տասն օր մնալ այդ քաղաքում։ Եվ սկսվում են նոր արկածներ, նոր ծանոթություններ և, վերջապես, ստեղծագործական նոր մտահղացումներ։ Հենց այդ տասն օրում է լույս տեսնում բանաստեղծի հռչակավոր ժողովածուն՝ «Մի ամառ դժոխքում», որը, սակայն լույս տեսնելուց հետո մնում է փակի տակ, փաստորեն՝ արգելված, և ընդամենը մի քանի օրինակ է հասնում հեղինակին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Մայրաասպանը
  • Հյուսիսային քամին
  • Ի թիվս այլ ոճիրների
  • Լորդ Ջոն
  • Կյանքը շարունակվում է
  • Հյուսիսի քամին
  • Սպիտակ ապոկալիպս
  • Սև թիթեռներ
  • Ուրվականի քաղաքում
  • Ինը մանր, շատ սովորական հանցագործություն և այլն

Նրա լավագույն ստեղծագործություններից են՝` «Մայրասպանը» (1982), «Լորդ Ջոն» (1986), «Կյանքը շարունակվում է» (1990), «Խենթ մարդասպանը» (1995), «Հյուսիսի քամին» (1996), «Սպիտակ ապոկալիպս» (2000), «Սև թիթեռներ» (2006) վեպերը, «Ուրվականի քաղաքում» (1996), «Ի թիվս այլ ոճիրների» (1999), «Ինը մանր, շատ սովորական հանցագործություն» (2006) պատմվածքների ժողովածուները, «Բոդլեր» (կենսագրոություն, 2006), «Ֆրանսերեն ֆանհտաստիկ գրականության համայնապատկերը» (1978), «Սիմենոն վիպասանը» (2003), «Սիմենոնը կամ գորշ վեպը» (2003) գրական-վերլուծական աշխատությունները, հեքիաթներ մանուկների համար և այլն։

Բարոնյանից հայերեն լուս են տեսել «Մայրաասպանը » (1999 թվական), «Հյուսիսային քամին» (2001 թվական) հոգեբանական – արկածային վեպերը և «Ի թիվս այլ ոճիրների» (2004 թվական) պատմվածքների ժողովածուն։ Երեք գրքերն էլ լույս է ընծայել Լուսաբաց հրատարակչությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ ֆրանսերենից։ Բելգիայում ֆրանսերենով ստեղծագործող գրողների միության անդամ է։ Ի թիվս բազմաթիվ այլ մրցանակների արժանացել է Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի գրական մրցանակի (2007)։ 2005 թվականի հոկտեմբերին Բարոնյանը մասնակցեց Երևանում տեղի ունեցած Օտարագիր հայազգի գրողների առաջին խորհրդաժողովին։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2005)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

«Արտասահմանյան գրականություն», 2016 N 1: