Ժաննա Բարե (ֆր.՝ Jeanne Barret, հուլիսի 27, 1740(1740-07-27)[1][2], La Comelle, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 5, 1807(1807-08-05)[1][2], Saint-Aulaye, Դորդոն, Աքվիտանիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի ճանապարհորդ, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կինը[4][5]։

Ժաննա Բարե
ֆր.՝ Jeanne Barret և ֆր.՝ Jeanne Baret
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1740(1740-07-27)[1][2]
ԾննդավայրLa Comelle, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 5, 1807(1807-08-05)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրSaint-Aulaye, Դորդոն, Աքվիտանիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
ԳերեզմանSaint-Antoine-de-Breuilh[3] և Cimetière de l'église de Saint-Aulaye
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան, ճանապարհորդ հետազոտող և բնագետ
ԱշխատավայրPhilibert Commerson?
 Jeanne Baret Վիքիպահեստում

Ճանապարհորդություն խմբագրել

1766 թվականին Ժաննա Բարեն, տղամարդու հագուստ հագնելով և ներկայանալով իբրև Ժան Բարե, որպես սպասավոր ծառայության է անցնում ֆրանսիացի նշանավոր կենսաբան Ֆիլիբեր Կոմերսոնի մոտ, որը Բուգենվիլի արշավախմբի հետ պետք է մեկներ շուրջերկրյա ճանապարհորդության։ Ճամփորդության ժամանակ Բարեն անօրինակ խիզախություն է դրսևորում, իսկ նրա՝ կենսաբանությունից ունեցած գիտելիքները օգնել են Կոմերսոնին։

Վարկածներից մեկի համաձայն՝ Բարեի գաղտնիքը չի բացահայտվել մինչև Տահիտի կղզի հասնելը, որտեղ նրա կին լինելը կռահել են բնիկները։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Կոմերսոնը հենց սկզբից իմացել է գաղտնիքը և նրան նավ է վերցրել, քանի որ Ժաննան եղել է իր սիրուհին, իսկ գաղտնիքը բացահայտվել է նավի բժշկի կողմից։

Այսպես թե այնպես, ինչպես Բուգենվիլն է գրել նավի օրագրում, գաղտնիքի բացահայտումից հետո հեշտ չի եղել հանգստացնել նավաստիներին, որոնք իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարված են համարել նավում կնոջ գտնվելու առիթով[6][7][8]։ Հավանական է, որ Բարեեին իջեցրել են Մավրիկիոս կղզում, և նա Ֆրանսիա է վերադարձել արդեն մեկ ուրիշ նավով։

Ժաննա Բարեի պատվին 2018 թվականի ապրիլի 26-ին Պլուտոնում նրա անունով լեռ է անվանակոչվել (Baret Montes)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Jeanne_Baret
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://www.sudouest.fr/2016/11/14/dordogne-l-incroyable-histoire-de-jeanne-barret-la-premiere-femme-a-avoir-fait-le-tour-du-monde-2568081-726.php?nic
  4. Dunmore, John (2002), Monsieur Baret: First Woman Around the World, Heritage Press, ISBN 978-0-908708-54-3
  5. Ridley, Glynis (2010), The Discovery of Jeanne Baret, Crown Publisher New York, ISBN 978-0-307-46352-4
  6. Ridley, p. 4
  7. Dunmore, pp. 53, 56
  8. Ridley, p. 5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Բարե» հոդվածին։