Ժաննա Էվրար (ֆր.՝ Jane Évrard, իրական անունը՝ Ժաննա Շևալյե, ֆր.՝ Jeanne Chevallier, փետրվարի 5, 1893(1893-02-05)[2][3][1], Neuilly-Plaisance[4][1] - նոյեմբերի 4, 1984(1984-11-04)[2][3][1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4][1]), ֆրանսիացի ջութակահար և դիրիժոր։

Ժաննա Էվրար
Բնօրինակ անունֆր.՝ Jane Evrard
Ի ծնե անունֆր.՝ Jeanne Stéphanie Chevallier[1]
Նաև հայտնի է որպեսJane Evrard
Ծնվել էփետրվարի 5, 1893(1893-02-05)[2][3][1]
Neuilly-Plaisance[4][1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 4, 1984(1984-11-04)[2][3][1] (91 տարեկան)
Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4][1]
ԳերեզմանCimetière parisien d'Ivry
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինԳաստոն Պուլե
 Jane Evrard Վիքիպահեստում

Համարվում է պատմության մեջ Ֆրանսիայի առաջին կին դիրիժորը[5]։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ծանոթացել է ջութակահար Գաստոն Պուլեի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնացել են և սկսել են հանդես գալ միասին, մասնավորապես՝ Լուի Հասելմանսի, Ժորժ Ռաբանիի, Պիեռ Մոնտյոյի գլխավորած նվագախմբերում, ինչպես նաև Պուլեի հիմնած Պուլե քառյակում։ 1920-ական թվականների վերջին Պուլեն և Էվրարը բաժանվել են, Էվրարն սկսել է իր անհատական դիրիժորական գործունեությունը։ 1930 թվականին նա Փարիզում ստեղծել է Փարիզի կանանց նվագախումբը[6], որը ղեկավարել է տասը տարի՝ դառնալով Ֆրանսիայի՝ նվագախումբ ղեկավարող առաջին կին դիրիժորը[7]։ Այդ նվագախմբին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն են վստահել 20-րդ դարի կեսի նշանակալի կոմպոզիտորներ Մորիս Ռավելը, Արթուր Հոնեգերը, Խոակին Ռոդրիգոն. դրանցից շատ ստեղծագործություններ, ինչպես՝ Ալբեր Ռուսելի «Սիմֆոնիետան» (1934), գրվել են հատուկ կանանց լարային նվագախմբի համար և նվիրվել են Էվրարին։

Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 4-ին, Փարիզում, թաղվել է Իվրի-սյուր-Սեն գերեզմանատանը։

Հիշատակ խմբագրել

2002 թվականին Էվրարի անունով Փարիզում կոչվել է 16-րդ թաղամասի հրապարակ (place Jane-Evrard)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Էվրար» հոդվածին։