Ժայռային ծիծեռնակ
Ժայռային ծիծեռնակ
Ժայռային ծիծեռնակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ծիծեռնակներ (Hirundinidae)
Ցեղ Ptyonoprogne
Տեսակ Ժայռային ծիծեռնակ (P. rupestris)
Միջազգային անվանում
Ptyonoprogne rupestris
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ժայռային ծիծեռնակ (Ptyonoprogne rupestris), ծիծեռնակների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Ժայռային ծիծեռնակի գլուխը և մեջքը բաց մոխրագույն են, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավուն երանգով, պոչի և թևերի ստորին մակերեսը՝ մուգ դարչնագույն, որովայնը՝ մոխրաշիկավուն։ Պոչի սրանկյուն կտրվածքը թույլ է արտահայտված, փետուրների ծայրին կան սպիտակ պտեր։ Քաշը՝ 20-25 գ, թևի երկարությունը՝ 121-134 մմ։

Կենսակերպ խմբագրել

Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին, չուի ընթացքում կազմում է փոքր խմբեր կամ չվում զույգերով։ Չնայած փոքր թվաքանակին՝ լայնորոն տարածված թռչուն է, նախապատվությունը տալիս է գետաբերանների, ձորերի, խորխորատների զառիթափ լերկ ժայռերին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բույնը կիսափսեի ձև ունի, ծեփում է կավից՝ ժայռերի վրա։ Մայիս ամսին դնում է 3-4 սպիտակ, բաց շագանակագույն պտերով ձվեր։ Բնադրվում է զույգերով կամ փոքր խմբերով։ Երգը մեղմ ծլվլոցի է նման։ Սնվում է թռիչքի ընթացքում՝ թռչող միջատներով։

Տարածվածություն խմբագրել

Հաճախ կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում, Հրազդանի ձորում։ Տարածված է հանրապետության բոլոր լեռնային շրջաններում, ինչպես նաև Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում և Ասիայում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 20.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ծիծեռնակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ծիծեռնակ» հոդվածին։